Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը
29.07.2023 | 14:20

(սկիզբը` այստեղ)

2-րդ մաս

Կարաբաղ անունը ծագում է Հովհաննես Մկրտիչ Կարապետի մարգարեական գաղափարաբանական ուսմունքից։ «Ահա Լույսին՝ Քրիստոսին նախորդող Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման՝ Հովհաննես Կարապետ -Նախակարապետ, որ նշանակում է լույսի առաջնորդ»։ Հովհաննեսին տրվող տիտղոսանուններից է «ԵՂԻԱ» անվանումը։ Սա կապվում է Քրիստոսի՝ Հովհաննեսին տված բնորոշման (Մատթ.11: 14,4: 4) հինկտակարանյան մարգարեության հետ։ Մկրտիչն անվանվում է նաև «ՃՐԱԳ», որ վկայում է Լույսի մասին. սրա զուգահեռներն են Հայկ-Օրիոնի «Լուծ-լույս+ծի, Լուսատու, Առավոտյան աստղ, Լուսաբեր, Արուսյակ» մակդիրները։

Ղարաբաղ–Կարապախ անվան ծագումը և մեկնաբանումը

Ղարաբաղ անունը բնիկ հայկական անուն է, այն կապված է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Կարապետի «Կարապետ» և «Եղյա» տիտղոսանունների հետ՝ Կարապ+աղ։

Ղարաբաղ անունը Կարապաղ անվան բարբառային տարբերակն է: Մեկնաբանենք անվան Կարապաղ գրական հայերեն տարբերակը կ<ղ հնչյունափոխությամբ։

Կարապաղ՝ Կարապ+աղ անունը կազմված է կար +ապ+աղ երեք արմատից։

Առաջին՝ Կար արմատն ունի Կար – նախահայր իմաստը,

Երկրորդ արմատը – Աբ ՝ հայր իմաստը,

Երրորդ արմատը Աղ -յեղ, յԵղիա անունն է, ունի նաև օծման գաղափարը։

Այսպիսով, Կարապախ, Կարապահ, Ղարաբաղ անունը կազմված է Մկրտիչ Կարապետի Կար նախահայր, աբա- հայր և աղ- Եղյա տիտղոսանուններից։

Կար արմատի պատմական հիմքերը

1․ Կար նահապետի մասին են հիշատակել Ղևոնդ Ալիշանը, <եւ յետ նորա ԿԱՐ «իբրու կարող բոլորին», ըստ իմաստակութեան Մագիստրոսի․ «Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան»։

-Տ՛Ն.Հ.ՂՈՒԿԱՍ ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԻՆՃԻՃԵԱՆԸ (ՀՆԱԽՕՍՈՒԹԻԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՇԽԱՐՀԻ» էջ-66) նշում է․ «Կար նահապետ մեր․․»

-Սանսկրիտում «kāraka[kaaraka]»1.Արարիչ, ստեղծող, – kar [kar]pf. cakāra/cakré; aor. ákārṣīt/ákṛta; Ա՛Կար Աստված p. kriyáte; pp. kṛtá) делать, совершать-कर kará [kara] 1. ստեղծող -делающий; 2. m рука Учебный санскритско-русский словарь Кочергиной»․

Սանսկրիտում kará Աստված, ստեղծող, արարող իմաստը նույնական է հայերենի Կար Նահապետի անվան իմաստի ու գաղափարի հետ։

-Aarra nach arabien ist Agarrau-AGaarra- Հայգարրա- ագարրա-արրա, Հ-ի անկումով դարձել Այգարրա, Այ- անկումով Կարրա, Կ-ի անկումով Արրա։

2․Կարապ անվան երկրորդ ապ-աբ արմատն ունի ապ-աբ հայր իմաստը․

-Կարաբաղում հորն ասում են ԱՊԱ, հայոց լեզվի այլ բարբառներում՝ աբա, աբի․ ափո։

-Աբբա նշանակում է հայր, աբբահայր, վանահայր։

Աբբա անունն է կրում Սուրբ Հովհաննես Մկրտիչ Կարապետը, որին լատիներենում անվանում են Johannes Baptista

-Baptista ԲաԲտիստա, Johannes Baptista անվան Bap արմատը նույնական է աբաբ կամ աբբա անվան հետ։ Bap արմատի -a- սկզբնատառը սղվել է։ Baptista- A-Bap -tista -ԱԲԱԲ, ti- լույս, a-sta Աստված։

Baptista «աբաբ-տի աստ» անունն ունի Աբ-Հայր, Տի-լույս, Աստ -Աստված իմաստը։

ԱԲԲԱ լույսի Աստված, Լույսի Հայր Աստված։

3․Երրորդ՝ Աղ արմատը, Աղ-յեղ արմատն է, Հովհաննես Մկրտչի «ԵՂՅԱ» մարգարեկան տիտղոսանունն է։ «Հովհաննեսին տրվող մակդիր համեմատություններից է նաև «ԵՂՅԱ» անվանումը։

