«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»

«Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները»
27.02.2015 | 00:49

Մեր մոլորակում տեղի ունեցող առաջին հայացքից առեղծվածային շատ երևույթներ և իրադարձություններ երբեմն դժվար է բացատրել, եթե չհիշենք, որ մարդկության համար բախտորոշ որոշումներն ընդունվել են ոչ առանց, այսպես կոչված, կուլիսային ուժերի մասնակցության, որոնք ամեն գնով խուսափում են հրապարակայնությունից, բայց որոնց ազդեցությունը ամենօրյա իրականության վրա շատ ավելի մեծ է, քան կարելի է ենթադրել։ Անկողմնակալ և անաչառ հայեցողը նկատած կլինի, որ նախկին ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում, այդ թվում` Հայաստանում ու Ռուսաստանում, ըստ էության, լուրջ (առայժմ տեղեկատվական-քարոզչական) պատերազմ է ընթանում անչափ ազդեցիկ միջազգային կլանների միջև, որոնք գլխավորում են խոշորագույն ֆերմաներ և անգամ տնտեսության ամբողջ ճյուղեր։ Օրինակ, գոյություն ունի և անուղղակի փաստերով իրապես հաստատված է այն վարկածը, որ աշխարհով մեկ աղմուկ հանած «ՅՈՒԿՈՍ-ի և Խոդորկովսկու գործը», «Նորիլսկի նիկելի» համար պայքարը, «Բաշնեֆտի» շուրջ տիրող հանցավոր իրադարձությունները (այն նույն ընկերության, որի ղեկավար Եվտուշենկովի գործի կապակցությամբ ձերբակալվեց նաև մեր հայրենակից Լևոն Հայրապետյանը)` այս ամենը ամերիկացի մուլտիմիլիարդատերեր Ռոտշիլդների և Ռոկֆելլերների «ընտանիքների»` Ռուսաստանում և ամբողջ նախկին խորհրդային տարածքում տնտեսական ազդեցության համար միջկլանային պայքարի արձագանքներն են։

Անցած տարի մենք արդեն գրել ենք արևմտյան աշխարհին ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնաթող հետախույզների հասցեագրած հավաքական դիմումի մասին, որոնք ՈՒկրաինայի ողբերգական իրադարձությունների օրինակով Արևմուտքին կոչ էին անում ուշքի գալ և վերջ տալ երրորդ աշխարհամարտի սանձազերծմանը։ Միաժամանակ մենք հայ հասարակության ուշադրությունը հրավիրեցինք Ամերիկայում քաջ հայտնի ու ազդեցիկ մարդու` նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքի վրա. «Վլադիմիր Պուտինի «հրեշացումը» քաղաքականություն չէ։ Քչերն են հիշում, որ Ռուսաստանի ղեկավարը 2001 թվականից Աֆղանստանում օգնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերին, որ 2010 թվականին նա պաշտպանեց Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների կոշտացումը, որ աներկբայորեն կոչ արեց Վաշինգտոնի հետ փոխշահավետ համագործակցության, որ ընդհանուր առմամբ վարում էր պատասխան գործողությունների արտաքին քաղաքականություն, որի արդյունքում ռուսական քաղաքական ճամբարում փոխզիջումների հակառակորդները նրան մեղադրում էին Արևմուտքի հետ հաշտության գնալու մեջ»։ Մենք հաղորդել ենք նաև շատ ազդեցիկ ամերիկյան քաղաքագետ և հրապարակախոս, ազգությամբ շոտլանդացի Պատրիկ Ջոզեֆ Բյուքենենի` ծայրահեղ աջ քաղաքական դիրքորոշմամբ այդ մարդու այն կոչի (փետրվար, 2015 թ.) մասին, որ ԱՄՆ-ը պետք է դաշինք կնքի Ռուսաստանի հետ։

