«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նախախնամության հայտնությունը

Նախախնամության հայտնությունը
10.04.2024 | 20:24

(սկիզբը` այստեղ)

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՏԻՐԱՄՈՐ ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԵՂԱՎ
Հայտնի բանաստեղծ Արամայիս Սահակյանը մասնագիտությամբ պատմաբան էր և լավ հավատացյալ: Նա մի օր մի շարք գրքեր բերեց մեծ Հայրենականի մասին, դրանք ռուսերեն հին հրատարակություններ էին: Այդ պատմական-վավերագիր գրություններում վկայվում էր, որ 1942 թ. Լիբիայի հոգեւոր առաջնորդը՝ Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ եւ աղոթքներով փակվում է քարե նկուղում եւ խնդրում Տիրամոր բարեխոսությունը Ռուսաստանի հաղթանակի համար: Աղոթքի ու ճգնության երրրոդ օրը Տիրամայրը տեսիլքի մեջ երեւում է նրան եւ թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները՝ ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատ արձակի հոգեւորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով՝ վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել:
Եղիայի նամակը փոխանցում են Ստալինին: Քրիստոսից վախեցած Ստալինը ողջ երկրով մեկ սկսում է իրագործել Տիրոջ հրամանները. եւ պատերազմի ամենաճգնաժամային պահին, ռուս եկեղեցիները վերանորոգելու համար սուրբ հայրերին է փոխանցում 500 միլիոն ռուբլի:
1942 թ. սկսած փակել է տալիս «Անաստված» անունով թերթերը եւ փոխարենը հրամայում է լույս ընծայել հոգեւոր հանդեսներ: Եվ նրա հրամանով Կազանյան Տիրամոր սրբապատկերը քաղաքից քաղաք էին տանում՝ հոգեւորականների թափորով, խնկարկություններով, աղոթքներով ու երգեցողությամբ՝ այդպես ամրացնելով Աստվածածնի բարեխոսությունը:

-ՎԱՐԴԱՊԵ՛Տ, Ե՛Ս ԷԼ ԵՄ ՈՂՋ, ՌՈԲԵՐՏ ՓԱՓԱԶՅԱՆԸ Ե՛Ս ԵՄ
Իտալիայի Աստվածամոր անունով հայ եկեղեցիներից մեկում, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Տեր Թերենց քահանան ուխտավորներին պատմում է, թե պատերազմ գնացող երիտասարդները գալիս էին եկեղեցի, իրենց կյանքի ապավինությունը Աստվածամորը հանձնում, անունները գրանցում առանձին մի մատյանում, և Տիրամոր կրծքանշանը կրծքերին փակցնելով՝ հեռանում: Խոստանալով, որ երբ ողջ տուն վերադառնան, ապա պիտի եկեղեցի գան՝ իրենց շնորհակալությունը հայտնեն:
-Մատյանում գրանցված բոլոր երիտասարդներն էլ, փառք Աստծո, ողջ ու առողջ վերադարձել են, մի շարք անգամներ փրկվելով ստույգ մահից, միայն Ռոբերտ Փափազյանը չվերադարձավ,- պատմում է քահանան:
Եվ մինչ հավաքվածներն աղոթք էին մրմնջում Ռոբերտ Փափազյանի հոգու համար, մի երիտասարդ, բազմությունը ճեղքելով ու գլխի վերևում Տիրամոր կրծքանշանը թափահարելով, աղաղակում էր.
-Վարդապե՛տ, ե՛ս էլ եմ ողջ, Ռոբերտ Փափազյանը ե՛ս եմ, ահա իմ կրծքանշանը:
Եվ Տեր Հոր խնդրանքով Ռոբերտը վկայում է իր պատմությունը: Մի քանի անգամ փրկվել էր ստույգ մահից: Իսկ վերջին անգամ, քանի որ ռազմանավի վրա էր ծառայում, գիշերը իր հանգստյան ժամին, մի զորություն նրան մղում է՝ քնելու փոխարեն տախտակամած բարձրանալ:
-Եվ նավեզրին կռթնելով մաքուր օդ էի շնչում, երբ շնաձկան մեծությամբ մի հրթիռ՝ հարվածեց մեր նավին, նավը ճեղքվածք ստացավ և սկսեց արագորեն սուզվել: Իսկ ես ջուրն ընկա: Առավոտյան իտալական մի մակույկ գտավ ինձ:

ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻ ՏԵՍԻԼՔԸ
«Աստվածամայրը ձեզ հետ է»
1989 թ. Բուդապեշտի Հայոց եկեղեցու հովիվ, 87-ամյա Գրիգորիս սրբազանն է վկայել Արշակ Չոպանյանի տեսիլքի մասին:
-Եղեռնից հետո էր, որ Արշակ Չոպանյանը եղավ մեր եկեղեցում: Ասաց. «Այս գիշերն Աստվածամոր հայացքի հանդեպ պիտի լուսացնեմ»: Ադամամութին երեւացել է Աստվածամայրը եւ ասել. «Սրբի՛ր արցունքդ, գոտեպնդվի՛ր, որ գոտեպնդե՛ս քո ազգին: Աստվածամայրը ձեզ հե՛տ է»:
Գոտեպնդվի՛ր, որ գոտեպնդե՛ս:

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 875

Մեկնաբանություններ