ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
10.04.2020 | 14:01
Ոչ ոք ցայ­սօր տե­ղյակ չէ, թե իր նվա­ճած եր­կր­նե­րի հարս­տու­թյու­նը Տիգ­րա­նը ու՞ր է խց­կել: ՈՒ­զում եմ նվա­ճո­ղա­կան այդ ժա­մա­նակ­նե­րի վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րի հան­րա­գու­մա­րը ներ­կա­յաց­նել և բա­ցա­հայ­տել, որ Տիգ­րան Մե­ծի ժա­մա­նակ բնակ­չու­թյան ա­ճը ա­պա­հով­վել է ոչ թե ներ­քին ծնե­լու­թյան, այլ իր տի­րա­պե­տու­թյան տակ ան­ցած պե­տու­թյուն­նե­րի բնակ­չու­թյան բռ­նի տե­ղա­հան­ման և ներ­գաղ­թի ար­դյուն­քում, որ նվա­զա­գույն զամ­բյու­ղի մեջ ոչ օ­ճառ ու ա­տա­մի մա­ծուկ կար, ոչ էլ, նե­րե­ցեք, զու­գա­րա­նի թուղթ, չէին հաշ­վարկ­ված գույ­քա­հար­կը, կո­մու­նալ վճա­րում­նե­րը, կա­հույ­քի ձեռք­բե­րու­մը, հան­գս­տի ի­րա­վուն­քը և այլն: Այ­սինքն, դա պար­զու­նակ, գո­յատևման և պար­զա­պես սո­վա­մահ չլի­նե­լու, փո­ղո­ցա­յին կյան­քով քարշ գա­լու, ներ­կա­յիս հու­մա­նի­տար օգ­նու­թյուն­նե­րից վատ­թար խաբ­կանք էր: էն­պես որ դրա ՀՆԱ-ն սուտ է, իսկ ես հի­մա, ա­զատ վի­զա­յին ռե­ժի­մի պայ­ման­նե­րում, ստիպ­ված եմ ոչ միայն իմ ընտ­րող­նե­րին, այլև հն­դիկ­նե­րին, աֆ­րի­կա­ցի­նե­րին և այլ եր­կր­նե­րի բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­նե­րի, մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին և հայտ­նի կոն­վեն­ցիա­յի տա­ռին հա­մա­պա­տաս­խան, մեր երկ­րում ա­պա­հո­վել այդ ա­մե­նով:
Օ­դում կախ­ված լու­րե­րի հա­մա­ձայն՝ այդ հարս­տու­թյու­նը բարձր տո­կոս­նե­րով, ա­վե­լի բարձր, քան ան­ցյալ դա­րա­վեր­ջին, ան­կա­խու­թյան պատ­րան­քին տր­ված ու շի­լաշ­փո­թի մատն­ված մեր քա­ղա­քա­ցի­նե­րին թլո­զում ու գցում էին մաս­նա­վոր բան­կերն ու ան­պա­տիժ թռ­նում, ի պահ է տր­վել Հռո­մում, Անգ­լիա­յում և Հնդ­կաս­տա­նում, ու տո­կոս­նե­րը փո­խանց­վում են հա­մաշ­խար­հա­յին բան­կում կաս­կա­ծե­լի ան­ցյալ ու­նե­ցող ինչ-որ պատ­մա­կան դեմ­քի՝ ոմն Փա­ռան­ձե­մի ժա­ռանգ­նե­րի ա­նու­նով բաց­ված անձ­նա­կան հաշ­վին: Ազ­նիվ ու ան­բա­սիր