ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
14.04.2020 | 00:24
Բայց շու­խուռ չենք ա­նում: Կամ էս կողմ, կամ էն, մի­ջի­նը չկա: Պար­տու­թյու­նը մահ է: Ըն­կե­րո­վի մա­հը մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի եզ­րույթ է՝ թուր­քին պա­տու­հա­սած լեռ­նա­յին հար­սա­նիք կդառ­նա: Այն­պես որ՝ ոչ ոք թող չփոր­ձի իր ղուր­բա­նա­տե­ղից բարձր թռ­չել, դա էլ կկտ­րեմ, դրա տի­րոջ վիզն էլ… Էս­քա՛­նը: Ես չեմ թաքց­նում, մեր շար­քե­րում նկա­տում եմ ան­լիար­ժե­քու­թյամբ բար­դույ­թա­վոր­ման ո­րո­շա­կի դրսևո­րում­ներ, ո­րոնք ար­տա­հայտ­վում են սե­փա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի և ի­րա­կա­նու­թյան հա­կա­սու­թյուն­նե­րի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյամբ: Էն­պես ան­վե­րա­պահ ու ինք­նավս­տահ եք, ոնց որ Սո­ղո­մոն ի­մաս­տու­նը լի­նեք: Բայց զուրկ եք տար­րա­կան հո­տա­ռու­թյու­նից: Էն ա­ռա­ջին տիե­զե­րագ­նաց լայ­կան ու ոչ միայն, նաև իր բո­լոր ցե­ղա­կից­նե­րը տա­սը հա­զար ան­գամ ա­վե­լի սուր հո­տա­ռու­թյուն ու­նեն, քան մար­դը: Դրա հա­մար Բու­յա­նին հեծ­նած սահ­մա­նա­պա­հը միշտ ի­րե­նից ան­բա­ժան էր պա­հում սե­րիա­լի գլ­խա­վոր հե­րոս օվ­չար­կա Ջուլ­բա­սին՝ հա­վա­տար­մու­թյան ու նվիր­վա­ծու­թյան բա­ռիս բուն ի­մաս­տով խոր­հր­դա­նիշ: Սա­տա­նան դեռ գլու­խը բնից չհա­նած շունն ան­մի­ջա­պես հո­տով հայտ­նա­բե­րում էր նրան: Հե­տո չա­սեք, թե նա­խա­պես չեմ զգու­շաց­րել: Բո­լորս նույն նա­վի վրա ենք, ա­ռա­գաստ­նե­րը պար­զած՝ կլո­ղանք հա­մաշ­խար­հա­յին ջրե­րում, կգո­յատևենք, խա­րիսխ կգ­ցենք մի ծո­վա­խոր­շում թե կընկ­ղմ­վենք օվ­կիա­նո­սի հա­տա­կը, կախ­ված է մե­զա­նից, մի՛­միայն մե­զա­նից, և հույս­ներս պետք է դնենք մեր սե­փա­կան ու­ժե­րի վրա: Վե՛րջ: ՈՒ ա­ռանց ինձ հետ հա­մա­ձայ­նեց­նե­լու այ­սու­հետև ոչ մի ին­տեր­վյու, ե­լույթ, ձե­զուգլ­խու հայ­տա­րա­րու­թյուն­ներ չլ­սեմ, ո­րոնք կար­ծես մր­ցակ­ցում են ի­րենց հի­մար դա­տո­ղու­թյուն­նե­րով և հա­կա­սում մե­կը մյու­սին, իսկ ամ­բող­ջու­թյան մեջ՝ մեր ընդ­հա­նուր քա­ղա­քա­կան գծին: Ա­կանջ­նե­րիդ օ­ղե­րի շա­րա­նը եր­կա­րաց­րեք. ես ու մեր բոր­դը (բարձր դու­ռը) ինք­նագ­լուխ չենք, որ ինչ ու­զե­նանք ա­սենք-խո­սենք: Սա Ա­շոտ Ղա­զա­րյա­նի հե­ղի­նա­կա­յին հու­մո­րի ե­րե­կոն չէ: Նույ­նիսկ ժո­ղովր­դա­հա­ճո ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մեջ ար­դեն չա­փա­վո­րեք ձեր խոս­քը: Ես կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան­ներ ու­նեմ ու, մաս­նա­գետ­նե­րի կազ­մած ժա­մա­նա­կա­ցույ­ցի հա­մա­ձայն, պա­տաս­խա­նատ­վու­թյուն եմ կրում դրանք կյան­քի կո­չե­լու հա­մար, ու չեմ պատ­րաստ­վում ա­մեն ան­գամ ա­վե­լը ձեռքս առ­նել ու մաք­րել ձեր հետևից ցփ­նած հռե­տո­րա­կան աղ­բը: Մշակ­վել է ճա­նա­պար­հա­յին քար­տեզ, հա­մա­ձայն ո­րի ես պար­տա­վոր եմ հաշ­վե­տու լի­նել իմ վե­րա­դա­սին և, Աստ­ված մի ա­րաս­ցե, ե­թե այդ ըն­թաց­քում ձեր ա­զա­տու­թյան ա­վե­լորդ նկր­տում­նե­րի պատ­ճա­ռով օ­րա­կար­գից շե­ղում­ներ ար­ձա­նագր­վեն:
Ա­զա­տու­թյունն ինք­նին հա­րա­բե­րա­կան հաս­կա­ցու­թյուն է, ան­գամ հա­մա­նա­խա­գահ­ներն ու ան­կախ դի­տորդ­ներն ա­զատ չեն, էլ ու՞ր մնաց՝ դուք, որ նա­վից հայ­տն­վել եք պա­րա­հան­դե­սում: Ձեր ան­պա­տաս­խա­նա­տու պահ­վածքն ու փո­ղո­ցա­յին պա­նյատ­նե­րը հար­վա­ծում են թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան վար­կա­նի­շին: Հետևու­թյուն­նե­րը թող­նում եմ ձեզ և կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րին: Է­շը կե­րել ենք, պո­չում չենք խռո­վե­լու: Մեր նվա­ճում­նե­րը ջու­րը չենք գցե­լու: Դա ինք­նաս­պա­նու­թյուն է: Մենք հաղ­թա­նա­կել ենք ե­րի­տա­սար­դա­կան ա­վյու­նով ու ե­ռան­դով: Ժխ­տել ենք ան­ցյալն ու նրա դե­րա­կա­տար­նե­րին, մեր­ժել ենք ա­վագ­նե­րին, մաս­նա­գետ­նե­րին, փոր­ձա­ռու­նե­րին, ժխ­տել ենք կեղծ կարծ­րա­տի­պերն ու ար­ժե­հա­մա­կար­գե­րը, բա­ցա­ռել ար­մա­տա­ցած սր­բու­թյուն­նե­րը, հա­վա­տա­լիք­ներն ու սիմ­վոլ­նե­րը, բա­ցա­ռել ֆի­զի­կա­կան և հոգևոր սահ­ման­նե­րը: Մենք նոր դա­րաշր­ջան ենք բա­ցել հնո­տի­քի մեջ թաղ­ված հա­սա­րա­կու­թյան հա­մար: Ով շեղ­վեց այդ ու­ղուց, դա­վա­ճան է…
Մենք վե­րաց­րել ենք գաղջ մթ­նո­լոր­տը՝ հա­սա­րա­կա­կան մի­ջա­վայ­րը նե­րար­կե­լով վրձ­նի վար­պե­տաց ներ­կապ­նա­կի բո­լոր գույ­նե­րով և նր­բե­րանգ­նե­րով, մաեստ­րո­յաց հն­չյու­նա­յին բազ­մա­ձայն ելևէ­ջում­նե­րով ու լա­վա­գույն դան­սինգ­նե­րի պա­րա­յին սեթևե­թանք­նե­րով: Այ­սինքն, սա նաև մշա­կու­թա­յին խորք ու­նե­ցող հե­ղա­փո­խու­թյուն է, ո­րը կրում է մե­զա­նից յու­րա­քան­չյուրն իր ներ­սում բնա­կա­նո­րեն՝ ա­ռանց բյու­ջե­տա­յին ներ­բեռ­նում­ներ և ֆի­նան­սա­վո­րում­ներ ակն­կա­լե­լու:
Բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ո­րոնք ըստ էու­թյան ձևա­կան բնույթ են կրում, քան­զի նա­խա­պես ա­մեն ինչ կան­խո­րոշ­ված է, և խան­գա­րող հան­գա­մանք են միայն ազ­գայ­նա­մո­լա­կան տար­րե­րը, ո­րոնց չե­զո­քաց­նե­լու ուղ­ղու­թյամբ այժմ լուրջ նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ են ծրագ­րում մի շարք գաղտ­նի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­ներ և ի­րենց գործ­նա­կան քայ­լե­րի մա­սին թա­փան­ցի­կո­րեն կի­րա­զե­կեն ան­ձամբ իմ աշ­խա­տա­կազ­մին, հա­կա­ռա­կորդ կող­մը նենգ հնարք­ներ է գոր­ծադ­րում, ա­նընդ­հատ փոր­ձում մե­զա­նից, մեր հայ­րե­նա­կան հարս­տու­թյուն­նե­րից մի բան թռց­նել, նույ­նիսկ իմ թան­կար­ժեք գր­չի նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյուն­ներ կա­տա­րե­ցին գր­պա­նա­հատ­նե­րը:
Վերջ, մինչ այս ե­ղած բո­լոր բա­նակ­ցու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում եմ ան­վա­վեր, էս ռաուն­դը հա­շիվ չէր, հայտ­նա­բեր­վե­ցին բա­ցա­հայտ ջեբ­կի­րու­թյան ախ­տան­շան­ներ: Մեկ ու­րիշ ան­գամ, մեկ այլ վայ­րում զրո­յից կսկ­սենք: Սա մա­մու­լում և ԶԼՄ­նե­րում մեկ­նա­բան­վեց հայտ­նի բա­նաձևով, թե ա­մե­նա­բարձր գո­ռա­ցողն է սո­վո­րա­բար գո­ղը: Այ, էս հի­մար ու ա­նի­մաստ ա­ռակ­նե­րից, ա­ռած­նե­րից ու ա­սույթ­նե­րից պետք է ձեր­բա­զատ­վենք, ո­րոնք կաշ­կան­դում և կա­ղա­պա­րում են ան­հա­տի ա­զատ մտա­ծո­ղու­թյան թով­չան­քը, իսկ դրան­ցով ա­ռաջ­նորդ­վող­նե­րի հեր­թը դեռ կգա: Շշին եմ նս­տեց­նե­լու, ե­ղունգ­նե­րը քյալ­փա­թի­նով եմ հա­նե­լու, աչ­քե­րի տե­ղը ա­ծու­խից լին­զա­ներ եմ տե­ղադ­րե­լու: Իմ աչ­քից ո­չինչ չի վրի­պում: Դրանց նման­ներն են քայ­քա­յել եր­կի­րը, թա­լա­նել, լց­րել ի­րենց դա­նա­յան ծակ ու ան­տակ գր­պան­նե­րը: Գնա­ցեք, տե­սեք, թե ով է կե­րել երկ­րի հա­ցը, խմել գի­նին: Կգ­նաք ու կտես­նեք, որ նախ­կին ոչ լի­գի­տիմ իշ­խա­նու­թյուն­ներն են կե­րել հա­ցը, խմել գի­նին, ա­վե­լի քան քսան