Մենք Հայաստանի հանրությանը ծանոթացրել ենք նաև Վաշինգտոնի քաղաքականությանը անցած տարի հենց ԱՄՆ-ում տրված է՛լ ավելի կոշտ ու անխնա գնահատականներին։ Ամերիկացի ֆինանսական վերլուծաբան և վիճակագիր դոկտոր Ջիմ ՈՒիլլին հրապարակայնորեն հայտարարեց. «Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները։ Դրա համար բանկային վերին շրջանակներն ուզում են մեջտեղից հանել Պուտինին և Ռուսաստանին պատին սեղմել։ Սակայն զարգացող ռուսական պետությունը, որը դաշինք է հաստատել Չինաստանի հետ, շատ դժվար է մեկուսացնել։ Ռուսաստանը, իր 12 ժամային գոտիներով, կենսականորեն կարևոր շատ ռեսուրսների խոշորագույն մատակարարն է։ ՉԺՀ-ի և ՌԴ-ի դաշինքը կհանգեցնի ոսկով առևտրի ստանդարտի ի հայտ գալուն։ Դոլարն արդեն գահընկեց են անում։ ՈՒկրաինական պատերազմը Վաթեռլոո կդառնա դոլարի համար։ Նավթը դոլարով վաճառելուց սաուդցիների հրաժարումը կդառնա մի աղետ, որ կլսեն աշխարհի բոլոր ծագերում։ Սաուդցիներն իրենց որոշումը կհրապարակեն առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։ Նավթի գները ժամանակավորապես կորոշի ռուս-չինական զույգը` ծաղկեցնելով Արևելքը և ամայացնելով Արևմուտքը։ Փլուզման սկիզբը, որը լսելի կլինի ամենուր, արդեն տրված է։ Դոլարը կմերժվի և կփոխարինվի ոսկով առևտրի ստանդարտով։ Արդեն տարեվերջին դոլարին խորտակիչ հարված կհասցվի»։

Սակայն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի և Պուտինի «հրեշացումը» շարունակվում է։ Սաուդցիներն էլ հետաձգել են իրենց հակազդեցությունը դոլարին և նրա մերձավորարևելյան եղբորը` նավթադոլարին. սաուդցիների մոտ հիմա գաղտնի ներքին պայքար է ընթանում թագավորական թագի համար։ Բայց դա, միևնույն է, օրակարգից չի հանում ո՛չ ԱՄՆ-ի պաշտոնաթող հետախույզների նախազգուշացումը, ո՛չ Քիսինջերի կոչերը, ո՛չ Ջիմ ՈՒիլլիի բացահայտումները։ Ո՞վ և ե՞րբ է որոշում ընդունել «հրեշացման» կուրսի վերաբերմամբ։ Այս հարցն այսօր սկզբունքային է դառնում։ Չէ՞ որ դա բնավ էլ ՅՈՒԿՕՍ-ի լուծարումից և բանդիտ Խորդորկովսկու դատապարտումից, և անգամ ավազակների փաստաբան Մագնիցկու ողբերգական մահից չսկսվեց։ Դա սկսվել է նույնիսկ ոչ թե 2003-ին, երբ ԱՄՆ-ը ԱՊՀ մի շարք երկրներում «իր» ոչկառավարական կազմակերպությունների միջոցով գործի գցեց «գունավոր հեղափոխությունների» հոսքագիծը։ Մեր կարծիքով, հաշվարկի ելակետը պետք է համարել այն պահը, երբ Դմիտրի Մեդվեդևի նախագահության վերջին տարին «Բուշերի ընտանիքի» պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը (իսկ նրանից հետո էլ Սպիտակ տան և ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք այլ ներկայացուցիչներ) հանկարծ հայտարարեց, թե ՌԴ նախագահի պոստին Վլադիմիր Պուտինի հնարավոր վերադարձը «վատ միտք» է։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ը սկսեց ուժգնորեն «մշակել», ի դեպ, թե՛ հենց Մեդվեդևին, թե՛ նրա շրջապատին։ Այդ ժամանակվանից ի վեր թե՛ ԱՄՆ-ը, թե՛ նրա «մշակած» ժամանակակից ռուսական վերնախավի որոշ ներկայացուցիչներ («Մենք Կրեմլից ենք» կամ «Կրեմլն առանց մեզ չի կարող» «դրոշմով») սկսեցին շրջել ԱՊՀ մյուս երկրներով, այդ թվում լինելով նաև Հայաստանում, և տեղի վերնախավին համոզել, որ Մեդվեդևը նախագահական երկրորդ ժամկետով է մնում, իսկ «Պուտինի վերջը շուտով կգա» և այլն։ Ավաղ, Հայաստանում նույնիսկ «իշխանական Օլիմպոսի» ամենաբարձր մակարդակներում նախընտրում էին հավատալ ամերիկացիներին ու «մշակված» ռուսներին... Կյանքը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի և աշխարհի տարբեր երկրներում նրա խամաճիկների հաշվարկները ոչ մի ընդհանուր բան չունեն օբյեկտիվ իրականության հետ։

