Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

MADE IN TURKEY (մաս 20-րդ)

MADE IN TURKEY (մաս 20-րդ)
14.09.2024 | 18:29

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Մեկ դերասանի թատրոն` հոգեբանական-ժեստային «հարուստ» լուծումներով

(կամ` ներկայացման պրեմիերա` մանկության տարիների «անհաս գագաթը»` «պեՌաշկին»)

«ՊԵՌԱՇԿԻ» ԿԱՄ ՏՈՆ, ՈՐԸ ՄԻ՛ՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է

Որքան էլ աբսուրդի ժանրից է, այնուամենայնիվ, մտովի փորձենք կենդանություն «պարգևել» ներքին որևէ իմաստից ու տրամաբանությունից զուրկ, իրականության վերարտադրման հիմնական ատրիբուտին` «պեՌաշկուն» ձոնված անհեթեթ մի տեսարանի:

Վլադիմիր Պուտինը գլխապատառ ընդհատում է արձակուրդը և, 10-օրյա ուշացումով, փորձում է «ինչ-որ» բան ասել իրեն վերաբերվող ճշգրիտ ինֆորմացիա (հղումը` Հ.Գ.1-ում) հրապարակած լրատվամիջոցին (տվյալ պարագայում` «Իրատեսին») ու նրա հեղինակին (Սևակ Վարդումյանին), անտեսելով ՌԴ նախագահի գրասենյակի` հասցեատիրոջն արդեն իսկ ուղարկած (կրկին 10-օրյա ուշացումով) պատասխանը (հղումը` Հ.Գ.2-ում):

Որքան էլ դժվար է, այնուհանդերձ, ազատ թռիչք հաղորդենք մեր երևակայությանը:

Վլադիմիր Վլադիմիրովիչը ձեռքերի, աչքերի, ողջ մարմնի աննորմալ շարժումներով, ասել է` ժեստիկուլյացիայով, կիսատ-պռատ, մեկը մյուսին չլրացնող մտքերի խառնիխուռն վայրիվերումներից հետո, օձաբարո ժպիտը դեմքին բարձրաձայնում է.

«Ա՛յ, էստեղ մեզ ուղղված քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կա, որ բացի պեռաշկիից ուրիշ բան էլ կարող են առնել»:

Բեմական խաղի տրամաբանությունը պահանջում է`

- Վարագու՛յր:

Եզրահանգում-անոտացիա:

Տղամարդուն, այն էլ պետության առաջին դեմքի բարձունքից, ամենևին հարիր չէ մանկության անուրջների «պեՌաշկուն» խճողված ասելիքը մատուցել այնպիսի ճենճա«բուրմունք» փաթեթով, որի արտաշնչանքը վնասի նամակ«ընկալի» հոտոտելիքի զգայական նյարդաթելերի վերջնամասերը, իմա` ռեցեպտորները:

Իսկ ձեթախառն «հարվածի» ուժգությունն «ախտահարի» սրտխառնոցով ուղեկցվող ո՛չ միայն ներկա, այլև ապագա անդրադարձումները միջադեպին:

Չնայած, Պուտինին որտեղի՞ց երևակայության այնպիսի՜ հզոր ու հարուստ սլացք, որ ասելիքը հրամցնի ՀՀ գլխավոր թավշակալած «հանճարի» արտառոց-այլասացիկ բանաձևումներով:

Նաև` «չտես» Պուտինը որտեղի՞ց իմանա`

ա) ի՞նչ է «պեՌաշկին», որ երկրի ղեկավար «դրվելուց» հետո էլ հարատև հիշում, իսկ ձեռքդ ընկնելիս էլ խփշտում ես դեմքիդ իջած երանելիությանը շաղախված:

Ի՜նչ իմանա, որ «պեՌաշկին» իսկական տոն է, որը Փարիզի նման` մի՛շտ քեզ հետ է:

բ) Ի՞նչ է ուղղաթիռը, որով մեկնում ես Իջևան` մասնակցելու ընկերոջդ ծննդյան արարողությանը:

գ) Ի՞նչ է նշանակում փողով «լրագրող ու ցուցարար առնելը», և բազում ու բազմապիսի անհեթեթություններ:

Հնարավո՞ր է պատկերացնել` Պուտինը սպառնում է իր երկրի որևէ լրատվամիջոցի (տվյալ դեպքում «Իրատեսին»), թե.

«ՀՀ վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի իմ գործունեության համար, ինչպես օգտվում եմ վարչապետի ավտոմեքենայից, աշխատասենյակից, հատուկ կապից»:

Բացականչություն.

- Է՜, օգտվի՜ր, սակայն ինչու՞ կպոռաս ու նիզակ կճոճես:

Ե՞վ…

Հարկադրական դադար:

Պատմություն կերտող հզոր անհատի` Վլադիմիր Պուտինի, «վրայով» չէ աշխարհի ծաղրածուն դարձած պալատական միմոսի ոչ միայն կերպարային, այլև բովանդակային «հագուստը»:

Պահի խորհուրդն է` ասպարեզ կանչել իսկական Պյերոյին:

Հա՜-հա՜-հա՜․․․—-Իրո՛ք հանճարեղ խորհուրդ․․․

-Այդ իրո՛ք նրա դերն է իսկական...

-Ընդմիջումների խեղկատակ -հերո՜ս․․․

-Ե՛վ սքանչելի, և՛... հերոսական․․․

- Այդ դերը նրան իրո՜ք սազում է...