տա­րի հացն ու գի­նին, տեր կեն­դա­նին են խա­ղար­կել: Հաց չկա՝ գա­թա ու փախ­լա­վա կե­րեք, այ տղա… Բազ­միցս ա­սել ու հի­մա կրկ­նում եմ, ա­կանջ­նե­րիդ օ­ղե­րի համ­րան­քը մտա­հան չա­նեք, ա­րա, ձեռ­նա­քար­շու­թյուն մի ա­րեք, թար­գեք էդ աչ­քա­ծա­կու­թյունն ու ձեռ­նե­րիցդ ցած դրեք թա­ղա­յին հե­ղի­նա­կու­թյան ու ման­րա­վա­ճառ-ջեբ­կի­րի ցու­պը, քիչ լա­փեք՝ օ­րեն­քով: Աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րա­ցում, պարգևավ­ճար­ներ, գոր­ծու­ղում­ներ, օգ­նու­թյուն­ներ, հա­վե­լավ­ճար­ներ, օ­րի­նա­կա­նաց­ված լի­քը օ­ժան­դակ մի­ջոց­ներ ու­նենք, այ չտես գյոր­մա­միշ­ներ: Կշ­տա­նալ չկա՞: Շեյմ օն յու (ա­մոթ ձեզ)… Էդ էլ ե՞ք քիչ հա­մա­րում: Էլ ի՞նչ ակն­կա­լիք ու­նեք էս աշ­խար­հից, կրակ ու բոց եք ու­զու՞մ Աստ­ծուց, կու­զեիք, չէ՞, որ Թիֆ­լիս քա­ղա­քը մե­րը լի­ներ, մի հատ շռն­դա­լից խին­կա­լի փար­թի կազ­մա­կեր­պեինք, ի նշան ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան և ի հի­շա­տակ հա­մա­ժո­ղովր­դա­կան կին­տո­յա­կան շարժ­ման, որ զիմ­զի­մո­վա­կան օ­լի­գարխ­նե­րին հա­ջող­վեց խո­ցել թռիչ­քա­յին երկ­նա­մետ սլաց­քի ժա­մա­նակ…
Հան­գի՛ստ, հան­գի՛ստ, ըն­կեր տան­կիստ: Էդ էլ ա՞ իմ պրոբ­լե­մը: Ես լի­քը կարևոր հար­ցեր ու­նեմ լու­ծե­լու, հի­մա դրա վա՞խտն է… Հե՜յ, պո­ղոս­ներ, ա­կանջ ա­րեք փո­ղո­ցա­յին գոր­ծի­չին, սի­րուն ծտեր, ջա­հել ցլեր, լուրջ չեք նա­յում ձեր գոր­ծին: Ին­չու՞, ո­րով­հետև բա­նի պետք չեք, ես սխալ­վե­ցի ձեր ընտ­րու­թյան հար­ցում, ոչ մեկդ թև ու թի­կունք չեք, անմ­նա­ցորդ նվիր­ված չեք մեր պայ­քա­րին: Շատ շուտ վարժ­վե­ցիք ձրիա­կե­րու­թյա­նը: Ծու­լա­ցել եք: Քյա­սար, Զանգ կա­խող չեք: Ա­լե դու՝ ա­լե՞ն տա­նի, Լի­լո դու՝ Լի­լոն կարճ է, Մխո դու՝ Մխո՞ն կա­խե, Ա­նո դու՝ էդ էլ խի՞ղճ է, Ա­րո դու՝ ես ծխած եմ, Լե­նա դու՝ ես տկար եմ, Զո­րո դու՝ ա­սենք տա­րա, բա որ Ջոր­ջը գա ինձ վրա՞: Գա­լոն, Զա­նին թող մե­կից, բռ­նեն Ջոր­ջի քա­մա­կից: Հի՜, հի՜, հի՝… Հի­մա կհարց­նեք, ի՞նչ է խո­սում չոր գան­գը, լավ է դու տար էդ զան­գը: Իսկ նե­րո­ղու­թյուն, ձեզ թվում է մինչև հի­մա դուք եք զանգ կա­խե՞լ, դուք եք տա­րե՞լ էդ զան­գը: Բայց կնե­րեք, դուք չա­րա­չար սխալ­վում եք…
