«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»
06.03.2015 | 00:06

(սկիզբը` այստեղ)

Ռոտշիլդները ֆինանսավորում էին Լեյբա Բրոնշտեյն-Տրոցկուն, ու երևի այդ պատճառով էին առանձնակի ատում Ստալինին։ Գերմանական «I. G. Farben» ընկերությունը` քիմիական նյութերի առաջատար արտադրողն աշխարհում, վերահսկում էին հենց Ռոտշիլդները, և այն ֆինանսավորում էր HCDAN նացիստական կուսակցությանն ու անձամբ Ադոլֆ Հիտլերին։ Քրիստիան Ռակովսկին (Հաիմ Ռեյկովեր)` «Սովետական ՈՒկրաինայի» նախկին արյունարբու բռնակալը, Տրոցկու մտերիմ ընկերը, կոմունիստական ինտերնացիոնալի (Կոմինտերն) հիմնադիրներից մեկը, իլյումինատների (լուսավորիչների) օթյակի անդամն ու Փարիզում նախկին սովետական դեսպանը, 1938 թ. հարցաքննության ժամանակ ցնցող հայտարարություն արեց ռուսական հեղափոխության և Ռոտշիլդների պլանների մասին։ Ռակովսկու հարցաքննության նյութերը հետագայում հրապարակվեցին «Կարմիր սիմֆոնիա» գրքում։ Նա պնդում էր, որ իլյումինատ Ռոտշիլդները ծրագրում էին կոմունիզմն օգտագործել գերհարուստների համաշխարհային դիկտատուրա հաստատելու համար։ Ռակովսկին վկայում է, որ այն նույն ուժերը, որոնք բարձրացրին ու իշխանության բերեցին Տրոցկուն, նաև «Հիտլերին հաղթելու հնարավորություն» տվեցին. «Նրանք ի վերջո տեսան, որ անհնար է Ստալինին պետական հեղաշրջմամբ տապալել, ու պատմական փորձը նրանց թելադրում էր «bis» (կրկնություն) լուծում. Ստալինի հանդեպ անել այն, ինչ արվել էր ցարի հանդեպ։ Բայց այստեղ կար մի դժվարություն, որը մեզ անհաղթահարելի էր թվում։ Ամբողջ Եվրոպայում ագրեսոր պետություն չկար։ Նրանցից ոչ մեկը աշխարհագրական հարմար դիրք և այնպիսի բանակ չուներ, որը բավարար լիներ Ռուսաստանի վրա գրոհելու համար։ Եթե այդպիսի երկիր չկար, ուրեմն պետք էր ստեղծել։ Միայն Գերմանիան ուներ համապատասխան բնակչություն և ՍՍՀՄ-ի վրա հարձակման հարմար դիրքեր, և ընդունակ էր պարտության մատնելու Ստալինին. դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Վեյմարյան Հանրապետությունը հղացված չէր որպես ագրեսոր ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական առումով, ընդհակառակը, այն հարմար էր ներխուժման համար։ Սովյալ Գերմանիայի երկնակամարում ցոլաց Հիտլերի վաղանցիկ աստղը։ Մի զույգ խորաթափանց աչքեր նրա վրա բևեռեցին իրենց ուշադրությունը։ Աշխարհը նրա կայծակնային բարձրացման վկան դարձավ»։

