«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Նախախնամության հայտնությունը

Նախախնամության հայտնությունը
10.04.2024 | 16:58

(սկիզբը` այստեղ)

ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՏԵՍԻԼՔ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

Շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը 1985 թվականի հուլիսին, երկու հավատացյալ եղբայրներ Երեւանից մեկնեցին Արցախ. նրանք ծագումով արցախցի էին, բայց ծնվել էին Երեւանում:

Եվ յոթ օր ծոմ պահելուց հետո Գանձասարի վանքում աղոթք արեցին եւ խնդրեցին Աստծուն, թե՝ Տեր, հայտնիր մեզ, ի՞նչ է սպասվում ապագայում մեր հայրենիքին, մանավանդ՝ Արցախ աշխարհին:

Եկեղեցիները փակված են, հավատացյալների բանակը՝ սակավացած:

Եվ այս աղոթքին ի պատասխան՝ Աստված տեսիլք տվեց նրանց:

Եղբայրները նախ տեսան ողջ Արցախը մռայլ գույների մեջ:

Ժողովուրդը մուգ զգեստներով էր ու տխուր: Եվ հանկարծ, շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը եւ աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց էր տալիս զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց էր տալիս, այնտեղ փոքր ի փոքրե արյուն էր թափվում:

Եվ հետո տեսիլքի մեջ երեւաց Գանձասարը, որ պայծառանում էր եւ այնքան պայծառացավ, որ արեւի պես սկսեց լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Եվ ամեն մի բլուրի վրա մի ոսկե խաչ կար, որն իր հերթին լուսավորում էր իր մոտակա տարածքը:

Իսկ տեսիլքի վերջում երեւաց, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով էին եւ փառաբանում էին Աստծուն: Եվ շատ լուսավոր մի տեսարան էր իջել ամբողջ Արցախի տարածքի վրա, եւ ողջ Արցախի տարածքով երկնքում գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՎԱՏՔ:

(շարունակելի)

Մաքսիմ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