տղա էի՞ր, դու էլ Ա­լեք­սանդր Պի­լի­պի­չի նման մեռ­նե­լուց ա­ռաջ հրա­մա­յեիր, որ լա­վա­գույն բժիշկ­ներն ի­րենց ձեռ­քե­րի վրա տա­նեն քո դին, ու բո­լո­րը տես­նեն, որ նույ­նիսկ լա­վա­գույն բժիշկ­ներն ան­զոր են մահ­վան ա­ռաջ: Ոս­կի­ներդ շաղ տա­յիր ճա­նա­պար­հին, որ բո­լո­րը տես­նեին, որ երկ­րա­յին կյան­քում կու­տա­կած հարս­տու­թյու­նը այս աշ­խար­հում էլ մնում է, բո­լո­րը տես­նեին քո ձեռ­քե­րը և ա­կանջ­նե­րին օղ ա­նեին, որ ան­գամ աշ­խար­հա­կալ Մա­կե­դոնս­կի Ա­լիկն այս աշ­խար­հից հե­ռա­ցավ ձեռ­նու­նայն:
Մեկն ա­սող լի­նի, թե` ա՛յ դե­գե­նե­րատ է­պի­լեպ­տիկ, մար­դա­վա­րի ապ­րեիր, է­լի: Ա­դեկ­վատ չէի՞ր ի­րա­կա­նու­թյա­նը: Ի՞նչ գործ ու­նեիր օ­կու­պաց­ված տա­րածք­նե­րում, ո՞վ էր հետևիցդ ըն­կել, որ զենք ու զրա­հով գնա­ցիր հա­սար էն գյո­զա­լա­կան Գան­գե­սի ափ, վրան­ներ խփե­ցիր, որ ի՞նչ ա­նես… Հարց­նեիր, սո­վո­րեց­նեինք, հրա­հան­գիչ­ներ գոր­ծու­ղեինք, թե ոնց են մաս­սա­նե­րի մեջ աշ­խա­տանք տա­նում, մա­նի­պու­լաց­նում, խոս­տում­ներ տա­լիս, թլո­զում ու հա­մո­զում: Չէ մի, է­պո­սի էն թլոշ հաս­տա­կող քյա­լի պես, որ յա­նիմ մե­ծա­հո­գու­թյու­նից ու ազն­վու­թյու­նից դրդ­ված, թշ­նա­մի­նե­րին քնից արթ­նաց­նում էր, թե՝ ով քնած է՝ ար­թուն կա­ցեք, ով ար­թուն է՝ ձիեր հեծ­նեք, զեն­քեր կա­պեք, հե­տո չա­սեք, թե մենք քնած, Դա­վիթ գող-գող ե­կավ գնաց:
Ախ­մախ չի, ի՞նչ է, փո­խա­նակ սուփ­րա փռեր, պա­տիվ տար, մի քա­նի կնիկ մա­տու­ցեր սկու­տե­ղի վրա, ոնց որ ինձ դիրք ու պաշ­տոն ըն­ծա­յե­ցին, հար­բեց­ներ ու քնած տեղ­նե­րը մոր­թեր, կաց­նա­հա­րեր, թու­նա­վո­րեր, վերջ­նե­րը տար: Սրա բախ­տը բե­րեց, գո­նե մի եր­կու զարկ բաշ­խե­լուց հե­տո, թշ­նա­մուն մխեց քառ­սուն գազ խոր հո­րի մեջ ու եր­կու կես ա­րեց, իսկ դու դաս չա­ռար, հա­կա­ռա­կը՝ հա­վա­քե­ցիր յա­լան­դար­նե­րիդ ու բռունց­քով բզին էիր խփում, հա խփում: Որ ի՞նչ: Խիա­րը թարս էր բուս­նե՞լ, թե՞ քա­րա­հուն­ջի ա­րաղ էիր խմել: Կե­րա՞ր: Հա­մա­ճա­րա­կի ճա­րակ դար­ձար դու էլ, սա­զան­դար­ներդ էլ: Հե­տո էլ գլ­խիդ էիր տա­լիս, թե աշ­խար­հից բան չես տա­նում: Տա­նեիր, ով էր ձեռքդ բռ­նե­լու… Քա­նի դեռ նա­խա­դու էիր, բա­ժան-բա­ժան էիր ա­նում հան­րու­թյա­նը, որ հեշտ տի­րես, ու­րա­նում էիր, որ հայ­կա­կան ծա­գում ու­նես, վա­նա կատ­վի սեր­մից ես սե­րում՝ մի աչքդ գա­լու­բոյ, մյու­սը՝շա­գա­նա­կա­գույն: Այ, ե­թե իմ չափ խե­լա­միտ լի­նեիր, աշ­խա­տանք կտա­նեիր մաս­սա­նե­րի մեջ, խոս­տում­ներ կտա­յիր… Ախ­մախ էիր: Լրիվ ա­նա­րատ, նոր կթած է­ծի կա­թի պես, ու ան­փորձ: Չգի­տես՝ հարց­րու, ա­մոթ չէ: Գնա­յիր Նոստ­րա­դա­մու­սի ո­տը, կո­ֆեի բա­ժակ նա­յել տա­յիր, մոմ թա­փեիք, կա­րող է թուղթ ու գիր կար վրեդ՝ խա­բար չէիր… Ձեր թվի ղան­ջղ­նե­րից ա­մեն բան սպա­սե­լի է՝ բո­զի շա­ռով ես ըն­կել ու կա­րիե­րադ վա­րի տվել: Ա­րա, էս մեր ի­րա­վա­բան­նե­րը օ­րենս­գր­քից դե­նը ո­չինչ չգի­տեն, ոչ պատ­մու­թյուն, ոչ դի­վա­նա­գի­տու­թյուն, ոչ սո­ցիո­լո­գիա ու հաշ­վա­պա­հու­թյուն: Նա­խա­ձեռ­նող չեն: Թո­ղես մե­նակ գործ հա­րու­ցեն, հե­տո փողն առ­նեն ու բաց թող­նեն, վրա­յից էլ խոր­հուրդ տան, թե փա­խիր, քա­նի ուշ չէ: Էդ ա՝ կամ բռ­նեմ-թող­նեմ, բռ­նեմ-թող­նեմ, բռ­նեմ-թող­նեմ կամ գրա­վի դի­մաց ա­զատ ար­ձա­կեն ու հա­մա­նե­րեն… Չե­ղավ է­լի, հե՛չ չե­ղավ: Սրանց վրա հույս դնե­լու չէ, չգի­տեմ ում դու­դու­կի տակ են պա­րում, բայց հա­ջորդ ե­րաժշ­տու­թյու­նը ես եմ պատ­վի­րե­լու, ու դա ի­րենց պա­խա­ռո­նին է լի­նե­լու։
Մի հատ Վե­նե­տի­կի մի­ջազ­գա­յին բիե­նա­լեի չե­զոք հանձ­նա­ժո­ղով եմ ստեղ­ծե­լու, չնա­յած դրանց հան­դեպ վս­տա­հու­թյունս կորց­րել եմ, կա­րե­լի էր հան­գիստ դրանց օպ­տի­մա­լաց­նել և միաց­նել, ա­սենք, Ջի­հա­դի բա­նա­կի հետ, կդ­նեմ հայ­կա­կան գամփ­ռի վե­րահս­կո­ղու­թյան տակ, եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի դի­տորդ­նե­րի ներգ­րավ­մամբ, որ Տի­կո­յի գոր­ծով զբաղ­վի, բա­ցա­հայ­տի նրա նվա­ճո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օ­րի­նա­կա­նու­թյունն ու ի­րա­վա­չա­փու­թյու­նը, ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րի