Հի­մա զբաղ­ված եմ մեր ա­վագ ըն­կե­րոջ օրհ­նու­թյամբ բան­կում դր­ված էն ոս­կու սա­լի­կի հայտ­նա­բեր­ման գոր­ծով, որ գաղտ­նո­րեն վա­ճառ­վեց ան­ցյա­լի մշու­շում քո­ղարկ­ված մե­ծար­գո վար­չա­պե­տի ձե­ռամբ ու գան­ձա­րա­նում մնա­ցին սին փշ­րանք­ներ ման­րա­վա­ճա­ռի քսա­կի չա­փով, ո­րից շատ ա­վե­լին ամ­բա­րե­ցին մեր ման­կա­բարձ­նե­րից և որ­բա­վա­ճա­ռա­կան­նե­րից ո­մանք, զոր օ­րը ցե­րե­կով ե­րե­խա­ներ ծա­խե­ցին օ­տա­րերկ­րյա բա­րե­րար­նե­րին: Հը­բը՛, չես ու­զե՞ եր­թաս քեզ հա­սա­նե­լիք մե­կու­սաց­ման վայ­րը, օ­տացդ մեռ­նիմ, օ­ղուլ, թե՞ վախ­նաս կը տե­ղի ար­դար դա­տա­վոր­նե­րից…
Մեր գյու­ղից վեր մինչ է­սօր պահ­պան­վել են սպի­տակ ներ­կով քո­ղարկ­ված էն սգա­վոր շեն­քի պա­տե­րը, ո­րի վրա խո­շոր տա­ռե­րով պաս­տառ էր փակց­ված՝ «Կեց­ցե հե­ղա­փո­խու­թյու­նը», «Լե­նի­նը միշտ մեզ հետ է» կար­գա­խոս­նե­րով: Կար­գա­խո­սի պաս­տա­ռի պա­տա­ռիկ­նե­րը, որ­պես պատ­մամ­շա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան մա­սունք­ներ, հա­մա­ռո­րեն պահ­պա­նում է հաս­տա­տու­թյան շր­ջա­նա­վարտ­նե­րից ինչ-որ մե­կը, բայց, այ, շեն­քի բնա­կիչ­ներն են բա­ցա­կա­յում, նրանք հի­մա դար­ձել են մե­ծա­մեծ մար­դիկ, զբա­ղեց­րել բարձր պաշ­տոն­ներ: Մի քա­նի­սին ինձ մոտ եմ աշ­խա­տան­քի վերց­րել: Հա­ճախ ենք հա­ճույ­քով հի­շում այն տհաճ ու դժն­դակ ժա­մա­նակ­նե­րը, որ մեծ զր­կանք­նե­րի գնով, միա­սին հաղ­թա­հա­րե­ցինք: Կյան­քի հրա­մա­յա­կան էր, տո­կու­նու­թյան փոր­ձու­թյուն: Հանձ­նա­րա­րել եմ վե­րաց­նել ա­վե­րակ­նե­րը և ոչ մի հետք չթող­նել, որ կհի­շեց­նի մեր տխ­րահռ­չակ ան­ցյա­լի մա­սին: Խոս­տա­ցել եմ մեծ պարգևավ­ճար, որ իս­կի ե­րա­զում չէին կա­րող երևա­կա­յել: Կպարգևատ­րեմ նաև բո­լոր նրանց, ով­քեր հե­րո­սա­կան ան­գոր­ծու­թյուն կցու­ցա­բե­րեն և դան­դաղ մահ­վան կդա­տա­պար­տեն ի­րենց վս­տահ­ված գոր­ծե­րը: Կա­րող են նաև ա­րա­գաց­նել այդ գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րին ի պա­տաս­խան կար­ժա­նա­նան ա­ռա­վել բարձր գնա­հա­տան­քի: Մեր պարտքն ու պար­տա­կա­նու­թյունն է կոր­ծա­նել և ոչն­չաց­նել այն ա­մե­նը, ինչ ան­ցյա­լի մնա­ցուկ է մեր ի­րա­կա­նու­թյան մեջ և կա­րող է ա­պա­կողմ­նո­րո­շել հա­սա­րա­կու­թյա­նը։
Է­լի շեֆն է զան­գա­հա­րում.
