ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սոկրա՛տ, սթրվի՛ր

Սոկրա՛տ, սթրվի՛ր
22.12.2017 | 10:47

Մարդկանց տեսակ կա, որին կարելի է անվանել «ամեն ինչից` մի քիչ», և որին պատկանում է Սոկրատ Հովսեփյանը: Ես էս մարդուն մի անգամ հրապարակավ ասել եմ, որ իրեն չեմ պատասխանելու, և պատճառն այն էր, որ «մի քիչ» դեմագոգ է, իսկ նման մարդկանց հետ լուրջ բանավիճելն անիմաստ է: Բայց Հովսեփյանը որոշել է նորից «կախվել» ինձնից` «Իրատեսում» տպագրելով «Ռոբին Հուդն է՞լ էր ղաչաղ» գրվածքը: Չէ, անունս ուղղակի չի տալիս, բայց խոսքն ի՛նձ է ուղղված, ե՛ս եմ Կամոյին անվանել ղաչաղ, ավելին` ավազակ: Սա մերօրյա «մի քիչ» բոլշևիկ Հովսեփյանին զայրացրել է և իմ կարծիքը որակել է «անբարո քննադատություն»:


Ես հասկանում եմ «մի քիչ» ստալինիստ Հովսեփյանին` համարձակվել եմ «ժողովուրդների հոր» մտերիմ ընկերոջն անվանել ղաչաղ: Լա՛վ եմ արել, դեռ մեղմ եմ բնորոշել: Ընկեր «մի քիչը» կարող է բրածո ստալինիստ լինել, ես չե՞մ կարող հակաստալինիստ լինել, միլիոնավոր անմեղ մարդկանց գլուխը կերած նեռին բնորոշել ղաչաղ, Հովսեփյա՞նն է որոշողը, դատախազն ու դատավորը:
Նախ հարցնեմ ընկեր «մի քիչին»` երբ Կամո քաղաքը, Կամոյի անվան դպրոցն անվանափոխում էին, ինչու՞ դոշով չնետվեց հրակնատի վրա, ինչու՞ չպաշտպանեց իր կուռքին:


Հովսեփյանը գրում է, թե Կամոն «նվիրված է եղել մեկ գաղափարի` աշխատավոր մարդուն ազատ, երջանիկ, շահագործումից հեռու տեսնելու գաղափարին»: Իյա, իրո՞ք: Մի օր նա Բաթումում մտնում է տպարան և մետրանպաժին կարգադրում բոլշևիկյան թռուցիկ կապել: Բանվորը հրաժարվում է: Այնժամ Կամոն վերցնում է երկաթե մուրճն ու ջնջխում նրա մատները` մեկընդմիշտ զրկելով ապրուստ վաստակելու հնարավորությունից: Սա՞ էր «աշխատավոր մարդուն ազատ, երջանիկ, շահագործումից հեռու տեսնելու գաղափարի» իրականացումը: Այս փաստը բավարա՞ր է, թե՞ ուրիշներն էլ բերեմ: Ես չեմ զարմանա, եթե այսօր Հովսեփյանի ձեռքը մի երկաթե մուրճ տաս` նույն կերպ վարվի: Հիմա ո՞րն է անբարոն:
Այնպես որ նրան խորհուրդ կտամ` Սոկրա՛տ, սթրվի՛ր:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 9266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