Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

The Economist ամսագրի խորհրդավոր շապիկն արտացոլել է համաշխարհային քաղաքականության և տնտեսության անդրկուլիսյան կյանքը

The Economist ամսագրի խորհրդավոր շապիկն արտացոլել է համաշխարհային քաղաքականության և տնտեսության անդրկուլիսյան կյանքը
17.07.2015 | 01:54

(սկիզբը` այստեղ)


Կոլաժի հանդիպակաց կողմում սիմվոլիկ սյուժե է՝ Մեծ Բրիտանիայի դրոշով կիթառը՝ խրված ամերիկյան թմբուկի մեջ: Թմբուկի վրա տարեթիվ կա՝ 50-ականներ: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից խլեց առաջնությունը աշխարհում: Սկզբում ոչնչացվեց բրիտանացիների գերակայությունը Միջերկրական ծովում, որոշ ժամանակից փլուզվեց ֆունտ ստեռլինգը: Բրիտանացիները մինչև հիմա չեն ներում յանկիներին Նոր աշխարհի հաղթանակը Հին աշխարհի նկատմամբ: Նրանք համոզված են, որ հակառակը պիտի լինի:
Սիմվոլիկ է Լուվրից վերցրած նկարը՝ «La Belle Ferronniere», որ հողի վրա է: Հին աշխարհի արժեքները կեղտոտվել են. դա հերթական վկայությունն է Ռոտշիլդների դժգոհության, որ աշխարհում գերակա դիրք ունի Նոր աշխարհը՝ ԱՄՆ-ը: Հիասքանչ Ֆիերոներայի հայացքը հարցական է ու խիստ: Ձախից ռեգբիի գնդակը խորհրդանշում է ռեգբիի աշխարհի առաջնությունը Անգլիայում: Դա նույնպես բրիտանացիների համար մեծ իրադարձություն է, ինչպես Սոչիի օլիմպիադան Ռուսաստանի համար:
Սումոյի ճապոնացի մարտիկը անբարձրացնելի մարտկոցի հետ՝ ակնարկ է, որ «Ֆուկուսիմայի» աղետից հետո Ճապոնիան մեծ պրոբլեմներ ունի էներգետիկայում ու տնտեսության մեջ ընդհանրապես:
Կրիան նշանավոր Ֆաբիանական ընկերության խորհրդանիշն է, որ ստեղծվել է Անգլիայում Լյուիս Քերոլի ժամանակներում, Բրիտանական կայսրության առավելագույն հզորության շրջանում (Բեռնարդ Շոու, Հերբերտ ՈՒելս և այլք): Ֆաբիանականների նպատակը գլոբալ սոցիալիստական պետության, նոր աշխարհակարգի ստեղծումն էր:
Էքստրավագանտ տիկինը թռչնի սանրվածքով հիշեցնում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրուհուն, ում պատճառով նա բաժանվեց կնոջից, ակնարկ, որ սիրային հարցերը խանգարելու են նրան նախագահական նոր ընտրություններում:
Ավտոմատով ահաբեկիչը 2015-ին նոր ահաբեկչությունների կանխատեսում է: Ամսագրի տպագրությունից անմիջապես հետո Փարիզում գնդակահարվեց «Շառլի Էբդո» երգիծաթերթի խմբագրակազմը: Ի դեպ՝ ավտոմատով: Այդ հնչեղ ահաբեկչությունից կարճ ժամանակ առաջ, որ հարուցեց միլիոնների բողոքի ցույցեր ու շարքային շաբաթաթերթը հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում, «Շառլի Էբդոն» գնել էին հենց Ռոտշիլդները: Հետաքրքիր է, չէ՞:
Գրքերով թռչող-հեռացող դրոնը խորհրդանշում է աշխարհում հետաքրքրության նվազումը գրքերի ու գիտելիքի նկատմամբ: Հասարակությունը ավելի խոր է խրվում վիրտուալ իրականության մեջ, որի սիմվոլն է Oculus Rift սաղավարտով մարդը՝ Օբամայի կողքին: Աշխարհը սպասում է այդ խաղալիքին: Համաշխարհային ֆինանսական տիրակալները բոլորովին ցանկություն չունեն մեր առաջ լայն բացել իրականության դռները, եթե վիրտուալ չէ: Իսկ վիրտուալ իրականության համար բոլոր պայմանները կստեղծվեն:
Կինեմատոգրաֆը, խաղերը, համերգները, մարզական միջոցառումները, ինտերակտիվ փոխգործակցությունը վիրտուալ միջավայրի հետ՝ այդ ամենը 2015-ի ավարտին հնարավոր է ձեռք բերել իբրև նոր սաղավարտ՝ ընդամենը հարյուր դոլարով:
Սարքը ստեղծել է Oculus VR ընկերությունը (սկզբում 20 աշխատող ուներ), որ 91 միլիոն դոլար ֆինանսավորում է ստացել: 2014-ի մարտի 25-ին ընկերությունը գնեց Facebook-ը 2 միլիարդ դոլարով:
Ամերիկյան հրթիռակիր Atlas V-551-ը միջմոլորակային «Յունոնա» կայանը տիեզերք արձակեց, որ Յուպիտեր կհասնի 2016-ի հուլիս-օգոստոսին, 33 թռիչք կկատարի և բազում ու տարատեսակ հետազոտություններ: Առաքելության բյուջեն 1 միլիարդ դոլար է: Խորհրդանշում է տեխնիկական առաջընթացը:
Երկբևեռ երկրագունդը ակնարկ է միաբևեռ աշխարհի, ԱՄՆ-ի անպարագիծ իշխանության ավարտի: Նրան հակակշռում է ԲՌՀՉՀ-ն (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ): Պատահական չէ, որ համաշխարհային առաջնորդների հնգյակում ԲՌՀՉՀ-ի երեք ղեկավարներ են՝ Պուտինը, Սի Ձինպինը, Մոդին: Գունդը պատահաբար չէ հնդիկ վարչապետի գլխավերևում: Նկարը վերցված է Մոդիի ազգայնականության մասին հոդվածից:
Միջուկային սունկը հիշեցնում է տխուր տարելիցը: Օգոստոսին լրանում է 70-ամյակը, երբ ամերիկացիները ռմբահարեցին Հիրոսիման ու Նագասակին:
Ի դեպ, ռոտշիլդյան գաղտնագրի գլխավոր հանելուկը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի բացակայությունն է: Այդ փաստն այնքան զարմանալի է, որ որոշ մեկնաբաններ Սարդ-մարդուն են համարում Աբե: Ո՞րն է Ծագող արևի երկրի նկատմամբ այդ անհարգալից վերաբերմունքի պատճառը: Ճապոնիայի բավականաչափ տխուր տնտեսական վիճակը: Եթե երրորդ հազարամյակի սկզբին երկիրը համարվում էր համաշխարհային առաջնորդության թեկնածու, հիմա Արևելքի անվիճելի առաջատարը Չինաստանն է, որ արդեն հասնում է ԱՄՆ-ին: Խաղադրույքը հենց Չինաստանի վրա են Ռոտշիլդները դնում: Ճապոնիայի տնտեսությունը և քաղաքական հաշվարկները, դատելով «Էկոնոմիստի» հաշվարկներից, սրընթաց փլուզվում են: Վիթխարի պարտքի պատճառով երկիրը լիովին կախման մեջ է բանկիր մագնատներից ու փաստացի ԱՄՆ-ի գաղութն է:
Շապիկի վրա չկա և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, թեպետ այդ պետությունը Հարավային Ամերիկայի առաջատարն է, ԲՌՀՉՀ-ի անդամ: Ռոտշիլդներն ուշադրություն են դարձրել Չիլիի նախագահ Միշել Բաչելետին, թեպետ Չիլին տնտեսությունների վարկանիշով չորրորդ տասնյակում է Հոնկոնգի, Սինգապուրի, Իսրայելի, Նիգերիայի հետ: Բայց Չիլիից հիմա Հարավային Ամերիկայում շատ բան է կախված: Միշել Բաչելետը նույնպես ներկայացնում է սոցիալիստական ձախ շարժումը: Նրա քաղաքականության հիմնական թեզիսն է՝ վերացնել աղքատների ու հարուստների անհավասարությունը: Շապիկի վրա Բաչելետը վերջինն է աջից՝ մեկը այն քաղաքական գործիչներից, ում դեմքը «գունավոր է», ինչպես Նապոլեոնինը և Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյինը, որ ինքնուրույն քաղաքականություն է վարում: Վիդոդոն պատրաստ է սերտ համագործակցել Ռուսաստանի հետ և Պեկինում այդ մասին խոսում էր Պուտինի հետ:
Ամենայն հավանականությամբ, հիմնական ինտրիգը, որ Հարավային Ամերիկայից հենց այդ երկիրն է հայտնվել շապիկին, այն է, որ Չիլիի ոչ վաղ ողբերգական անցյալում խառնված էր Ռոտշիլդների այսօրվա հիմնական ընդդիմախոս Հենրի Քիսինջերը՝ Ռոկֆելլերների կլանից: Ակնհայտ է, որ մոլորակն արդեն նեղ է երկու կլանների համար:
Քիսինջերին էր պատկանում Հարավային Ամերիկայի հակակոմունիստական վարչակարգերին աջակցության գաղափարը, մասնավորապես, Պինոչետի գլխավորած հեղաշրջումը Չիլիում 1973-ին, որ սարսափելի հետևանքներ ունեցավ երկրի համար: Կդառնա՞ Հարավային Ամերիկան հակաամերիկյան: Ռոտշիլդները ներկայացնում են «անգլիական կլանը»: Նրանց պատասխանն է՝ «այո»: Հենց այդ պատճառով Միշել Բաչելետի կողքին են Դևիդ Քեմերոնն ու ՈՒինսթոն Չերչիլը:

ԱՄՓՈՓԵՆՔ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Համաշխարհային մագնատները երազում են, որ ճակատ ճակատի տան Գերմանիան ու Ռուսաստանը:
-Դա շապիկի գաղտնազերծումից առաջին եզրակացությունն է,- «ԽՏՎրՏՎՏսՍՈ»-ին ասել է Երրորդ հազարամյակի գիտական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Յուրի Բելոուսը:- Այս դեպքում սեփական երկրների ներքին անտագոնիզմը երկրորդ պլան կմղվի: Նոր պատերազմը, եթե սկսվի, կլուծի խնդիրը, որ անգլոսաքսերը չկարողացան լուծել 1945-ին՝ մասնատել Ռուսաստանը, վերջ դնել նրա մեծապետականությանը: Ռուսաստանի խնդիրն է՝ ոչ մի դեպքում օտար խաղի խամաճիկ չդառնալ: Պետք է բացատրել, թե ինչի կհանգեցնի ժողովուրդների առճակատումը, ռուսատյացության խրախուսումը: Իրավիճակը բարդանում է, որովհետև վերջին 30 տարիներին լիբերալները Արևելյան Եվրոպայում և նախկին խորհրդային հանրապետություններում արդեն ծավալել են ամերիկյան «բաժանիր ու իշխիր» ծրագրերը դեռ վերջերս եղբայրական ժողովուրդների մեջ: Մենք պիտի կանխենք ատելության զարգացումը Ռուսաստանի նկատմամբ: Չկա ատելություն՝ չկա պատերազմ:
Երկրորդ՝ ակնհայտ երևում է Ռոտշիլդների անվստահությունը ամերիկյան քաղաքական համակարգի նկատմամբ:
Պատմության ճոճանակն ավելի է թեքվում դեպի Արևելք, որտեղ գլխավոր ուժը դարձել է ոչ թե ամերիկյան գաղութ Ճապոնիան, այլ Չինաստանը: Աշխարհը զարգանում է ցիկլիկ օրինաչափություններով. Հին Արևելքի քաղաքակրթությունները (Շումեր, Բաբելոն, Եգիպտոս, Պարսկաստան, Չինաստան, Հնդկաստան), Հին Եվրոպայի քաղաքակրթությունները (Հելլադա և Հին Հռոմ), Բյուզանդական Արևելք (Կոստանդնուպոլիս/Ցարգրադ), Նոր վերածննդի Եվրոպա և Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի արդյունաբերական հեգեմոնիա ու նորից՝ Արևելք՝ իբրև նոր աշխարհի զարգացման վեկտոր երրորդ հազարամյակում: ԱՄՆ-ի տնտեսական գաղութարարությունը անցյալ դարաշրջանի ռուդիմենտ է: Նոր աշխարհակարգի առաջընթացը զսպելը Արևմուտքի համար ավելի ու ավելի է բարդանում, թեպետ գլոբալիզմի նրա ինստիտուտները (ՄԱԿ, ԵՄ, ԱՄՀ, ՆԱՏՕ, տրանսազգային ընկերություններ) օգտագործում են և մտրակը, և քաղցրաբլիթը: Ամերիկյան տնտեսական գաղութարարությունը ինչ-որ իմաստով բարբարոսական համակարգ է, որ աշխարհը անցյալին է վերադարձնում: Արևմուտքի երկրները, կորցնելով գաղութները, որ շահագործում էին արևմտյան «ժողովրդավարության» և «բարեկեցության հասարակության» ապահովման համար, հանգել են ռեակցիոն գործընթացների եվրոպական քաղաքակրթության մեջ: Ցանկացած հետադիմություն չի կարող հավերժական լինել:
Երրորդ՝ աշխարհը նորացված սոցալիստական բարեփոխումների շեմին է:
Ռոտշիլդները չեն կարող դա չհասկանալ։ Այդ պատճառով էլ ամսագրի շապիկին պատկերված են ոչ քիչ թվով առաջնորդներ, որոնց երկրներն ունեն սոցիալիստական ուղղվածություն՝ Չիլի, Ինդոնեզիա, Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան։ Այստեղ է և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ ձախ ուժերի ամենաազդեցիկ դեմքերից մեկը Եվրոպայում: Իզուր չէ, որ օրերս նրա հետ հանդիպեց Վլադիմիր Պուտինը՝ Գերմանիայում Մեծ յոթնյակի հակառուսական սամմիթից հետո: Այդ երկրների քաղաքականությունը հիմա ուղղված է օլիգարխիկ ուժերի զսպմանը, սոցիալական իրավահավասարությանը և բնակչության հիմնական մասի կենսապայմանների բարելավմանը: Բոլոր այդ բանկիրների հետ պետք է հաշվի նստել: Նրանք հասկանում են, որ ավելի լավ է տրենդի մեջ լինել, քան ճզմվել նոր աշխարհակարգով: «Համաշխարհային բանկիրները» պետք է խոստովանեն, որ օլիգարխիկ վայրի կապիտալիզմը երեկվա օրն է: Ծայրահեղ դեպքում՝ համաշխարհային էլիտան պետք է ձևացնի, որ ավելի շատ է զբաղվում սոցիալական ծրագրերով: Ռոտշիլդներն իրենց ընտրությունը, կարծես, արել են՝ նրանք դադարեցնում են աջակցությունն Արևմուտքին ու հեռանում են դեպի «սոցիալիստական» Արևելք:
Չորրորդ՝ Արևմուտքը հենց այնպես իր դիրքերը չի զիջելու։
«Վիրտուալ իրականություն» սաղավարտը շապիկի կենտրոնում հաստատում է, որ բնակչությունը կունենա փոփոխությունների պատրանք, բայց շատ գործընթացներ ստվերում կմնան: Կվերջանա «բարբարոսությունը» ուղղակի ներդրումների տեսքով, բայց Քիսինջերի «ստվերային դիվանագիտության» հետ ավելի կշատանան բիզնեսի ստվերային սեփականատերերը, ստվերային քաղաքական գործիչներն ու հասարակական գիտակցության հետ խաղացողները: Արևմուտքը դիմադրելու է, հաստատուն պաշտպանելու է քաղաքական գաղութային մենթալիտետը՝ նոր ձևերով հանդերձավորելով: Առայժմ ԱՄՆ-ը վարում է «գունավոր հեղափոխությունների» և «հինգերորդ շարասյուների» (կոմպրադորական ֆինանսական օլիգարխիայի ու մտավորականների) նյութական ապահովության քաղաքականություն իբրև իր համաշխարհային գերակայության պաշտպանության միջոց:
Այս ամենին մենք պետք է հակադարձենք: Եվ այս տարի, և՝ հաջորդ:

ՄԵՐԿԵԼԻ ԳԱՂՏՆԻ ՆՇԱՆԸ
Գաղտնազերծողների այրող հետաքրքրությունն է հարուցել «Մերկելի շեղանկյունը»՝ Գերմանիայի կանցլերի հրապարակային ելույթների ժամանակ նրա մատների դասավորությունը, որ արտացոլված է և Ռոտշիլդների ամսագրի շապիկին: Ֆիգուրի կենտրոնում Մերկելի մատների արանքից երևացող կոճակը խիստ հիշեցնում է «Սիոնի ամենատես աչքը» («Լյուցիֆերի գնոստիկ հայացքը»)՝ մասոնական գաղտնի աղանդների խորհրդանիշը, որ հավերժացած է ԱՄՆ-ի մեկդոլարանոց թղթադրամի վրա: Ո՞Ւմ ու ի՞նչ նշան է հղում ֆրաու Մերկելը:

Ռուսերենից թարգմանեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