հաս­նող թա­լա­նի և յու­րաց­ման փաս­տե­րը: Չէ մի չէ, ար­քա­յից ար­քա, միակ, ե­զա­կի ու բա­ցա­ռիկ: Ես էդ վախտ պի­տի ծն­ված լի­նեի, որ ի­մա­նար, թե ո­րը ո­րից հե­տո է: Գլուխն առ­ներ ու փախ­ներ, ա­ռա­ջին իսկ սա­մա­լյո­տի տոմսն առ­ներ ու թռ­ներ՝ ուր աչ­քը կտ­րի, ա­ռանց հարց­նե­լու, թե­կուզ Պար­մի մե­նաս­տան կամ Սա­հա­րա­յի ա­նա­պատ: Ե­թե իմ նման կար­գու­կա­նո­նի դաս­տիա­րակ­ված խոր­հր­դա­կան­նե­րի աշ­խա­տա­կազմ ու­նե­նար, հաս­տատ էդ տրա­գի­կո­մե­դիան էդ­քան տխուր վախ­ճան չէր ու­նե­նա: Սրանց մոտ Շեր­լոկ Հոլմսն ու Կո­մի­սար Մեգ­րեն ղա­լաթ են ա­րել, ամ­բողջ օ­րը բան ու գոր­ծը թո­ղած, գող է՝ որ բռ­նում են, գո­ղու­թյուն է, որ բա­ցա­հայ­տում են: Հա­լալ է ձեզ, հա­լալ… Մե­նակ թե ժա­մա­նակ չի մնում, որ լր­ջո­րեն ի­րենց գոր­ծով զբաղ­վեն: Իս­կի չեն հասց­նում գո­նե մեկ-մեկ տուն մտ­նել: Լայ­վե­րով են կապ հաս­տա­տում ի­րենց ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ, ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կում, մնա­ցա­ծը՝ էլ դու սուս… Ա­մոթ էլ է ա­սե­լը:
Աչքս տե­սա՞վ, թե՞ թվաց, որ մո­լո­րա­կը պտտ­վում է գլ­խապ­տույտ ա­րա­գու­թյամբ: Նույ­նիսկ ամ­բողջ տիե­զեր­քով մեկ տա­րած­վող այր­վող մա­լու­խի հոտ ըն­կավ քիթս: Հա­կահր­դե­հա­յին ոչ մի մի­ջոց չու­նեի ձեռ­քիս տակ: Հա­կա­ռա­կի պես ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի թեժ գիծն իմ զան­գե­րին չէր պա­տաս­խա­նում, ա­սում էր՝ ա­բո­նեն­տը գտն­վում է ծխա­ծած­կույ­թի մեջ ու ան­մի­ջա­պես ան­ջա­տում էր՝ բա­նի տեղ չդ­նե­լով ինձ և ար­հա­մար­հե­լով ար­դա­րա­ցի պա­հանջս: Կա­րե­լի էր են­թադ­րել, որ վի­ճա­կը ճանդ­րա­կու­լի է: Բա­րե­բախ­տա­բար մո­լո­րա­կը, ա­սես, ըն­դա­ռա­ջեց ինձ և բա­րե­հաճ գտն­վեց իմ նկատ­մամբ։ Մի պահ կանգ ա­ռավ, հե­տո սկ­սեց պտտ­վել հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ, ու քա­նի գնաց ա­վե­լի ա­րա­գաց­րեց պտույտ­նե­րը, մինչև որ գլ­խապ­տույ­տից ու­շագ­նաց ես եր­կն­քից ըն­կա տիե­զե­րա­կան ան­հա­տակ ան­դուն­դը.