- Էլ ինձ չզան­գես, շեֆ: Քո հե­ռա­խո­սա­հա­մա­րը գցում եմ սև ցու­ցակ, այ­սինքն, աղ­բարկղ: Հի­մա ես ար­դեն աշ­խա­տում եմ չմիջ­նոր­դա­վոր­ված: Էն­պես ա­րա, ոտ­քի տակ չընկ­նես, գլուխդ էլ չու­տես, քա­նի որ ով-ով, բայց դու շատ լավ գի­տես, թե կարևոր տե­ղե­կատ­վու­թյան տի­րա­պե­տող ա­վե­լոր­դու­թյան հա­մար ա­մե­նից հար­մար նս­տա­վայ­րը որ­տեղ է: Ժա­մա­նա­կին դու քո գոր­ծի մեծ վար­պետն ես ե­ղել: Կրկ­նում եմ՝ ժա-մա-նա-կին: Իսկ ժա­մա­նա­կը սրըն­թաց ճախ­րան­քի թռ­չուն է: Նո­րերն են ե­կել, ա­վե­լի հմուտ և ար­հես­տա­վարժ: Սերն­դա­փո­խու­թյուն է: Այն­պես որ, ճիշտ կա­նես, հան­գիստ վեր ընկ­նես տեղդ ու այլևս կեն­դա­նու­թյան նշան­ներ ցույց չտաս: Ար­խա­յին ե­ղիր: Ծրա­գի­րը պատ­րաստ­ված հա­մալ­րում է ստա­ցել և բա­րե­հա­ջող ըն­թաց­քի մեջ է: Կա­տա­րածդ աշ­խա­տանք­նե­րի հա­մար քեզ շնոր­հա­կա­լու­թյուն են ու­ղար­կել և հոր­դո­րել ան­վր­դով անց­նե­լու վաս­տա­կած հան­գս­տի:
Հանգ­չիր խա­ղա­ղու­թյամբ, վար­պե­տաց վար­պետ, իմ թր­քահ­պա­տակ ու­սու­ցիչ Օս­տապ Իբ­րա­հի­մո­վիչ… Դու այլևս օգ­տա­գործ­ված ան­պետք ջն­ջոց ես ժա­մա­նա­կա­կից կո­լե­գա­նե­րիդ հա­մե­մա­տու­թյամբ:
Հար­գե­լի երդ­վյալ ա­տե­նա­կալ­ներ, նիս­տը շա­րու­նակ­վում է: Այ­սու­հետ այն նա­խա­գա­հե­լու եմ ան­ձամբ ես:
Եվս մեկ օղ, որ­պես հի­շե­ցում ան­բա­րեն­պաստ մտ­քեր փայ­փա­յող ծա­ռա­յա­միտ կռ­վա­զան­նե­րին: Միևնույն է, ոչ մի կեղ­ծիք չեմ հան­դուր­ժե­լու ոչ մե­կի, ա­ռա­վել ևս հնե­րի, նաև իմ հա­մա­կիր­նե­րի կող­մից, բաց և ըմ­բռ­նե­լի եմ լի­նե­լու բո­լո­րի հա­մար, ինչ­պես մա­տա­դո­րը ցլի առջև: Եվ հի­մա ա­սում եմ` Էս­կա­մի­լիո, նա­խընտ­րում եմ հրա­ժար­վել իմ մաս­նակ­ցու­թյու­նից ձեր հրահ­րած ցլա­մար­տին: Բայց ե­թե դուք հա­տեք կար­միր գի­ծը, ես ձեր կյան­քի հա­մար օ­րի­նա­չափ կդարձ­նեմ սևը: Պար­զա­պես ան­տե­սում և ար­հա­մար­հում եմ բազ­մա­թիվ շնա­գայ­լե­րի վայ­րա­հա­չոց­նե­րը: Այն­պես որ, չփոր­ձեք ինձ վա­խեց­նել ինտ­րիգ­նե­րով, ե­թե կու­զեք, ես նման երևույթ­նե­րից ոչ թե թու­լա­նում կամ խու­սա­փում, այլ ընդ­հա­կա­ռա­կը, ա­վե­լի լից­քա­վոր­վում եմ, և չի բա­ցառ­վում, որ այդ ժա­մա­նակ դի­մեմ ա­մե­նաար­տա­ռոց և անս­պա­սե­լի քայ­լե­րի:
Ա­րյան հոտ եմ առ­նում, ով մեզ հետ չէ՝ դա­վա­ճան է, ժո­ղովր­դի թշ­նա­մի, պե­տա­կան հան­ցա­գործ: Պար­տա­դիր չէ զեն­քի կի­րառ­մամբ վնա­սա­զեր­ծել ներ­քին ընդ­դի­մու­թյա­նը: Գոր­ծուն և ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ են խոս­քը, ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մուն­քը և տար­բեր մի­ջոց­նե­րով ստո­րաց­ման գոր­ծի­քա­կազ­մը: Պապ թա­գա­վո­րին սպա­նող­նե­րի կե­րած կա­թը…՝ հո­ռոմ­նե­րը սպա­նե­ցին մեր թա­գա­վո­րին, մա՛հ հո­ռոմ­նե­րին: Մեզ ին­չու՞ չպի­տի սի­րի և ըն­դու­նի մեր ժո­ղո­վուր­դը. ոչ մարդ ենք սպա­նել, ոչ ու­րի­շի ու­նեց­վածք ենք խլել, ոչ բյու­ջեի փո­ղերն ենք ցփ­նել խա­ղատ­նե­րում հի­մար-հի­մար դուրս տա­լիս, երբ բարձ­րա­խո­սին են մո­տե­նում, տուֆ­տում են, ինչ խելք­նե­րին փչի: Ա­սենք, խելք որ­տե­ղից դրանց, ե­թե առ­կա է կարևո­րը՝ դուխն ու նվի­րու­մը: Ոչ մե­կի ու ոչն­չի ա­ռաջ կանգ չեն առ­նի: Հաղ­թող­նե­րին չեն դա­տում… Նյուրն­բերգ եմ սար­քե­լու գլխ­նե­րիդ… Սա պե­տու­թյուն է, ոչ թե պիո­նե­րա­կան կամ հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար: Սա­ղիդ պո­լին եմ մխե­լու: Կողմ­նո­րոշ­վեք՝ կամ ժան­նա դը Արկն եք կամ Մայր Թե­րե­զան:
Մնա­ցա­ծը հըն­թացս կսո­վո­րեն, փոր­ձա­ռու­թյուն ձեռք կբե­րեն, ինքս ան­ձամբ դրան­ցից մի քա­նի­սին տյու­նինգ կա­նեի, շնորհ­քի կբե­րեի: Բայց ժա­մա­նակս չի նե­րում: Օ tempora, o mores, Օ՜ Զան­գե­զուր, օ Կյո­րես… Սի­րում եմ ձեզ և խո­նարհ­վում բո­լո­րիդ ա­ռաջ:
Մենք էլ ա­ռաջ անց­նենք: Մենք նոր հո­րի­զոն­ներ ու­նենք նվա­ճե­լու, նոր հե­ղա­փո­խու­թյուն­ներ են մեզ կան­չում դե­պի բո­սոր ա­պա­գա… Ա­րա, էս հրաշք ե­րե­խեքն են մեր ա­պա­գան, ու ով կփոր­ձի քար նե­տել նրանց բոս­տա­նը ու իր խրտ­վի­լակ­նե­րը տն­կեց­նել էն­տեղ, քո­քից կտ­րե­լու ու ար­մա­տա­խիլ եմ ա­նե­լու: Այ սա­մա­դուռ­ներ, էդ ու՞մ վրա եք սուր ճո­ճում, էս ան­մեղ ա­րա­րած­նե­րի՞: Իմ շվա­քից հուշտ են լի­նում նույ­նիսկ Ա­լի բա­բա­յի քա­ռա­սուն ա­վա­զակ­նե­րը՝ շար­քա­յի­նից մինչև սպա: Դուք ո՞վ դա­ռաք: Սրանք էն­քան մա­քուր են, որ իս­կի խել­քը գլ­խին մի գիրք սկզ­բից մինչև վերջ չեն կար­դա­ցել: Երևի վեր­ջին գիր­քը «Չա­րի վերջն» է ե­ղել և դրա­նով չա­րի սկիզ­բը դրել: Էն էլ զո­ռով, մի կերպ, ա­մա­ռա­յին ար­ձա­կուրդ­նե­րի ամ­բողջ ըն­թաց­քում, որ­պես պար­տա­դիր ըն­թեր­ցա­նու­թյուն ծնող­ներն են կար­դա­ցել բա­յուշ­կիից ա­ռաջ: Այ դու կկու, հի­մար կկու, քա­նի՞ փոք­րիկ ձագ ու­նես դու… հի՜, հի՛, հի՛… Վայ, հա­րամ­զա­դեք: Ա­րի­վե­դեր­չի, սի­նյոր ու­նա սի­նյո­րա: Էն­պես որ էս ե­րե­խե­քին հան­գիստ թո­ղեք, պա­րո­նայք ընդ­դի­մա­դիր­ներ, թո­ղեք աշ­խա­տեն, մար­դիկ սխալ­նե­րի վրա են սո­վո­րում: Մի՛ խան­գա­րեք: Միևնույն է, ձեր եր­գը երգ­ված է, ան­ցյա­լին վե­րա­դարձ չկա: Նօ: Յոխ: Նիխտ: Նետ (Ոչ): Նոր հայ­րե­նիք ենք ստեղ­ծում, զրո­յից, հե­չից, թքե­լով ան­ցյա­լի հո­գե­վար­քա­յին տվայ­տանք­նե­րի վրա: Դա զդ­ռաստ­վու­յետ նե­պո­բե­դի­մա­յա նա­շա ստ­րա­նա (Կեց­ցե մեր ան­պար­տե­լի եր­կի­րը): Ֆըշ­տե՞յն, բռատ­վա, (հաս­կա­ցա՞ք, եղ­բայր­ներ) եգ­նյա­տա-եբ­նյա­տա (հայ­հո­յանք, ո­րը չի թարգ­ման­վում) … Դե, փը՛շտ, բո­լորդ: Ա­լա­մե­զո՛ն… Ես ձեր հո­գե­հա­ցի սե­ղա­նա­պետն եմ լի­նե­լու, ձեր ո­ղոր­մա­թա­սը սի­րով ըմ­պե­լու եմ ցմ­րուր: Կոն­դի ե­կե­ղե­ցում պա­տա­րագ եմ մա­տու­ցե­լու՝ ի հի­շա­տակ ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի և ի փառս հա­մաշ­խար­հայ­նաց­ման, հրա­վի­րե­լու եմ աշ­խար­հի բո­լոր ա­մե­նա-ա­մե­նա լրատ­վա­մի­ջոց­նե­րին՝ Սի Էն Էն-ից մինչև Բի Բի Սի, Նյու Յորք Թայմ­սից մինչև Ա­զա­տու­թյուն ռա­դիո­կա­յան, որ աշ­խարհն ի­մա­նա՝ գաստ­րո­լյոր շու­նե­րը սատ­կան, ար­դա­րու­թյու­նը հաղ­թա­նա­կեց, ու մեր պոետ­ներն այլևս եր­բեք դառ­նա­ցած չեն թքե­լու մարդ­կա­յին ար­դա­րու­թյան ճա­կա­տին: Էհ, ինչ ա­սեմ՝ Օ՜, այն հա­րուստ պա­րոն­ներն, այն հըտ­պիտ­նե­րը շը­քեղ, ո­րոնք ոս­կի ցա­նե­ցին, որ բո­զու­թյու­նը հն­ձեն…
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 3520

Մեկնաբանություններ