«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»
03.03.2015 | 00:08

(սկիզբը` այստեղ)

Հիմա մի քիչ հանգիստ թողնենք Ռոտշիլդներին ու տեսնենք, թե այդ ինչ գերմանացիներ են Հեսսեն-Քասելի տոհմից։ Դա Ֆլանդրիայի Լուվենի հին տոհմի գերմանական ճյուղն է։ Տոհմի նահապետ Հենրիխ Բրաբանտացին 1265 թ. ամուսնության միջոցով դարձավ Հեսսենի լանդգրաֆ, Թյուրինգիայի դուքսի տիրույթների ավատական։ 1292-ից էլ Հեսսենյան լանդգրաֆները դարձան Թյուրինգիայի անկախ կայսերական իշխաններ։ Հեսսեն-Քասելի լանդգրաֆները 1803 թ. դարձան կուրֆյուրստներ (կայսր ընտրող իշխաններ), բայց նրանց կուրֆյուրությունը (այսպես կոչված Կուրգեսսենը) 1866 թ. զավթվեց Պրուսիայի կողմից։ Տոհմի ներկայացուցիչը Լյուդվիգ Հեսսեն-Հոմբուրգցին էր (1705-45)` Ռուսաստանի կայսրուհիներ Աննա Իվանովնայի և Ելիզավետա Պետրովնայի մոտ ծառայած գեներալ-ֆելդմարշալը։ Եվ հենց այդ ժամանակվանից «Ռուսաստանի հանդեպ հետաքրքրություն առաջացավ» նաև Ռոտշիլդների մեջ։ Հեսսենների տոհմը Գերմանական կայսրության հիմնադիրներից էր, նրա միապետները գահը կորցրին 1918 թ. հեղափոխության ընթացքում։ Ռոմանովների տան հետ գերմանական կայսրերի ազգակցական կապը առանձին թեմա է, մերը չէ։ 1858 թ. մորգանատիկ ամուսնությունից արքայազն Ալեքսանդր Հեսսեն-Դարմշտադտցու ունեցած զավակները ստացան Բատտենբերգի արքայորդոց տիտղոս։ Ճյուղի նահապետի որդի Ալեքսանդրը 1879-86 թթ. կառավարեց Բուլղարիայում։ 19-րդ դարի երկրորդ կեսին Բատտենբերգները տեղափոխվեցին Մեծ Բրիտանիա, որտեղ իրենց ազգանունը փոխեցին անգլիական Մաունտբետտենի։ Էլի մեկ ծանոթ ազգանուն հանդիպեց, չէ՞։ Այո, լորդ Մաունտբետտեններ։ Օրինակ, բրիտանական ռազմածովային և պետական գործիչ ծովակալ Լյուիս Ֆրենսիս Ալբերտ Վիկտոր Նիկոլաս Մաունտբետտենը, 1-ին կոմս Մաունտբետտեն Բիրմանացին` Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդի ամուսին Էդինբուրգի դուքս Ֆիլիպի հորեղբայրը, ինչպես նաև Հնդկաստանում Բրիտանիայի վերջին փոխարքան։ Լորդ Լյուիսի մայրը Վիկտորիա թագուհու թոռնուհին էր, իսկ հարազատ քույրը` Լուիզա Մաունտբետտենը, 1950 թ. դարձավ Շվեդիայի թագուհի (ի դեպ, լորդ Մաունտբետտենը 1979 թ. օգոստոսի 27-ին մահապատժի ենթարկվեց Իռլանդական հանրապետական բանակի «Շինն-ֆեյնի» հայրենասերների ձեռքով։ Այսպիսով, միանգամայն ակնհայտ ու հասկանալի է, թե ինչու և ինչպես են ժամանակի ընթացքում Ռոտշիլդները Հեսսեն-Քասելի տոհմի հետ մտերմության շնորհիվ մտերմացել նաև այլ թագավորական ու ցարական գերդաստանների հետ։