-Մա­մա՜,- ա­նօգ­նա­կան գո­ռում էի ես,- մա­մա ջա՜ն,- ու մեկ էլ հան­կարծ մի ա­մուր ու ան­տե­սա­նե­լի ձեռք օ­դում բռ­նեց իմ յա­խից և պա­հեց: Տատս էր:
-Զահ­րու­մա՜ր,- ա­սաց,- էդ­քան կզխտկ­վե՞ն ու կլա­կե՞ն, այ չտես գյոր­մա­միշ:- Մի ծղր­տոց էր դրել, ոնց որ Նի­կո­լոզ Պա­գա­նի­նիի ջու­թա­կը Քյո­ռօղ­լու ձե­ռը տաս ու թա­ռի սմի­չո­կով մի լա­րի վրա միա­լար հո­գի տա: Ի­րեն փր­կա­րար ծա­ռա­յու­թյան ադ­մի­րա­լի տեղ էր դրել: Էդ պա­հին հղի փիղ կամ կո­կոր­դի­լոս թե ռաստ գար՝ նրա ա­հից իս­կույն կվի­ժեր:
«Տատ ջան, տատ, ջան, հը­բը ու՞ր է մայ­րի­կը»:
«Գնա՛, կո­րի, այ ա­նա­մո՛թ: Մենք հաց չու­նենք ու­տե­լու, մերդ գնաց հաց բե­րի»։
Արթ­նա­ցա քնից ու տե­սա, որ մե­ռել եմ: Իս­կա­կա­նից: Լրիվ մե­ռած: Ձեռքս սր­տիս եմ տա­նում՝ ձեն-ձուն չկա, լուց­կի վա­ռե­ցի և մո­տեց­րի քթա­ծա­կե­րիս՝ ոչ մի շունչ ու շարժ: Իմ հու­ղար­կա­վո­րու­թյան հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյու­նը կա­յա­ցավ Լա Սկա­լա­յի օ­պե­րա­յի և բա­լե­տի ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի դահ­լի­ճում: Մաս­նակ­ցում էին եվ­րո­պա­կան բո­լոր եր­կր­նե­րի ղե­կա­վար ա­ռա­ջին դեմ­քերն ի­րենց կա­նանց և ե­րե­խա­նե­րի հետ: Ես յոթ­նյակ ա­սեմ, դուք՝ յոթ­սու­նյակ հաս­կա­ցեք: Վեր­ջում, Կոն­գո­յի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի գոր­ծիչ, մեր գոր­ծըն­կեր լրագ­րող և թեր­թի խմ­բա­գիր Պատ­րիս Լու­մում­բա­յի ա­նու­նը կրող, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան շքան­շա­նա­կիր կենտ­րո­նա­կան գե­րեզ­մա­նա­տան պան­թեո­նում, փո­սը բռով հող լց­նե­լու ժա­մա­նակ, շուն­չը կտ­րե­լով, հևիհև տեղ հա­սավ նաև Ռու­սաս­տա­նի պատ­վի­րա­կու­թյու­նը՝ ան­ձամբ նա­խա­գա­հի և վար­չա­պե­տի գլ­խա­վո­րու­թյամբ, բայց ա­նըն­տա­նիք: Իմ հո­գու հան­գս­տու­թյան և հա­վեր­ժու­թյան հա­մար Հռո­մի պա­պի ա­նու­նից ա­ղոթք կար­դաց Սալ­վա­դոր Դա­լիի տա­րօ­րի­նակ դի­մագ­ծե­րով ու ներ­վա­յին շար­ժուձևով մի կար­դի­նալ: Վայ թե, հայ էր, բայց լա­տի­նա­տառ էր խո­սում: Բրե­գո­վի­չը մի բա­յա­թի էր վեր քա­շել, որ Վագ­նե­րի ռեք­վիե­մին էլ տվեց-ան­ցավ: Ես ինձ հա­մար սու­սու­փուս մե­ռել էի, հան­գիստ ու ան­շառ, ձեռ­քերս դո­շիս ծա­լած պառ­կած էի ու ոչ մե­կի է­շին չոշ չէի ա­րել, մեկ էլ ու­ղիղ տե­ղա­շո­րիս մեջ մի հե­ռա­խո­սա­գիր ե­կավ, թե ա­նաշ­խա­տու­նա­կու­թյան թեր­թիկ բե­րե­լու՞ ես, թե՞ բա­ցա­կա­յու­թյունդ ան­հար­գե­լի է, է­լի չան­թեն ոտ­ներդ գցած ամ­բախ-զամ­բախ դե­սու­դեն ես ֆռֆ­ռում, սրա նրա քե­լե­խին վա­զում… Իս­կույն լայվ մտա, թե ին­չու՞ են կեղծ լու­րեր տա­րա­ծում, տե­սեք, որ թաղ­ման մեջ եմ… Մարդ ի­րա­վունք չու­նի՞ իր թաղ­մա­նը մաս­նակ­ցե­լու… Մի խոս­քով, վերջ­նա­հաշ­վարկ կա­տա­րեք, գոր­ծից դուրս եմ գա­լիս իմ անձ­նա­կան դի­մու­մի հա­մա­ձայն: Փողն էլ փո­խան­ցեք ծնն­դատ­նե­րի, որ­բա­նոց­նե­րի և ծե­րա­նոց­նե­րի հիմ­նադ­րա­մին, պարգևավ­ճար­նե­րը՝ սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի… Ա­սում է՝ սի­մու­լյանտ, էդ դիտ­մա՞մբ ես մե­ռել, որ պա­տաս­խան չտաս կե­րածդ ղա­լաթ­նե­րի ու հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­մար, հա­լա­ծյալ գոր­ծա­զուրկ ես խա­ղու՞մ… Հի­շի՛ր, ա­սում է, մենք աշ­խար­հում ա­ռա­ջին և միակ եր­կիրն ենք, որ չու­նի քաղ­բան­տար­կյալ­ներ, հաղ­թա­հա­րել է գոր­ծազր­կու­թյու­նը, որ­բու­թյունն ու խոր­թու­թյու­նը, հի­շո­ղու­թյուն են դար­ձել կա­նանց նկատ­մամբ բռ­նա­րարք­նե­րը, և շա՜տ թա­փան­ցիկ ու բազ­մի­մաստ ակ­նար­կում է, թե դրանք այլևս մեր հա­սա­րա­կու­թյան մեջ ոչ ևս են, և ա­ռա­ջար­կում է իմ վերջ­նա­հաշ­վար­կի գու­մար­նե­րով տո­նա­ծա­ռի հան­դես կազ­մա­կեր­պել, աշ­խար­հի ա­մե­նա­բարձր տո­նա­ծա­ռը տն­կել ու զար­դա­րել, դեռ տոմ­սերն էլ գնել ու բա­ժա­նել թո­շա­կա­ռու­նե­րին: Ես ձեր զահ­լեն չու­նեմ: Էս ա­մառ­վա կե­սին ի՛նչ տո­նա­ծառ, այ ամ­բար­տա­վան­ներ: Կա­րո՞ղ է, կար­ծում եք, թե ա­մեն օր ձեր ծնն­դյան տոնն է, ես էլ Մա­զու­թի Հա­մոն եմ: Խել­քի ա­շե­ցեք: Լրի՞վ եք էս ժո­ղովր­դին տխ­մա­րի տեղ դրել: Թո­ղեք հան­գիստ ու մար­դա­վա­րի վա­յե­լեմ իմ կո­մե­դիա լա ֆի­նին: Բայց որ վեր կա­ցա, չէ՞, էն շան լափն եմ գլխ­նե­րիդ լց­նե­լու, որ մինչև ձեր կյան­քի վեր­ջը մրմ­ռո­ցից է­շի պես զռ­ռաք: Էշ էլ ա­սում եմ, թող էդ խեղճ կեն­դա­նին ինձ նե­րող լի­նի: Սր­բա­ցավ Ե­րու­սա­ղեմ մտ­նե­լիս… Տե­ղը չեք բե­րում ար­դե՞ն: Հաբռ­գե՞լ եք: Թո­ղեք անց­նի էս սուրբ ա­րա­րո­ղու­թյու­նը, որ մար­դու կյան­քում մեկ-եր­կու ան­գամ է ըն­դա­մե­նը լի­նում, ու ես կգամ, բայց շա՜տ գեշ կգամ, ու հա­տիկ-հա­տիկ կբա­ցատ­րեմ բո­լո­րիդ, թե հու իզ հու (ով ով է): Օ­քե՞յ…