1940 թ. Հանս-Յուրգեն Քյոլերը իր «Գեստապոյի ընդերքում» գրքում հետևյալն է գրում Հիտլերի տատիկի` Մարիա Աննա Շիկլգրուբերի մասին. «Աղջիկը Վիեննա էր եկել աշխատելու որպես աղախին և ծառայության մտավ Ռոտշիլդների առանձնատանը, և Հիտլերի անհայտ պապիկին պետք է, ամենայն հավանականությամբ, փնտրել այդ հրաշակերտ առանձնատանը»։ Այս տեղեկությունը հաստատում է Վալտեր Լանգերը, որը պնդում է. «Ադոլֆի հայրը` Ալոիզ Հիտլերը, Աննա Մարիա Շիկլգրուբերի ապօրինի որդին էր... Աննա Մարիա Շիկլգրուբերը Վիեննայում էր ապրում այն ժամանակ, երբ հղիացավ։ Այն ժամանակ նա աղախին էր բարոն Ռոտշիլդի տանը։ Հենց որ նրա հղիության փաստը հայտնի դարձավ տանտերերին, նրան ճամփեցին իրենց տուն, ուր և ծնվեց Ալոիզը»։ Ռակովսկին պնդում է, որ երբ 1929 թ. նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը աճի ճգնաժամի մեջ էր, և նրա ֆինանսական ռեսուրսները չէին հերիքում, «նրանք» այնտեղ ուղարկեցին Վարբուրգներից մեկին։ Հիտլերի հետ ուղղակի բանակցություններում պայմանավորվածության եկան նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ֆինանսավորման շուրջ, և Հիտլերը երկու տարում միլիոնավոր դոլարներ ստացավ, որ նրան ուղարկվում էին ՈՒոլ-Սթրիթից, և միլիոնավոր մարկեր էլ գերմանացի ֆինանսիստներից` Յալմար Շախտի միջոցով։ SA-ի (գրոհային ջոկատների) և SS-ի (պահպանության ջոկատների) գործունեության ու պահպանման ծախսերը և տեղի ունեցած ընտրությունների ֆինանսավորումը, որոնք Հիտլերին բերեցին իշխանության, կատարվեցին «նրանց» ուղարկած դոլարներով ու մարկերով... Ռակովսկու համոզմամբ, «Ստալինը ի վիճակի չէր կյանքում կատարելու ոչ մի մարքսիստական տեսություն»։ Ստալինը միայն կոչվում էր կոմունիստ, բայց այդպիսին չէր գաղափարներով ու գործերով։ Օբյեկտիվորեն նա կայսերական դիրքեր էր զբաղեցնում, ուստի և նա նրանց համար համադրելի էր ցարի հետ։ Իսկ Հիտլերը պայքարում էր «Կոբա 1-ին» ինքնակալ ցարի դեմ», և դրա համար էլ օբյեկտիվորեն Հիտլերը կոմունիստ հեղափոխական էր, որին էլ նրանք իշխանության բերեցին ՍՍՀՄ-Ռուսաստանի դեմ պայքարելու համար։

Պատերազմից հետո` 1948 թ., ԱՄՆ-ի նախագահ Հարրի Թրումենը Ռոտշիլդների ճնշմամբ ճանաչում է Իսրայելի պետությունը։ Դրա դիմաց նրանք նրան 2 մլն դոլար տրամադրեցին ընտրարշավի համար։ Նրանք հայտարարեցին, որ Իսրայելը առաջին հրեական պետությունն է Պաղեստինում, իսկ դրանից մի կես ժամ հետո էլ նախագահ Թրումենը հայտարարեց, որ ԱՄՆ-ը առաջին օտարերկրյա պետությունն է, որ դա ճանաչում է։ Ներկայացվեց Իսրայելի դրոշը։ Դրոշի վրայի զինանշան դարձավ Ռոտշիլդների խորհրդանիշը` վեցաթև աստղը (Դավթի աստղը)։ Այդ զինանշանը, որ զայրույթ պատճառեց շատ հրեաների, որոնք համարում էին, որ զինանշան պետք է դառնար հին հրեական «Ոսկե յոթ ճրագը» (Մենորան)։ Համարվում էր նաև, որ այսպես կոչված «Դավթի աստղը» հրեական խորհրդանիշ չէ անգամ։