Նապոլեոն Բոնապարտի պատերազմները շատ օգնեցին Ռոտշիլդներին։ Նրանք (անգլիական և փարիզյան «ճյուղերը») ամեն կերպ խթանում էին դրանք, հարստություն կուտակելով անհատնում ռազմական պատվերների շնորհիվ։ Բայց Նապոլեոնի հետ այնքան էլ հեշտ չէր, և նա մերժեց Մայեր Ամշելին` նրա ֆինանսական կայսրությունը իրենին միացնելու հարցում։ Ավելին, 1800 թ. փետրվարին նա ստեղծեց «Ֆրանսիայի բանկը», որն անկախ էր Ռոտշիլդներից։ Իսկ 1803 թ. ապրիլին նա դրամական ռեֆորմ կատարեց` մտցնելով արծաթե և ոսկե ֆրանկներ, իսկ դրամաթողարկման բացառիկ իրավունքը ստացավ «Ֆրանսիայի բանկը»։ Մայեր Ամշել Ռոտշիլդը զայրացած էր, իսկ Նապոլեոնը հայտարարեց, որ եթե կառավարությունը ֆինանսապես կախված է բանկիրներից, ապա երկիրը կառավարում է ոչ թե կառավարությունը, այլ բանկիրները։ Նա ասաց. «Այն ձեռքը, որ տալիս է, միշտ ավելի բարձր է այն ձեռքից, որը վերցնում է։ Ֆինանսիստները զուրկ են հայրենասիրությունից ու ազնվությունից, նրանց միակ նպատակը զնգուն փողն է»։ Բայց նրան փող էր պետք, և դրա համար նույն 1803 թ. Նապոլեոնն ԱՄՆ-ին տվեց Հյուսիսային Ամերիկայի ֆրանսիական հողերը։ Վաճառված տարածքի չափն այն ժամանակ կազմում էր մոտավորապես 2,1 մլն քառ. կմ, իսկ գործարքի գինը կազմում էր 15 մլն դոլար (կամ 80 մլն ֆրանսիական ֆրանկ)։ Եվ այդ գործարքն իրականացնելիս Նապոլեոնը օգտագործեց ոչ թե Ռոտշիլդի բանկը, այլ նրա անմիջական մրցակիցներինը` Բարինգների լոնդոնյան բանկատունը և Ամստերդամի «Հոուպի բանկը»։ Այդ գործարքից ստացած փողերով Նապոլեոնն արագորեն զինեց բանակն ու սկսեց իր ազդեցությունը թելադրել ամբողջ Եվրոպային, նվաճելով երկրները։ Նրա ռազմական մեքենայի «խոփը քարին առավ» միայն 1812-ին Ռուսաստանում։

Մայեր Ամշիլ Ռոտշիլդը արդեն երիտասարդ չէր, և առողջությունն էլ խիստ դավաճանում էր։ ՈՒստի կանչեց զավակներին, զրուցեց հետները և խրատ տվեց` երբեք չփոխել հավատը, միշտ միասնական լինել և օգնել մեկմեկու։ Նա մահացավ 1812 թ. սեպտեմբերի 19-ին` 68 տարեկան հասակում, իրենից հետո թողնելով հսկայական կապիտալ և հինգ որդի։ Ավագը Ամշել Ռոտշիլդն էր, որը ծնվել էր Մայնի Ֆրանկֆուրտում 1773 թ. հունիսի 12-ին։ Հետո գալիս էին Սոլոմոն Ռոտշիլդը` ծնված 1774 թ. սեպտեմբերի 9-ին, Նաթան Ռոտշիլդը` 1777 թ. սեպտեմբերի 16-ին, և Կառլ (Կալման) Ռոտշիլդը` 1788 թ. ապրիլի 24-ին։ Ամենակրտսերը Ջեյմս (Հակոբ) Ռոտշիլդն էր, որը ծնվել էր 1792 թ. մայիսի 15-ին։ Բայց Ռոտշիլդների ընտանիքը չէր կարող ներել Նապոլեոնին` նրա ինքնագլխության համար։ ՈՒ նրանք «վրիժառություն» հայտարարեցին կորսիկացուն, այսինքն, սկսեցին վարկեր տրամադրել Նապոլեոնի հակառակորդների ճամբարում գտնվող փաստորեն ցանկացած երկրի։ Ըստ էության Ռոտշիլդների կլանը որոշել էր «տապալել» Նապոլեոնին, իսկ դրա համար նա սկսել էր ակտիվորեն ֆինանսավորել անգլիացիներին ու ռուսներին, այսինքն, նրա գլխավոր հակառակորդներին։ Ինչպես հայտնի է, Նապոլեոնը ամենևին չէր ուզում պատերազմել Ռուսաստանի հետ, բայց նրան հարկադրեցին դրան, և այստեղ Ռոտշիլդների «ձեռքն» էլ դեր խաղաց։ Համենայն դեպս, երբ 1812 թ. նապոլեոնյան բանակի հիմնական կազմը Ռուսաստանում էր, Նաթան Ռոտշիլդը հղացավ «երկրորդ ճակատ» ֆինանսավորելու մի հանճարեղ պլան։ Խոսքը Պիրենեյան թերակղզում հերցոգ Վելինգտոնի բանակի գործունեության մասին է։ Այդ նպատակով Նաթան Ռոտշիլդը 800 հազար ֆունտի (և այն էլ` այն ժամանակվա ֆունտի) ոսկի գնեց «Օստ-Ինդյան» ընկերությունից, ապա այդ ոսկին, որն այնքան անհրաժեշտ էր Վելինգտոնին` պատերազմական գործողությունների համար, վաճառեց Անգլիայի կառավարությանը։ Բնականաբար, այդ բանն արեց մեծ շահույթով։