Բրա­բիոն ֆլո­րա սեր­վի­սը սգո ծաղ­կեպ­սակ­ներ էր օն­լայն ա­ռա­քում ա­րել՝ փա­րա­դայ­զի դափ­նե­տերևնե­րով զար­դար­ված: Քեֆս բե­րե­ցին: Ճա­շակ եմ ա­սել: Հե­տո էլ ա­սում են, թե ճա­շա­կին ըն­կեր չկա: Սա­ղա­նամ, պրծ­նեմ էս խա­ռը վի­ճակ­նե­րից, դրանց հա­վա­քե­լու եմ, տա­նեմ քա­ղա­քից դուրս, մեր գե­ղի յայ­լա­նե­րում, կա­նաչ բնու­թյան գր­կում, մի պաղ աղ­բյու­րի մոտ հա­վե­սով պա­տիվ տամ: Սրանց ան­շա­հախն­դիր լա­վու­թյան տա­կից դուրս գալ չի լի­նի, չէ: Հրաշք գոր­ծե­ցին, ուղ­ղա­կի մար­դու մեռ­նելն ի սր­տե գա­լիս էր: Պատ­կե­րաց­նում էի, թե ոնց է եր­կն­քով սա­վառ­նող իմ զրա­հա­պատ դիա­կառ­քը հպարտ ու հան­դի­սա­վոր հան­դար­տու­թյամբ ճեղ­քում խիտ ու թանձր ամ­պե­րը, թե ինչ­պես են ինձ ու­ղեկ­ցող աշ­խար­հի բո­լոր պե­տու­թյուն­նե­րի և մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի դրոշ­նե­րը փող­փո­ղաց­նող ուղ­ղա­թիռ­նե­րը, տար­բեր մո­լո­րակ­նե­րից ժա­մա­նած չթօ-նե­րը տե­ղա­փո­խում ինձ դե­պի ան­մա­հու­թյուն: Չէ մի, չէ, էն Մա­կե­դո­նա­ցու նման: Կյան­քի հա­ճույք­նե­րից չբա­վա­րար­վեց, հե­րիք չէր, դեռ մի բան էլ հետ­մա­հու հանձ­նա­րա­րա­կան­ներ տվեց յուր կա­ռա­վա­րու­թյա­նը: Իսկ ինձ հա­մար ա­մեն բան ար­վեց ինք­նա­բուխ և խո­րին հար­գան­քով առ հան­գու­ցյա­լը… Տի­րեց Մեծ Լռու­թյուն:
Որ գյոռ­բա­գյոռ պապս էլ ղա­զա­խի ու սա­դախլ­վի իր բա­ջի­նե­րի հա­րե­մը հետևից գցած գա, ու բո­լո­րով ծն­կա­չոք ա­ղա­չեն, թե հետ կանգ­նիր հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան գա­ղա­փա­րից, քո բռ­նած վտան­գա­վոր գոր­ծից, միևնույն է, ես նա­հան­ջող չեմ. ծոծ­րակ­նե­րը կտես­նեն, բայց ճամ­փի կե­սից իմ հետ դառ­նա­լը չեն տես­նի: Խոս­տա­ցել եմ՝ հաղ­թա­նակ, ու­րեմն, պայ­քա՛ր, պայ­քա՛ր, մինչև սրա վեր­ջը գա: Վեր­ջա­պես զե­կույց­ներ, հաշ­վետ­վու­թյուն­ներ կան ներ­կա­յաց­նե­լու: Մենք շար­քա­յին մահ­կա­նա­ցու չենք, մենք գլա­դիա­տոր­ներ և կա­մի­կա­ձե­ներ ենք, և աշ­խար­հի բնա­կա­նոն զար­գաց­ման տրա­մա­բա­նու­թյամբ, մեզ՝ ընտ­րյալ­նե­րիս է վե­րա­պահ­ված լր­ջա­գույն ա­ռա­քե­լու­թյուն։