Ռոտշիլդների կայսրությունն այսօր բազմակողմանի ու բազմաշերտ մի համակարգ է, որը վաղուց արդեն իրեն արտոնյալ է զգում ոչ միայն եվրոպական մայրաքաղաքներում, այլև ԱՄՆ-ում` այդ երկրի ամենասրբություն սրբոցում։ Ըստ գնահատումների, 19-րդ դարի 70-ականներին այդ կլանի ընդհանուր հարստությունը գրեթե մեկ միլիարդ դոլար էր` այն ժամանակների համար հեքիաթային մի թիվ։ Այն ժամանակ ոչ մի խոշոր նախագիծ չէր իրագործվում առանց Ռոտշիլդների. նրանց փողերով էր կատարվում Հարավային Աֆրիկայի ալմաստի հանքավայրերի հետախուզումը, գնվում հողեր Սուեզի ջրանցքի շինարարության համար, ձեռք բերվում Ռուսաստանում արդյունահանվող նավթը, ֆինանսավորվում երկաթուղիների ու մետալուրգիական ձեռնարկությունների կառուցումը։ Նրանց բանկը դարձել էր խոշորագույնը Եվրոպայում, իսկ ընտանիքը` ամենահարուստն աշխարհում։ Ռոտշիլդներն առաջինը ստեղծեցին այն, ինչը հիմա անվանվում է ֆինանսաարդյունաբերական խումբ։ Նրանք ակտիվորեն ներթափանցում էին տնտեսական տեսակետից այն ժամանակվա ամենահեռանկարային երկրի` ԱՄՆ-ի արդյունաբերության ոլորտ։ Միաժամանակ նրանք միշտ չէին սիրում գործել բացահայտ, նախընտրելով անաղմուկ հսկողության տակ վերցնել ընկերություն ընկերության հետևից, իսկ դրանք լայն հասարակության համար շարունակում էին կապվել միանգամայն այլ մարդկանց անվան հետ։ Օրինակ, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ռոտշիլդները իրական հսկողություն սահմանեցին Մորգանների ֆինանսական կայսրության և Կառնեգիի կլանի արբանյակ խառնախմբի նկատմամբ։ Ռոտշիլդների կլանի անդամները մինչև հիմա էլ կարևոր դեր են խաղում համաշխարհային բիզնեսում։ Չնայած համաշխարհային երկու պատերազմներին, բազմաթիվ տիրույթների բռնագրավումներին և ժառանգության մեծ հարկերին, Ռոտշիլդների կայսրությունը չի սասանվել ու մինչև հիմա ամենախոշորներից մեկն է համարվում ֆինանսական աշխարհում։ Ճշգրիտ թիվ նշել ըստ էության անհնար է` ակտիվների առատության պատճառով։ Բայց որոշ փորձագետներ կարծում են, որ Ռոտշիլդների ընտանիքի ընդհանուր կապիտալը ներկայումս առնվազն 350 մլրդ դոլար է։ Իսկ ուրիշներն էլ համոզված են, որ Ռոտշիլդները մոտ մեկ տրիլիոն դոլար ունեն միայն անշարժ գույքի ձևով և բանկային հատվածում։

Չնայած «Forbes» հանդեսի և այլոց հրապարակած տարատեսակ վարկանիշային ցուցակներին, իրականում աշխարհի ամենահարուստ մարդը Նաթանիել Չառլզ Ռոտշիլդն է, չորրորդ բարոն Ռոտշիլդն ու Ռոտշիլդների կլանի ներկա ղեկավարը` ծնված 1936 թ. ապրիլի 29-ին, թեև զանազան ցուցակներում նա շատ հեռու է առաջին հորիզոնականից։ Բայց նա առանձնապես չի էլ ուզում «աչքի ընկնել» պաշտոնական վարկանիշային ցուցակներում։ Հիմա Նաթանիել Չառլզ Ռոտշիլդի ձեռքում են գտնվում հարյուրավոր հանքեր ու խաղողի այգիներ, մեծ հողատարածություններ, փաստորեն, աշխարհի նորությունների բոլոր ամենախոշոր գործակալությունները, հսկայական քանակությամբ մանր ու միջին բանկեր, ինչպես նաև աշխարհի խոշորագույն «NM Rothdchild & Sons» բանկը։ Այստեղ խոսք կարող է լինել ոչ թե «ինչ-որ» միլիարդների, այլ տրիլիոնների մասին։ Եվ դա «օդի մեջ» եղած հարստություն չէ, և ոչ էլ մի քանի տող ինտերնետի որոնման համակարգերում։ Դա իրական հարստություն է, որի միջոցով կարելի է էական ազդեցություն գործել ամեն ինչի վրա, այդ թվում` և համաշխարհային քաղաքականության։ Իր որդիներին հայր Ռոտշիլդի թողած պատգամում հստակորեն ասված էր. «Ոչ մի դեպքում ընտանիքի ունեցվածքը չգույքագրել, դրա չափը չհրապարակել։ Նույնիսկ դատարանում և կտակում»։ Այնտեղ ասված էր նաև, որ հարստության ճանապարհը համեստությունն է։ Փոխակերպելով ասվածը, կարելի է ասել. ինձ իրավունք տվեք վերահսկելու փողերը և ինձ համար միևնույնը կլինի, թե ով է ինչ-որ վարկանիշային ցուցակներ կազմում։