Արժե նշել, որ Ռոտշիլդները չէին դավաճանում իրենց քրեական հակումներին և վատ չվաստակեցին նաև Անգլիայի ցամաքային շրջափակման հաշվին, որ Նապոլեոնը սահմանել էր 1806 թ. հոկտեմբերի 27-ի դեկրետով։ Այն ժամանակ Եվրոպան բրիտանական գաղութների ապրանքները (համեմունք, բամբակ, ծխախոտ, սուրճ և այլն) կարող էր ստանալ միայն մաքսանենգ ճանապարհով։ Նաթան Ռոտշիլդը ստեղծել էր մաքսանենգների հուսալի ցանց, որոնք անցնում էին նապոլեոնյան ցանկացած մաքսակետ։ Եվ, իհարկե, այդ ապրանքները ֆանտաստիկ գներ ունեին։ Իսկ ինչ վերաբերում էր Նապոլեոնին, ապա հիմա նա ստիպված էր դիմակայել ոչ միայն այլ կայսրությունների բանակներին, այլև նոր թշնամուն, որի անունը «համաշխարհային կապիտալ» էր։ Այդ նոր հակառակորդի կենդանի մարմնավորումը Ռոտշիլդ եղբայրներն էին, ուստի նրանց էլ Նապոլեոնը համարում էր իր մեծ առաքելության գլխավոր թշնամին, պաշտոնապես խոստանալով նրանց ֆիզիկական ոչնչացման համար վճարել 500 հազար ոսկե ֆրանկ։ Բայց տաղանդավոր զորավարը անզոր եղավ այդ նոր թշնամու դեմ, քանի որ այդպիսի «պատերազմի» օրենքները անըմբռնելի էին նրա համար։ Իսկ Ռոտշիլդները, իրենց ձեռքում կուտակելով հսկայական ֆինանսական միջոցներ, կարողացան «ծախ առնել» թե՛ քաղգործիչների վստահությունը, թե՛ հեղինակությունը պետպատվեր իջեցնողների շրջանում։ Արդյունքում ռազմաճակատի համար սպառազինությունների ոսկու և հացահատիկի մատակարարումների պետական պատվերների տրման տասից ինն դեպքում ռազմաճակատի մատակարարման պետական հանձնաժողովների անդամ չինովնիկները դիմում էին հենց Ռոտշիլդներին։ Ավելին, տոկոսավարկերի համար Ռոտշիլդների մոտ տասներկու պետությունների մի ամբողջ հերթ էր գոյանում, իսկ Նապոլեոնի դեմ պատերազմի ավարտին «հաղթող երկրները» բնավ ոչ բարեգործ Ռոտշիլդներին, որոնք ունեին ամբողջ Եվրոպայում ոսկու շարժի գործակալների, մատակարարների ու սուրհանդակների զարգացած ցանց, պարտք էին ավելի քան 70 մլն ֆունտ ստեռլինգ։