Ներ­քին ձայնս իր պահ­ված­քով խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ է ստեղ­ծում մեր շար­քե­րում, փոր­ձում նե­րազ­դել նաև իմ գի­տակ­ցու­թյան վրա: Խու­ճապն ու ան­հար­կի տագ­նա­պը լավ խոր­հր­դա­տու չեն, կա­րող են փլու­զել մեր օ­թյա­կը հան­րու­թյու­նից ջեր­մա­մե­կու­սաց­նող պա­րիսպ­նե­րը, ինչ­պես 90-ա­կան­նե­րին նա­խիջևա­նան­վաճ եկ­վոր­նե­րը պե­տա­կան սահ­մա­նի ար­գե­լա­պատ­նեշ­նե­րը քան­դե­ցին, պո­կե­ցին եր­կա­թու­ղագ­ծե­րի շպալ­ներն ու ինք­նա­կամ լց­վե­ցին Ա­րաք­սը: ՈՒ­զում էին Ա­րազն անց­նել էն կու­ռը՝ ի­րենց եղ­բայր­նե­րի մոտ, բայց շա­տե­րը կուլ գնա­ցին կա­տա­ղու­թյու­նից փրփ­րա­դեզ հոր­դա­ռատ գե­տի ա­մե­նա­կուլ ին­նե­րորդ ա­լիք­նե­րին, ո­րոնք հու­շում էին, որ դրանք պղ­ծում են իր ջրե­րը, քան­զի շփո­թել են գե­տե­րը և պետք է Քու­ռը անց­նեին էն կու­ռը… Անհ­րա­ժեշտ է շատ ա­րագ կան­խել խու­ճա­պը: Ո­գու ամ­րու­թյու­նը պահ­պա­նե­լու և ան­զի­ջում կեց­ված­քից չնա­հան­ջե­լու նպա­տա­կով ես հա­ճախ երգ-ե­րաժշ­տու­թյուն եմ գրում: Ինչ­պես գի­տեք, դրանք ան­մի­ջա­կան ներ­գոր­ծու­թյուն ու­նեն մար­դու, կեն­դա­նու, բնու­թյան վրա: Ա­սենք, սի­րո և հար­սա­նե­կան, օ­րո­րո­ցի և աշ­խա­տան­քի, ռազ­մի, հաղ­թա­նա­կի և սգո եր­գե­րը: Օ­րի­նակ, օ­րո­րո­ցա­յի­նը քնեց­նում է նույ­նիսկ ա­մե­նաան­կարգ ե­րե­խա­յին, սգո եր­գե­րը լա­ցեց­նում են ան­գամ ա­մե­նա­քար­սիրտ մար­դուն, ռազ­մի եր­գե­րի ներ­շն­չան­քով զին­վո­րը պատ­րաստ է զո­հա­բե­րել կյան­քը հա­նուն հայ­րե­նի­քի...
Եվ այս­պես, նվիր­վում է մեր հետ­հե­ղա­փո­խա­կան շր­ջա­նի հե­րո­սա­կան մի դր­վա­գի: Խոս­քը և ե­րաժշ­տու­թյու­նը իմն են՝ ձեր խո­նարհ ծա­ռա­յի­նը:
Իմ ա­յո-ն ոչ-ն է, և ոչ-ս՝ ա­յո-ն, հե­ղա­փո­խու­թյա­նը ա­սում ենք՝ ա­յո՜,
Ծաղ­կած դաշ­տե­րին ի­ջել է գա­րուն, աչ­քերս կր­կին լց­վել է ա­րյուն…
Ոչ-ին պիտ մոր­թենք, գլու­խը կտ­րենք, շնե­րին գցենք:
Ա­յո-յին գր­կենք ու քու­չա-քու­չա սիրտ­նե­րը շա­հենք:
Իմ Ա­յո-ն դո՛ւ ես, նա՛ է, մե՛նք, դո՛ւք նրա՛նք, հո՛ւ-հա՛-դընբ­լը տա­շի:
Վա՜յ չու­զո­ղին: Ով մեզ հետ չի՝ ջուխտ աչ­քով թող քո­ռա­նա:
Թող չու­զո­ղի սիր­տը մա­շի՝ հու­սա­հատ ու խեղճ, հու­սա­հատ ու խեղճ…
Հո՜ւ­ռա-հու­ռա, հու­ռա-հու­ռա՜, հե­ղա­փո­խու­թյա՛ն սու­րը շող­շո­ղա…(կրկ­ներգ)
Դա­վիթ ՄԿՐ ՍԱՐԳ­ՍՅԱ­Ն
Դիտվել է՝ 3628

Մեկնաբանություններ