2014 թ. հոկտեմբերի 28-ին ռուս հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևը «Ինչպես են Ռոտշիլդներն ու Ռոկֆելլերները կիսում Ռուսաստանը» հոդվածում արծարծեց Ռուսաստանի տարածքում Ռոտշիլդների կլանի քաղաքականության և գործողությունների թեման։ Այդ հետազոտողի պնդումների էությունը հենց այն է, որ 18-րդ դարից ի վեր, այսինքն, երբ Հեսսենների գերմանական գերդաստանի միջոցով Ռոտշիլդները «մտան» Ռուսաստան, այդ երկիրն իր հսկայական հումքային ու մարդկային պաշարներով դարձավ «արդի պատմության երկու գլխավոր ստվերային կլանների կատաղի պայքարի ասպարեզ»։ Սակայն «աչքները տնկելով» Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ-ի մյուս տարածքների (նույն ՈՒկրաինայի, Ղազախստանի, մեր Հայաստանի և այլոց) վրա, Ռոտշիլդները չեն մոռանում նաև մնացած աշխարհը։ Նախկին Ռուսական կայսրության տարածքներն ու բնական հարստությունները կլանին պետք են, երևի, ոչ թե պարզապես հարստանալու, այլ ստրկացնելու մնացած աշխարհը, և այնքան ամուր, որ ոչ ոք չկարողանա մոլորակն ազատել անհագ ընտանիքի ճիրաններից։

Այսպես, հայտնի է, որ ընդամենը որոշ Ռոտշիլդներ են պաշտպանել սիոնիզմն ու հրեական պետության ստեղծումը Պաղեստինում։ Ռոտշիլդների մեծամասնությունն այդ գաղափարին վերաբերվել է հոռետեսորեն և անգամ համարել է, որ հրեական պետության հիմնումը կհանգեցնի հակահրեականության աճին Եվրոպայում։ Բայց 1914 թ. ՈՒոլտեր Ռոտշիլդը ստացավ Սիոնիստական Դաշնությանն ուղղված Բալֆուրի հռչակագիրը, որտեղ խոսվում էր Պաղեստինում հրեա ժողովրդի ազգային օջախ ստեղծելու հարցին բրիտանական կառավարության նվիրվածության մասին։ Ավելի ուշ լորդ Վիկտոր Ռոտշիլդը դեմ էր ապաստան կամ նույնիսկ օգնություն տրամադրելու հրեա փախստականներին հոլոքոստի ժամանակ։ Նրանց նախնին, սակայն, սիոնիզմի նախակարապետներից մեկն էր, և նրան է պատկանում այն արտահայտությունը, թե «Կարևոր չէ, թե ինչ դրածո է նստած Բրիտանական կայսրության գահին։ Այն մարդը, որը վերահսկում է փողերի թողարկումը Բրիտանիայում, վերահսկում է Բրիտանական կայսրությունը, այդ մարդը ես եմ»։

1897 թ. Ռոտշիլդները Մյունխենում կազմակերպեցին սիոնիստների առաջին համագումարը և հիմնեցին համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը։ Սակայն տեղական հրեական շրջանակների ընդդիմության պատճառով համագումարի աշխատանքը տեղափոխվեց Բազել (Շվեյցարիա)։ Սիոնիստական կազմակերպության նախագահ ընտրվեց Թեոդոր Հերցլը։ Կազմակերպության խորհրդանշանը դարձավ Ռոտշիլդի կարմիր վեցաթև աստղը` պատկերված սիոնիստական դրոշի վրա, որը 51 տարի հետո դարձավ Իսրայելի դրոշը։