Նաթան Ռոտշիլդը հասավ այն բանին, որ ամբողջ բրիտանական տնտեսությունը հայտնվեց իր վերահսկողության տակ։ Մոտավորապես նույն բանն էլ Ջեյմս Ռոտշիլդն արեց Փարիզում։ Ժամանակին ճիշտ էր ասում Մայեր Ամշել Ռոտշիլդը. «Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրապետում է աշխարհին»։ Այսպես է, թե ոչ, սակայն հենց նապոլեոնյան երկու խոշոր խարդախության շնորհիվ Ռոտշիլդները դարձան այն, ինչ էին, իսկ մեկ հարյուրամյակ հետո Նաթան Ռոտշիլդի անունը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում որպես բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենահանճարեղ ֆինանսիստի և 19-րդ դարի կեսերին աշխարհում ամենահարուստը դարձած ընտանիքի ներկայացուցչի։ Զուր չէ, որ 19-րդ դարի մնացած մասը կոչվեց «Ռոտշիլդների դար»։ Բայց չէ՞ որ նրանք, ըստ էության, եղել են վերավաճառողներ, մաքսանենգներ ու խարդախներ։

Գաղտնի կազմակերպությունների, մասնավորապես մասոնների հետ այդ հանցավոր ընտանիքի կապը առանձին թեմա է։ ՈՒ հազիվ թե որևէ մեկը կարողանա ասել, թե այն մանրամասնորեն հետազոտված է։ Բայց Արևմուտքում ոչ ոք և երբեք չի կասկածել, որ Ռոտշիլդները ամենասերտ կապերն են ունեցել մասոնների հետ։ Ավելին, կարելի է պնդել, որ մասոնական օթյակները, ստանալով իրենց հարկավոր ֆինանսավորումը, անմռունչ կատարում էին Ռոտշիլդների հրամանները, իրագործելով նրանց հեռատար ծրագրերը։ Համարվում է, որ Ռոբեսպիերն էլ է կույր գործիք եղել Մայեր Ամշել Ռոտշիլդի ձեռքին։ Զուր չէ, որ նա ասում էր. «Ինձ թվում է, որ մշտապես, մեր կամքին հակառակ, մի «անտեսանելի ձեռք» ուղղորդում է մեզ։ Ամեն օր հասարակական փրկության մեր կոմիտեն անում է այն, ինչ դեռ երեկ որոշել էր չանել»։ Եվ Ռոբեսպիերը զրկվեց կյանքից նաև այն պատճառով, որ համարձակվեց իր դժգոհությունը հայտնել այն առթիվ, որ օտարները, ի դեմս Ադամ Վայսհաուպտի և Ռոտշիլդների այլ գործակալների, վերածվել են իսկական տիրակալների։ Գաղտնի օթյակներին ու օտար միլիարդատերերին չէր ուզում ծառայել նաև Նապոլեոնը։ Դրա համար էլ թանկ վճարեց։ Հետո արդեն, աքսորվելով Սուրբ Հեղինեի կղզի, նա խոստովանել է. «Ես չէի ուզում պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»։ Իսկ ահա թե իր հուշերում ինչ է գրել գեներալ Գուրգոն, որն աքսորավայր էր ուղեկցել Նապոլեոնին. «Իրականում ո՞րն էր եղել Ռուսաստանի դեմ ռազմարշավի շարժառիթը։ Ես չգիտեմ, հնարավոր է` կայսրն էլ այդ մասին ինձնից շատ չգիտեր»։

