Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

The Economist ամսագրի խորհրդավոր շապիկն արտացոլել է համաշխարհային քաղաքականության և տնտեսության անդրկուլիսյան կյանքը

The Economist ամսագրի խորհրդավոր շապիկն արտացոլել է համաշխարհային քաղաքականության և տնտեսության անդրկուլիսյան կյանքը
07.07.2015 | 00:29

(սկիզբը` այստեղ)

Կոլաժի կենտրոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է: Նա դեռ մոլորակի քաղաքական Օլիմպոսի արքան է: Կարմիր փողկապն իշխանության նշան է, կապույտ կոստյումը՝ կիսատոների բացառում է խորհրդանշում: ԱՄՆ-ի դրոշով կրծքանշանով: Բայց օրեցօր Օբամայի ազդեցությունը նվազում է՝ ԱՄՆ-ում հերթական ընտրություններ են: Արդեն առանց Օբամայի: Ողջույնի համար բարձրացրած ափը կիսաբաց է՝ անվստահության ժեստ: Նա դեռ փորձում է ժպտալ, բաց է, ԱՄՆ-ի հեղինակության բարելավման հույս ունի: Բայց նույնիսկ ժպիտն անբնական է ու ձգված: Օբամայի աջ ազդրից շատ խորհրդանշական դուրս է ցցվել ուրվական նկարով, որ պատկերում է հանգիստ կղզու վրա: Քաղաքական բոմոնդն Օբամային արդեն հանգստի է ուղարկում:

ՈՒրվականը վերցված է ամսագրի «Սմարթֆոնները սկսելու են խոսել» հոդվածից: Տեխնոլոգիաները առաջարկում են ձեզ գործողություններից առաջանցիկ քայլեր ու բարձրաձայն հուշումներ: Խոսքը գիտակցության մանիպուլյացիայի մասին է՝ ակնարկ, որ Օբաման ինքնուրույն չէ իր որոշումներում:

Ավելի վատ խորհրդանիշ է առանց տերևների, չոր ճյուղը Օբամայի ձախ ազդրից: ԱՄՆ-ի հեգեմոնիայի քաղաքականությունն առավել հազվադեպ է կենսունակ դիտարկվում: Գուցե դա դաշնակիցների կորստի խորհրդանիշ է: 2012-ին Լեհաստանում Զբիգնև Բժեզինսկին հայտարարեց, որ ԱՄՆ-ին չի հաջողվի պահպանել առաջատար դիրքերը XXI դարում. «Առաջընթացն աշխատում է ոչ այնքան հօգուտ, որքան ԱՄՆ-ի դեմ, որքան ավելի շատանում են հաղորդակցության միջոցները, այնքան բազմանում է բազմակարծությունը: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ի համար ավելի ու ավելի բարդանում է իր գիծն առաջ տանելը տարբեր գաղափարախոսությունների ու տեսակետների պայքարում: Հաղորդակցությունն արթնացնում է մարդկանց քաղաքական ու սոցիալական գիտակցությունը, և ԱՄՆ-ը այլևս մոնոպոլիա չունի իբրև աշխարհի ամենահզոր քարոզչամեքենա»: Միայն համաշխարհային կառավարությունն է Բժեզինսկին համարում «ամբողջ աշխարհում քաղաքացիական ազատությունների հնարավորություն»: Չոր ճյուղին նստած է Չեշիրյան կատուն՝ Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքից: Այդ միշտ ժպտացող կատուն իր ցանկությամբ ի վիճակի է տեղափոխվել տարածության մեջ, արագ անհետանալ, կամ լուծվել օդում՝ հրաժեշտին թողնելով սարդոնիկ ժպիտ, որ կորստի, հրաժարումի ժպիտ է: Հին հույները ասացվածք ունեին զոհվելու պահին ժպտացող մարդկանց մասին: Նրանք սարդոնիկ ժպիտը համեմատում էին թունավոր բույսի ներգործության հետ, որը ճաշակած «մարդիկ ջղաձգվում են ու ժպտում՝ հակառակ իրենց ցանկության»:

Էթնոգրաֆիայի շրջանակներում սարդոնիկ ժպիտը մեկնաբանվում է իբրև ծիսական ծիծաղի տարատեսակ, որ ուղեկցում է կյանքից մահ անցումը: ԱՄՆ-ի մշտական սադրանքները կարող են վերջնականապես ԱՄՆ-ին մեկուսացնել գերտերությունների կազմից՝ ակնարկում են Ռոտշիլդները:

Օբամայի կողմն է նայում Իրաքի վարչապետ Հայդեր Ջավադ ալ Աբադին: Արդեն 12 տարի, այն ժամանակից, ինչ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օկուպացրին երկիրը, շարունակվում են անկարգությունները: ԱՄՆ-ը իր զորքերը դուրս բերեց 2011-ին, որից հետո Իրաքում փաստացի սկսվեց քաղաքացիական պատերազմ: Հիմնական խնդիրները կապված են Իսլամական պետության էքսպանսիայի ու Քրդստանի անջատողականության հետ:

Օբամայից ձախ Չինաստանի նախագահ Սի Ձինպինն է, ապագա համաշխարհային առաջնորդը և Ռոտշիլդների «գերող երջանկության աստղը», նրանք անսահման հետաքրքրված են Չինաստանով: Հետաքրքիր է, որ Պուտինն ու Սի Ձինպինը շապիկի վրա պատկերված են նույն դիրքով ու ցած կախված ձեռքերով: Դա վկայում է նրանց բնավորությունների նմանությունը: «Մենք միմյանց վերաբերվում ենք բաց հոգով: Մենք նման ենք բնավորությամբ»՝ վստահ հայտարարեց ՉԺՀ նախագահը՝ դիմելով Վլադիմիր Պուտինին առաջին հանդիպման ժամանակ՝ 2013-ի մարտին: Դիրքերի նույնությունը ևս ակնարկ է Մոսկվայի ու Պեկինի դիրքորոշումների մերձեցման վերաբերյալ, որի միտումներն այս տարի ավելանում են: Եվս մեկ մանրամասն. Պուտինն ու Օբաման կարմիր փողկապներով են, Մերկելը՝ կարմիր բլուզով: Սի Ձինպինի փողկապը երկնագույն է, որ ընդգծում է Չինաստանի ավանդական արժեքները (Դաոյի խորհրդանիշը, Սուրբ ճանապարհի, էության սկզբունքը): Նրա ձեռքերը փակ են՝ նա կառուցում է անկախ ճանապարհ՝ ավանդական չինական արժեքներով: Չնայած վերջին տասնամյակներին կապիտալիզմի մոդելին հակվածությանը, Չինաստանը պաշտոնապես սոցիալիզմ է դավանում (կոմունիզմ): Համաշխարհային էլիտաները առավել հաճախ են դիտարկում «չինական մոդելը». լիբերալ տնտեսական մոդելն ու ժողովրդավարությունն արդեն նախկինի պես հանրաճանաչ չեն: Սին իր ժպիտով ցուցադրում է բարյացակամ վերաբերմունք բոլոր ինքնիշխան երկրներին:
Շապիկի առաջին գծում մկանուտ պանդան է Չինաստանի դրոշից:

«ՈՒժեղ է, ինչպես երբեք» վերնագրված է համարի հոդվածը պանդայի պատկերով: Չինաստանի տնտեսությունն արդեն դարձել է ամենահզորը գնողունակության ցուցանիշով: Ամսագիրը կանխատեսում է, որ Չինաստանն ընդլայնելու է ներկայությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որ ենթադրում է տարածքային վեճեր արևելյան սահմաններին ու Հարավ-չինական ծովում: Չինաստանը շինարարություն է ծավալելու վիճելի կղզիներում ու խութերում, ափամերձ պաշտպանության իր նավերն ուղարկելու է պարեկության այդ շրջաններ, շարունակելու է նավթի ու գազի հանքավայրերի որոնումները վիճելի ջրերում:

Չինական հավակնությունների մեկ այլ ոլորտ է տիեզերքը: Առաջիկա ծրագրերում Լուսնի ուսումնասիրությունն է ու տիեզերանավ ուղարկելը Լուսին: Պեկինը փորձում է դուրս գալ սմարթֆոնների միջազգային շուկա՝ Apple ընկերությանը դուրս մղելու նպատակով:
Սի Ձինպինից ձախ երկու ոսկե նետեր են, որ մարմնավորում են Չինաստանի երկու մարտահրավերները Արևմուտքին՝ քաղաքականություն և տնտեսություն:

Նույնպիսի նետեր կան Չինաստանի տնտեսությանը նվիրված հոդվածում: Նրանց վրայի թվերը ՉԺՀ տնտեսության սպասվող աճի ցուցիչն են: Լապշայով չինացի տղան շապիկի վրա նույնպես պատահական չէ: Նկարը վերցված է «Բարձրորակ ծառայությունների կարոտով» հոդվածից Չինաստանում աշխարհի ամենամեծ Դիսնեյլենդի կառուցման մասին՝ 5 միլիարդ դոլարով: Չինաստանի զարգացման ստանդարտ մոդելը նախկինում առաջնությունը սպառումից առաջ տալիս էր ներդրումներին, բայց վերջերս փոփոխություններ են եղել: Ներդրողներն արդեն հաշվում են ապագա եկամուտները նոր «ոսկեհանքում» ներդրումներից:
Ամսագրում, սակայն, նշվում է ռիսկի գոտին, որը կփորձի օգտագործել Արևմուտքը. շուտով ինտերնետ օգտատերերի թիվը Չինաստանում կհասնի 750 միլիոնի, երկու անգամ ավելի, քան Ճապոնիայում ու ԱՄՆ-ում միասին վերցրած: Նրանցից շատերը կմասնակցեն բողոքարկու քննարկումներին սոցիալական ցանցերում: Գրաքննիչների վիթխարի բանակը փորձում է նրանց վերահսկողության տակ պահել: Եվս մեկ կոնկրետ վտանգ կա Չինաստանի նախագահի ձախ ուսի հետևում` հայտնի բիրմայուհի ընդդիմադիր Աուն Սան Սու Չժին: 2015-ին նախագահի ընտրություններ են Մյանմայում (Բիրմա): Հաղթանակի նրա շանսերը բավականին մեծ են: Եթե այդ տիկինը դառնա Բիրմայի նախագահ, վարելու է արևմտամետ քաղաքականություն: Այլապես չէր ստանա խաղաղության Նոբելյան մրցանակ: Մյանման սահմանակից է Չինաստանին: Աուն Սան Սու Չժիի հաղթանակի դեպքում այդ երկիրը կարևոր պլացդարմ կդառնա ԱՄՆ-ի համար՝ զսպելու Պեկինին: Խաչ կդրվի Չինաստանի համար կարևոր նախագծի վրա՝ Հնդկական օվկիանոս դուրս գալ Մյանմայի տարածքի Իրավադի գետով:
Հետին պլանում՝ չինացի ոստիկանը վերև պարզած ձեռքերով, որ խեղդվում է սմոգից, խորհրդանշում է ևս մեկ հնարավոր հարված Չինաստանին:

2015-ի դեկտեմբերին Փարիզում կայանալու է կլիմայի հարցով միջազգային կոնֆերանս, որտեղ Արևմուտքը կարող է Պեկինին պարտադրել համաձայնագրեր, որոնք կարգելակեն Չինաստանի տնտեսությունը՝ կանխատեսում է ամսագիրը:

Բնապահպանական թեման շարունակում են Մեծ խութերի ձկնիկներն ու մարջանները: Համարվում է, որ գլոբալ տաքացումը սպառնալիք է մարջանների խութերին:
Առաջին հնգյակը եզրափակում է Հնդկաստանի վարչապետ Նարանդրա Մոդին:

Անսպասելիորեն ՈՒկրաինայի դրոշի գույները նրա հագուստին թափանցիկ ակնարկ են, որ իր անկախ քաղաքականության պատճառով երկրին սպասում է Մայդանի ճակատագիր: Կարծես նաև սցենարն է պատրաստ:

Մոդիից նկարում թռչում է խոզուկ-գանձատուփը՝ ֆինանսական պրոբլեմներ են լինելու: Նրա առաջ Սարդ մարդն է, որ կարող է նշանակել արագ փոփոխվող իրադարձություններ հատուկ մշակված սցենարով:
Հետաքրքիր է, որ եթե ձախից Պուտինին օղակել են յանկիները, աջից Մոդիին օղակել են բրիտանացիները: Նույնիսկ ավելի ագրեսիվ:

Հետևից նրա աջ ոտքի վրա է գալիս Ելիզավետա II-ի Land Rover Defender-ը A 444 RYV համարանիշով: Թիկունքից՝ ինքը ՈՒինսթոն Չերչիլը հաղթանակի մատնանշանով՝ բարձրացրած ձեռքով հենց Մոդիի գլխավերևում: Կողքին սարկաստիկ ժպտում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Մոդիին է նայում Հրաշքների երկրի Ալիսը: Իր նշանավոր գիրքը Լյուիս Քերոլը գրել է, երբ Հնդկաստանն անցնում էր Մեծ Բրիտանիայի գաղութային կառավարման: ՈՒղիղ Մոդիի առաջ Մեծ Բրիտանիայի դրոշով արշավամեքենա է՝ ներկված դրոշի գույներով:

Չմոռանանք, որ Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի շահերի շրջագծում է: Բայց Լոնդոնն առայժմ հաջողության չի հասնում: Մոդին պատրաստ է ավելի շուտ համագործակցել Մոսկվայի, քան Արևմուտքի հետ: 2015-ի հունվարի 25-27-ին Օբաման հուսահատ քայլ արեց իրավիճակը փոխելու, սակայն հազիվ թե հաջողության հասավ՝ Մոդիի ազգայնական հայացքները ոչ ԱՄՆ-ի, ոչ Մեծ Բրիտանիայի ծայրագավառ դառնալ Հնդկաստանին թույլ չեն տալիս: Հնդկաստանին տիրելու միակ միջոցը ուժային միջամտությունն է, ինչպես ՈՒկրաինայում՝ հավանաբար այսպես է մտածում The Economist-ի շապիկի հեղինակը:
(շարունակելի)

Ռուսերենից թարգմանեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2594

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