2013-14 թթ. շատ փորձագետներ նույնիսկ Արևմուտքում, ընդ որում նաև ԱՄՆ-ում, զգուշորեն առաջադրում էին («անձնական կարծիքի» ձևով) այն պնդումը, թե ՈՒկրաինայի հետ կապված հարցի դրամատիկացումը, առաջին հերթին, ԱՄՆ-ում ընթացող լուրջ և կատաղի ներքին պայքարի արտացոլանքն է։ Եվ արդեն հետո միայն, իբր, Ռուսաստանի ու նրա դաշնակիցների եվրասիական նախաձեռնություններին ցուցաբերվող դիմակայություն։ Կարելի է նաև այս հունով շարունակել ընթացիկ աշխարհաքաղաքական իրողությունների և նախագծերի հետազոտությունն ու իմացությունը։ Ի՞նչ է, մեր աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում միայն ելնելով այն բանից, թե Ռոկֆելլերներն ինչ-որ բանում համաձայն են Ռոտշիլդների հետ, ինչ-որ բանում` ո՞չ։ Այդ դեպքում ի՞նչ կասեք այն առնչությամբ, որ չնայած ԱՄՆ-ի և, ասենք, Չինաստանի էական փոխներթափանցմանը, ո՛չ Ռոկֆելլերները, ո՛չ Ռոտշիլդները չեն որոշում Չինաստանի քաղաքականությունը, ներքին կառուցվածքը և ներքին գործերը, թեև եղել են թե՛ «Տյանանմինի հրապարակի», թե՛ Սյանգանում անցած տարվա տխրահռչակ «հովանոցների հեղափոխության» ժամանակ ՉԺՀ-ն «գունավոր հեղափոխականացնելու» բացահայտ փորձեր։ Ասենք, Չինաստանի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի միակողմանի անօրինական պատժամիջոցներ էլ են եղել։ Եվ եթե այդքան ամենազոր են ԱՄՆ-ի ու Արևմուտքի հրեա բանկիրների կլանները, ապա այդ ինչպե՞ս է ահա արդեն համարյա 40 տարի Արևմուտքի «պատժամիջոցների» պայմաններում գտնվող մեր հարևան Իրանը հաջողությամբ դիմակայում փաստորեն բոլոր սպառնալիքներին ու մարտահրավերներին, միաժամանակ հարվածային տեմպերով զարգացնելով իր տնտեսությունը, գիտությունը, տեխնիկական ոլորտը։

Այսինքն, նույնիսկ եթե գնանք «հրեական դավադրության տեսության» կամ «առհասարակ դավադրության տեսության», ընդունման ուղիով, աշխարհում ամեն ինչ այնքան հեշտ չէ, որ նույն Ռոտշիլդներին դիմակայող պետություններն ու ժողովուրդները ինքնաբերաբար անդամագրվեն Ռոտշիլդների կլանի «ընդդիմախոսների» կողմնակիցների` ասենք Ռոկֆելլերների ընտանիքի կամ Դյուպոնների ընտանիքի ճամբարին։ Սակայն վերադառնանք Քիսինջերի, Բյուքենենի հայտարարություններին ու նախազգուշացումներին և հատկապես Ջիմ ՈՒիլլիի հետևյալ խոսքերին. «Պուտինը բանկիր Ռոտշիլդներին դուրս շպրտեց ՌԴ-ից և փակեց աֆղանական հերոինի ամերիկյան մատակարարումների ուղիները։ Դրա համար բանկային վերին շրջանակներն ուզում են մեջտեղից հանել Պուտինին և Ռուսաստանին պատին սեղմել...»: Երևի ժամանակն է Հայաստանի հասարակությանը հիշեցնելու և առհասարակ փորձելու պարզել, թե ովքե՞ր են Ռոտշիլդները, ի՞նչ խմբերի, «ակումբների», սինդիկատների ու այլ կազմակերպությունների ձեռքով են նրանք իրենց կամքը պարտադրում աշխարհին և առանձին պետությունների ու ազգերի։

Ռոտշիլդների կլանի հիմնադիր Մայեր Ամշել Բաուերը ծնվել է 270 տարի առաջ` 1744 թ.։ Նրա ընտանիքն ապրելիս է եղել «Judengasse»-ում` Մայնի Ֆրանկֆուրտի հրեական գետտոյում։ Հոր անունը Ամշել Մոզես Բաուեր է եղել։ Նա ուներ մեծ կարմիր ցուցանակով մի փոքր փոխանակման գրասենյակ։ Գերմաներեն «կարմիր ցուցանակը» կլինի «Roth Schild»։ Սակայն կարելի է թարգմանել նաև «կարմիր վահան». փոխանակման գրասենյակի խորհրդանիշը (իսկ այն ժամանակ նաև ոսկերչական արհեստանոց էր) կարմիր վահանի ֆոնին հռոմեական ոսկեհուռ արծիվ էր։ Այսպես էլ ի հայտ եկավ անվանումը, որն այժմ դարձել է հասարակ անուն, նշանակելով ճոխություն և հարստություն։ Իսկ այդ վերափոխությունը տեղի է ունեցել հետևյալ կերպ։ Մայեր Ամշելը 15 տարեկան էլ չի եղել, երբ մահացել է հայրը, շատ չանցած` նաև մայրը։ Որբ մնալով, նա տեղավորվում է անվճար դպրոցում, բայց ուսումը նրան դուր չէր գալիս, և պատանին լիովին տրվում է մի գործի` դրամագիտությանը։ Ամեն օր նա աղբանոցներում փնտրում գտնում էր շրջանառությունից դուրս եկած մետաղադրամներ, հին մեդալներ, հին ճարմանդներ։ Մաքրել-փայլեցնելով գտածը և ապրանքային տեսք տալով, նա դրանք հաջողությամբ վաճառում էր հնահավաքներին։ 1757 թ. Մայեր Ամշելին ուղարկում են Հաննովեր` սովորելու Շիմոն Վոլֆ Օպենհայմերի բանկում (ծանոթ ազգանուն է, չէ՞...)։ Այնտեղ նա յուրացնում է ֆինանսական գործի հիմունքները, ճանաչում այլ երկրների մետաղադրամները, սովորում է հեշտորեն տարբերել կեղծվածներն ու արագորեն հաշվարկել շահավետ փոխարժեքները։ 1760-ին Մայեր Ամշելը վերադառնում է Ֆրանկֆուրտ, Բաուերի փոխարեն ընդունում Ռոտշիլդ ազգանունը և սկսում զբաղվել մետաղադրամների ու մեդալների փոխանակությամբ ու վաճառքով։ Շատ շուտով նա դառնում է հայտնի մարդ հնամյա իրերի սիրահարների շրջանում։ Փող կուտակելով, նա բացում է իր սեփական հնաոճ ու հնամյա իրերի կրպակը, որտեղ կարելի էր նաև գերմանական երկրամասերից մեկի փողը փոխանակել մյուսի փողով։ Այսպես, աստիճանաբար, սկսեց ձևավորվել Ռոտշիլդի բանկի նախատիպը։ Դրամագիտությունից դեպի ֆինանսներ տանող ուղին միանգամայն բնական է, և Մայեր Ամշելը դարձավ ֆինանսիստ, քանի որ նա դրամագետ դարձել էր բացառապես սեփական հետաքրքրասիրությանը հագուրդ տալու նկատառումով։ ՈՒղղակի նրա ձեռքով արդեն ավելի շատ տարատեսակ փողեր էին անցնում, քան առաջ։ Նա դեռ հարուստ չէր, բայց ավելի վստահ էր դարձել իր ուժերին և ավելի մարդամոտ էր։ Եվ մարդիկ գալիս էին նրա մոտ, ու նաև շատ հարուստ մարդիկ։