Ադամ Վայսհաուպտը 1776 թ. Մայեր Ամշել Ռոտշիլդի ֆինանսավորմամբ ստեղծել էր իլյումինատների (լուսավորիչների) գերմանական գաղտնի ընկերություն։ Իլյումինատների նպատակը, իբր, մարդկության կատարելացումն ու ազնվացումն էր, ազգային կառավարությունների ու կրոնական հիմնարկությունների ոչնչացումը։ Հետո հենց նրանցից սկիզբ առավ «Մեծ Արևելք» համակարգի մասոնական օթյակների ճյուղավորված ցանցը։ Մասոններ դարձան նաև Մայեր Ամշելի որդիները։ Օրինակ, Ջեյմս Ռոտշիլդը Փարիզում բարձրագույն` 33-րդ մակարդակի Շոտլանդական կարգի մասոն էր, իսկ Նաթան Ռոտշիլդը Լոնդոնում Անգլիայի միացյալ մեծ օթյակի բարձրաստիճան անդամ էր։ Մնում է ավելացնել, որ իլյումինատների տարբեր ճյուղավորումներ այսօր էլ պահպանվում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրասիայի մի շարք առաջատար երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում։ Չենք կարող ասել` նման բան կա՞, արդյոք, Հայաստանում, թե ոչ, բայց Նապոլեոնի անկումից հետո Ռոտշիլդների կլանը շարունակեց բարգավաճել, և Մայեր Ամշելի սերունդները սկսեցին իրենց երկաթյա կամքը թելադրել եվրոպական բանկիրներին, եպիսկոպոսներին, հեղափոխականներին, բռնապետերին և միապետական գերդաստաններին։ Նրա բոլոր հինգ որդիներն էլ դարձան բարոններ, իսկ պատմաբանները 1812 թ. պատերազմն անվանեցին «կառավարվող հակամարտության» նրանց ռազմավարության մի օղակ։

Ջեյմս Ռոտշիլդը, որը Ֆրանսիայում դարձավ «Պատվո լեգեոնի» շքանշանակիր, մի առիթով հայտարարել է. «Իսկական զենքը պահպանվում է ոչ թե անուղեղ ռազմական նախարարների զինանոցներում, այլ իմ բանկում»։ Կլանի խորհրդանշանի վրա պատկերված է շղթայով միացված հինգ նետ, ինչը խորհրդանշում է գերդաստանի նահապետի հինգ որդիների միությունը։ Նրանց կարգախոսը «Համաձայնություն, Միասնություն, Աշխատասիրություն» բառերն էին, իսկ նրանց հզոր ընտանիքը դարձավ մի առանձնահատուկ անկախ պետություն` եվրոպական այլ պետությունների մեջ։ Հետաքրքիր են այն փաստերը, որ վերջին ժամանակներս «Ռոտշիլդների կայսրությունն» անվանում են նաև «Խազարիա» կամ «Աներևույթ Խազարիա»։ Դեռ մինչև վերջ բացահայտված չեն նրանց կապերը և՛ ռուս-հրեական բոլշևիկների հետ, և՛ գերմանական նացիստների հետ։ Ռոտշիլդների կլանի «աղախին» եղել է նաև ոչ անհայտ Իսրայել Լազարևիչ Գելֆանդը` նույն ինքը գերմանական լրտես և երիտթուրքերի «խորհրդական» ու «դաստիարակ» Ալեքսանդր Պարվուսը։ Կլանի հետ գաղտնի կապված էր նաև «կարմիր» մուլտիմիլիարդատեր Արմանդ Համմերը, որին նախկին ԽՍՀՄ-ի ղեկավարությունը պարգևատրեց «առանձնահատուկ ծառայությունների» համար։ Համմերը ոչ միայն ամերիկյան «Allied Drug and Chemical Corporation», «Allied American Corporation» ֆիրմաների և «Occidental Petroleum» կորպորացիայի (հիմնվել է 1920 թ.) ղեկավարն էր, այլև, ըստ էության, 1920-30 թթ. ապշերոնյան նավթի արդյունահանման գծով առաջին գործընկերը ԱՄՆ-ից։ Պարվուսի դերը 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության գործում հայտնի է։ Իսկ որ հենց 1920-30 թթ. է «օրինականացվել» Արցախի ու Նախիջևանի (նաև Ղազախի գավառի) զավթումը, դրանց խլումը Հայաստանից, ամեն ոք կարող է համոզվել, հիշելով հայ ժողովրդի` առաջին հանրապետության ժամանակների պատմությունը։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