- Շարունակեցե՛ք ներկայացումը․․․

(Ես չէ՛, Չարենցն է ասում):

«ՈՂԲԵՐԳԱԿ» ՊՅԵՐՈՆ ՈՒ ՆՐԱ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԶԱՌԱՆՑԱՆՔՆԵՐԸ

Հնչեց մեր օրերի «բացառիկ արժեքավոր», ասել է` ունիկալ ողբերգազավեշտի սկիզբն ավետող զանգը:

Մեկ դերասանի թատրոն` հոգեբանական-ժեստային «հարուստ» լուծումներով:

Չկա՛ դրամատուրգ, չկա՛ բեմադրիչ, չկա՛ միզանսցեն (դեկորացիա, երաժշտություն, լուսավորություն):

Բայց բոլոր «չկա»-ները մեկտեղված են մերօրյա Պյերոյի կերպարում:

Ինքը գրում է, ինքը կարդում, ինքը խաղում` ներկայացնելով գործողությունը և՛ ժամանակի, և՛ տարածության մեջ:

Նաև` դրամայի կարևոր բաղկացուցիչներից մեկին` սեփական հոգեվիճակը բացահայտող «մոնոլոգին» զուգահեռ, արտառոց իրազեկումներով «լուսավորում» է ակամա հանդիսատեսին:

Զորօրինակ.

«Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց»:

Կամ`

«Մենք սահմամափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ»:

Նաև` ինքնախոստովանական ցուցմունք ապագայի համար.

«Բա՜ ժողովուրդ ջան, տասնյակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել»:

(Վկա` «Հայկական ժամանակի» ցանկացած տարվա, ցանկացած օրվա, ցանկացած համարի` դեզինֆորմացիայով գերհագեցած, ընթերցողին մոլորության մեջ գցող «դեղին հագած» ցանկացած լուր-Փ.Մ.):

Դադա՛ր:

Ընդհատել «լուսավորչական» ինքնագործունեությունը:

Այլապես, կկորցնենք ժամանակի` արդեն դերի մեջ մտած հզոր «ողբերգակի»` Պյերոյի, աննախադեպ-«բացառիկ» զառանցանքներին հաղորդակցվելու երանելի հնարավորությունը:

«… ուզում են համոզել, թե էսօրվա կառավարությունն էլ է նույն կերպ ձեզ խաբում-թալանում:

Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք ավելի լավ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ատամի պրոտեզ, ընտրակաշառք»:

«Իսկ մի շարք լարատվամիջոցների համար երկրում իսկապես բան չի փոխվել. նրանք ինչպես սնվել, այնպես էլ շարունակում են սնվել սերժառոբական հայրենաթալան ավարից»:

«Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով և արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաև այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի և իրավունքի հիման վրա»:

Ո՞րն է այս «հոգեբանական տեռորի» հիմնական ասելիքը:

Թերևս, պահն օգտագործելով «օվերտոնի պատուհան» բացել առաջիկայում սպասվող ճիվաղային ինչ-ինչ գործողությունների համար:

Պյերոյի ծածկագրված խոսքի թարգմանությունը.

1. Ժողովու՛րդ, քանի որ չեն գործում օրենքներն ու ինստիտուտները, ուրեմն երբ պահը գա, իմ սուլոցով` միացյալ ուժերով, հանց խուժան, լցվում ենք փողոցներն ու շրջափակում դատարանները:

Ծեծեք ու ասֆալտին փռեք անհնազանդներին: Բոլո՛ր նրանց, որ կգործեն իմ կամքին հակառակ, «դուխով» ծեփեք պատերին:

2. «Իրատե՛ս», «թևերդ յուղի»` կտրելու եմ: Ես լինեմ երկրի միակ «ասողը» ու դու համարձակվես կնոջս` ճաշկերույթների տեսքով կազմակերպած ռեկետներից կամ իմ` ուղղաթիռով Իջևան գնալուց վայրահաչե՞լ:

Փակե՛լու, լռեցնելու՛ եմ շնաբարո գործունեությունդ:

(շարունակելի)

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ԳԼԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրականության վերարտադրման ո՞ր ատրիբուտին էր ձոնված անհեթեթ տեսարանը:

2. ՈՒ՞մ էր պատասխանում Վլադիմիր Պուտինի վիրտուալ երկվորյակը:

3. Ձեթախառն «հարվածի» ուժգությունն ի՞նչն է «ախտահարում»` ուղեկցվող սրտխառնոցով:

4. Աշխարհի ծաղրածուն դարձած պալատական միմոսի ոչ միայն կերպարային, այլև բովանդակային «հագուստն» ու՞մ «վրայով» չէ:

5 Ի՞նչ էր ասում Չարենցը:

6. Որո՞նք էին Պյերոյի զառանցանքները:

7. Ո՞րն էր «հոգեբանական տեռորի» հիմնական ասելիքը:

8. Պյերոն ի՞նչ խոստացավ «Իրատեսին»:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.1 «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել»

Հղումը`

https://www.irates.am/hy/1563827884

Հ.Գ.2 Հղումը`

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid02bibxduwX7eGYzXfPQDbgF5hvSndz7AGX1gyASmyoqLrZCJtbQcjojJnAr5DUiJBFl

Հ.Գ.3 «Պարո՛ն Փաշինյան, Ավինյանը, Մակունցը, Թորոսյանը, Բադասյանը և այլոք «ծխեցնում են ՀՀԿ-ական պատգամավորի գարեջրատունը». դա՛ էլ հերքեք»

Հղումը`

https://www.irates.am/hy/1564596752...

Դիտվել է՝ 14883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