4․Կարապաղ անվան երրորդ՝ աղ արմատը հայերենում նշանակում է նաև եղ-ալ կարմիր լույսի ծնունդ, որը կապված է Betelgeuse Բետեղգեյզե- Հայկ-Օրիոն լուսաստղի հետ։ Աղ արմատն է կրում մայրական սկիզբ՝ Եղիսաբեթը, Ս. Հովհաննես Մկրտչի մայրը, եղամայր, աղամայրը։ Եղիսաբեթ անունը կազմված է Եղ-այա-աս-բայթ արմատներից։

Աղ արմատն են կրում Եղբայր, աղբայր, Աստաղիկ, աղջիկ, աղավնի, աղբյուր և այլն բառերը:

Կարաբաղում մորն ասում են Այա, հորն ասում են Աբա-ապա։ Աղ արմատից էլ ծագել են Ղարաբաղի տեղանունների այնպիսի անուններ, ինչպիսիք են Աղունակ, Աղվանք, Աղվերան, Մարաղա, Կապաղակ կամ Կապարակ և այլն:

3-րդ մաս

Ղարաբաղ անունը հայտնի է եղել նաև Կարաբագ

անունով:

Ղարաբաղ անունը հայտնի է նաև Կարաբագ անունով, որն ունի Կար Աստված իմաստը։ Կարաբագ անունը կազմված է Կար-բագ բաղադրիչներից։

Առաջին «Կար» արմատը kará Աստված իմաստն ունի, երկրորդ «բագ» արմատը հայերենի բագ-Աստված իմաստն ունի; Բագ անունը իրաներենից փոխառություն չէ, հայերն արմատ է, կապված է Հայկ-Օրիոն առավոտյան աստղի անվան հետ։

ԲԱԳ արմատից են կազմված հայերենի Բագբարտի, Բագարան, Բակուր, Բաքու, բագին հատուկ և հասարակ աստվածանունները։

Բագ անվան մեկնաբանությունն ու կազմությունը․ Нирукта – Նիրուկտա բառարանա գիտությունը սանսկրիտի, սուրբ գրությունների ծագումնաբանությունն ուսումնասիրող բառարանագիտություն է՝ մ․թ․ա 6-րդ /5-րդ V-VI веков до н․э, նշանակում է «բացատրված, մեկնաբանված»։ ( Нир. 12.13) The 5th/6th-century BCE Nirukta (Nir. 12.13) describes Bhaga as the god of the morning։ Нирукта Նիրուկտա բառարանը Bhagas-Бхаг-Բհագա աստծուն նկարագրում է որպես Առավոտյան Աստված՝ ԱՅԳ։

Փոխառություն իրանական աղբյուրից՝ հավանաբար միջին մեդ. (մար.) * arōsī- «արշալույս»։

Bhaga կամ Bhagas անունը, «Ա» սկզբնատառի սղումով, բառացի Աբհայգաս անունն է, որտեղ Աբ-հայր, Հայգ-Հայկ, Աս- Աստված անունն է, որը նշանակում է ԱԲ-Հայկի Առավոտյան Աստղը, Այգը, լույսը։

Ղարաբաղ անունը սանսկրիտում գրվում է Կարաբար:

Ղարաբաղ անունը սանսկրիտում գրվում է Կարաբար, ր-ղ հնչյունափոխությամբ, քանի որ սանսկրիտում և մի շարք այլ լեզուներում բացակայում է հայերենի -ղ- տառը և հնչյունը։

Ղարաբաղ անունը Սանսկրիտում նշանակում է տիտղոս, կոչում « কারবার Карабар Призвание, РУССКИЙ САНСКРИТ – УЧЕБНЫЙ СЛОВАРЬ», որն էլ համապատասխանում է Ղարաբաղին տրված տիտղոսանվանը։

-Կարապետ անունը P. de Lagarde Beiträge zur Bakctrischen Lexsicographie. Leipzig 1868. 41,26, դնում է Karpati-kara pati անվան հետ։ (Հր․ Աճառյան, Հատոր 2, Էջ 545): Հովհաննես Մկրտիչ Կարապետի անունն են կրում Կովկասի Կարպատյան լեռները Կարապետ»- Karapati,

Նիկողայոս Մառը Կարապետ անվան լույսի առաջնորդ, առաջընթացիկ իմաստը կապում է Կարապ բառի հետ, «Կայ Կարապ» անունով համաստեղութիւն (Մխիթար աբբայի աշակերտներ, ԲՀԼ, Հ2, 1769)»,

Նիկողայոս ՄառըԿարապետ կապում է նաև Ger-bed- Աստված բառի հետ (Հր․ Աճառյան Հատոր 2, Էջ 545):

(շարունակելի)

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բանասեր, լեզվաբան

Գերմանիա

Դիտվել է՝ 2669

Մեկնաբանություններ