Մի անգամ հնամյա մետաղադրամների մի հավաքորդ նրան ծանոթացնում է Հեսսեն-Քասելի լանդգրաֆ (տիրակալ իշխանի տիտղոս հռոմեական կայսրությունում, որի կորիզը Գերմանիան էր) Վիլհելմ 9-րդի հետ։ Վերջինս նրանից 12 տարով մեծ էր և մտնում էր եվրոպական հասարակության ամենաբարձր շրջանակների մեջ (նրա մայրը բրիտանական Գևորգ 2-րդ թագավորի դուստրն էր)։ Եվ ինչն է զարմանալի. նրանց միջև բարեկամության նման մի բան է սկսվում։ Ավելին, 1764 թվականից հենց Մայեր Ամշելն էր մետաղադրամ ու ոսկի մատակարարում Հեսսեն-Քասելի իշխանական տանը։ Իսկ արդեն հինգ տարի հետո` 1769 թ., Վիլհելմ 9-րդը Մայեր Ամշելին նշանակում է իր անձնական բանկիր և պալատական մատակարար` հոֆֆակտոր։ Հոֆֆակտորի պարտականությունն էր բազմապատկել իշխանի գանձարանը, ծածկել բանակի համար անհրաժեշտ ծախսերը, ինչպես նաև միջոցներ ապահովել ճոխության պիտույքների համար, մատակարարումներ կատարել պալատի, խոհանոցի և ախոռի համար։ Հաջողության դեպքում հոֆֆակտորը պարգև էր ստանում` իշխանի եկամուտների մի մասի տեսքով, և հարգանք պալատում, իսկ անհաջողության դեպքում կարող էին հետևել սնանկացում, դատ և անգամ մահապատիժ։ Բայց Մայեր Ամշելը հաջողությամբ է գլուխ հանում իր պարտականություններից, իսկ 26 տարեկանում ամուսնանում է վաշխառու Վոլֆ Սողոմոն Շնապպերի 17-ամյա դստեր` Գութլա Շնապպերի հետ։ Միաժամանակ նա Ֆրանկֆուրտում հիմնում է իր առաջին բանկը։ Եվ նրա բիզնեսը նույնիսկ շատ հաջող է ընթանում։ Բանն այն է, որ առաջին Ռոտշիլդն աչքի էր ընկնում բացառիկ գործարար հոտառությամբ։ Այն ժամանակներում արժույթի փոխադրումը «շատ թանկ հաճույք» էր, և միշտ հղի էր ավազակային հարձակման բաժին դառնալու վտանգով։ Եվ Մայեր Ամշելը գտավ այդ խնդրի լուծման շատ հեշտ եղանակ. նա Անգլիայում էժան բուրդ ու բամբակ էր գնում ու հետո շատ ավելի թանկ վաճառում էր Եվրոպայում։ Տարրական վերավաճառք էր։ Մեր օրերի չափանիշներով` նա պարզապես քրեական շնչով օլիգարխ էր։ Նրա համար անչափ շահավետ եղավ Վիլհելմ 9-րդի հետ ծանոթությունը, որը գերմանական ամենահարուստ իշխաններից մեկն էր և ակտիվորեն վարձկան զինվորներ էր վաճառում։ Օրինակ, 1785 թ. հենց նա էր, որ Անգլիայի Գեորգ 3-րդ թագավորին շահավետ վաճառեց 17000 զինվոր` ամերիկյան գաղութատերերի դեմ պատերազմելու համար։ Այդ գործարքն էլ առանց Մայեր Ամշել Ռոտշիլդի չարվեց։ Իսկ հետո իշխանության եկավ Նապոլեոն Բոնապարտը, և Ֆրանսիան զավթողական պատերազմներ սկսեց Եվրոպայում։ 1806 թ., երբ ֆրանսիացիները ներխուժեցին Հեսսեն, լանդգրաֆ Վիլհելմ 9-րդը (1803-ին նա դարձել էր կուրֆյուրստ` կայսր ընտրող իշխան` Վիլհելմ 1-ին անունով) ստիպված էր փախչել երկրից, իսկ դրանից առաջ նա 62-ամյա Մայեր Ամշելին կարգել էր իր վստահված անձ, նրան վստահելով փաստորեն իր ամբողջ կարողությունը։ Եվ բանկիրը շարունակեց դրամահավաքը իշխանի պարտապաններից և անգամ կարողացավ էապես ավելացնել իր կառավարմանը վստահված գումարը։ Ընդ որում, նա մոռացության չմատնեց նաև իր անձնական շահը։ Համենայն դեպս, Վիլհելմը նախընտրում էր տալերը, իսկ անգլիացիները Ռոտշիլդին վճարում էին ֆունտով, այնպես որ Մայեր Ամշելը կարող էր հարուստ դառնալ հենց միայն արժույթների փոխարժեքի տարբերության շնորհիվ։ Եվ նա հարստացավ։ Իսկ իր հովանավորին նա հպարտորեն զեկուցեց, որ կարողացել է կրկնապատկել նրա կարողությունը, ինչն էլ ավելի մեծացրեց իշխանական ընտանիքի վստահությունն ու հարգանքը նրա նկատմամբ։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