1912 թ. Ջորջ Քոնրոյը «Truth» հանդեսի դեկտեմբերյան համարում գրել էր բանկիր Յակոբ Շիֆֆի մասին, որը առանցքային դեր է խաղացել ռուսական հեղափոխության կազմակերպման գործում. «Շիֆֆը Kuhn, Loeb and co մասնավոր խոշոր դրամատան ղեկավարն էր, որը Ռոտշիլդների շահերն է ներկայացնում Ատլանտիկայի այս կողմում»։ 1913 թ. Ռոտշիլդները հիմնում են Հակաանվանարկային լիգա, որի գործունեության նպատակն էր հակասեմիտիզմի մեջ մեղադրել նրանց, ովքեր կասկածի տակ են առնում կամ մարտահրավեր են նետում գլոբալ էլիտային։ Նույն տարում ստեղծվում է ԱՄՆ-ի Դաշնային ռեզերվային համակարգը, որը հաստատվում է ԴՌՀ-ի մասին դեկտեմբերի 23-ին ընդունված օրենքով, որի մասին ամերիկյան կոնգրեսական Չառլզ Լինդբերը ասել է. «Օրենքը հիմնում է աշխարհի ամենամեծ տրեստը։ Երբ նախագահը ստորագրի այդ օրենքը, մոնետարիստական (փողաքանակային) տերության կառավարությունը կօրինականացվի... Այդ բանկային և արժութային օրենքով կատարվել է բոլոր ժամանակների մեծագույն հանցագործությունը»։ Լինելով 150 մլրդ դոլարը գերազանցող շահույթներ ունեցող մասնավոր ընկերություն, ԴՌՀ-ն պատմության մեջ երբեք իր հաշվետվությունները չի հրապարակել։ Դե, իսկ Անգլիան ու Ֆրանսիան կնքում են Սայքս-Պիկոյի պակտի գաղտնի արձանագրությունները, և ասում են, որ հենց դրանում էլ կանխորոշվել է, որ Պաղեստինում հրեական օջախի ստեղծմանը չդիմադրելու դիմաց Անգլիան ու Ֆրանսիան թուրքերին խոստացել են «լռել», երբ նրանք Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան ու Միջագետքը «կմաքրեն» հայերից։

1914 թ. Ռոտշիլդները վերահսկողություն սահմանեցին Եվրոպայի երեք խոշոր տեղեկատվական գործակալության` Wolff-ի (Գերմանիա), Reurters-ի (Անգլիա) և Havas-ի (Ֆրանսիա) նկատմամբ։ Ռոտշիլդները Wolff-ն օգտագործում էին, որպեսզի Գերմանիայի հասարակական գիտակցության ձեռնածությամբ ժողովրդին ու երկիրը հակեն պատերազմի։ Այդ ժամանակվանից Ռոտշիլդներին այլևս չեն քննադատում լրատվամիջոցներում, որովհետև դրանք նրանց ԶԼՄ-ներն էին։ Շուտով սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը... 1918 թ. Ռոտշիլդները իրենց կամակատար բոլշևիկներին հրամայեցին սպանել Նիկոլայ 2-րդ ցարին և նրա ընտանիքին։ Նրանց համար կարևորն էր ցույց տալ, որ ամբողջ ընտանիքի, ներառյալ կանանց և երեխաների սպանությունն այն է, ինչ սպասում է բոլոր նրանց, ովքեր կփորձեն հակառակվել Ռոտշիլդներին։ Առաջին համաշխարհայինի ավարտից հետո 1919 թ. տեղի ունեցավ Վերսալի հաշտության կոնֆերանսը, որտեղ Իսրայելը ճանաչվեց հրեաների հայրենիք։ Անգլիան ստացավ Պաղեստինի վերահսկողությունը։ Այն ժամանակ Պաղեստինի բնակչության ընդամենը 1 %-ն էր հրեա։ Կոնֆերանսի կազմակերպիչը բարոն Էդմունդ դե Ռոտշիլդն էր։ Ռոտշիլդների ազդեցությունն այնքան մեծ էր, որ ֆրանսիացի մեկնաբաններից մեկը ազդարարեց. «Միայն մեկ իշխանություն կա Եվրոպայում` Ռոտշիլդների իշխանությունը»։ Այս նույն միտքը կիրառելի է նաև ԱՄՆ-ի առնչությամբ։ Ռոտշիլդները մասոնականության (իլյումինատների) հետ կապված խազարական գերդաստանային խոշոր կլաններից են և նպատակ ունեն ստեղծել նոր աշխարհակարգ։ Հանուն իրենց այդ նպատակի էլ նրանք դիմել և դիմում են ցանկացած հանցագործության, ներառյալ ամենաարյունալի հեղափոխությունների կազմակերպումը և համաշխարհային պատերազմների սանձազերծումը, որտեղ թիրախը, այլևայլ երկրների ու ժողովուրդների շարքում, անփոփոխ եղել է Ռուսաստանը։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