Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ
22.03.2016 | 00:38

Հարգարժան ոստիկանապետ, «Իրատեսի» նախորդ՝ թիվ 17 համարում տպագրվեց «Ну и семейка!» նյութը, որում պատմվում էր այն մասին, որ Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը ապօրինաբար բռնազավթել է քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող լիճը և լճափնյա տարածքները կառուցապատում է անհասկանալի բետոնե շինվածքներով։ Մենք նշել էինք, որ Մասիս քաղաքի բնակիչ Օլգա Սարգսյանը փորձել է կանխել այս անհանդուրժելի գործողությունը, որն իրականացնում է Մասիսի քաղաքապետի եղբորորդի Կարո Հակոբյանը։ Թերևս մեկ մեջբերում ներկայացնենք նախորդ նյութից. «Մեր նախորդ հրապարակումը ներկայացրել էր խնդիրը. քաղաքապետ Սաշան բռնազավթել է հրապարակում գտնվող լճակի ափերը և լայնածավալ շինարարություն է իրականացնում։ Լճակը Մասիս քաղաքի բնակիչների միակ հանգստի գոտին է, նրանց սփոփանքը՝ հատկապես կիզիչ ամռան ամիսներին։ Կարո Հակոբյանը մարտի 15-ին վերսկսում է ձմռան ամիսներին ընդհատված աշխատանքը»։ Երբ Օլգա Սարգսյանը փորձում է կանխել Կարո Հակոբյանի լճազավթումը, վերջինս խուլիգանական հայհոյանքներ տեղալով հարձակվում է պատկառելի տարիքի կնոջ վրա։ Հոդվածում նաև նշված էր, որ Օլգա Սարգսյանի ահազանգից հետո Մասիսի ոստիկանությունը դեպքի վայր է հասել մեկ ժամ անց։ Ամեն դեպքում Կարո Հակոբյանի սխրանքը վավերացվել է Մասիս քաղաքի ոստիկանությունում և մարզային դատախազությունում։ Այս ամենից հետո անհասկանալի դիրք է բռնել Մասիսի ոստիկանությունը։ Կարո Հակոբյանի արարքին համապատասխան գնահատական տալու և նրան հասարակությունից մեկուսացնելու փոխարեն, ոստիկանությունը կանաչ լույս է վառել նրա կողմից իրականացվող շինարարական աշխատանքների առջև։ Սա դեռ ամենը չէ։ Մինչ խուլիգանը կառուցապատում է լճափնյա տարածքը, ոստիկանները Օլգա Սարգսյանին են բերման ենթարկում ոստիկանություն, նրան պահում են այնտեղ մի քանի ժամ, ինչը հնարավորություն է ընձեռում Կարո Հակոբյանին անվրդով շարունակելու իր նախաձեռնությունը՝ քաղաքապետ հորեղբոր և համագործակից ոստիկանապետի աչալուրջ հայացքի ներքո։ Ամենևին չի բացառվում, որ Մասիսի ոստիկանությունը գործ հարուցի հենց Օլգա Սարգսյանի դեմ։ Այս ամենը ստիպում է մեզ դիմել Ձեզ և խնդրել, որ գործը գտնվի Ձեր անձնական վարույթի տիրույթում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