Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը

Ղարաբաղ անվան իմաստը, ծագումն ու ստուգաբանությունը
28.07.2023 | 15:34

1-ին մաս

Ղարաբաղը պատմական տարածաշրջան է Հարավային Կովկասում, որն ընկած է Դաշտային Արցախի և Սյունիքի միջև և զբաղեցնում է Փոքր Կովկասի հարավ-արևելյան լեռնաշղթան։

Մ.թ.ա. 180 թվականին Արցախը դարձավ Մեծ Հայքի թագավորության 10-րդ գավառը՝ 15 գավառներից մեկը։

Ղարաբաղ անունը կարելի է ստուգաբանել հայերեն բազմաթիվ բառերի, արմատների միջոցով, որոնք էլ կազմում են Կարապախ-Ղարաբաղի հավաքական պատմական ու մշակութային ժառանգության կենսագիրը։ Բառային իմաստը բառի բովանդակությունն է, ծագումնաբանական տեսակետից Ղարաբաղ անունը բազմաշերտ է:

Ղարաբաղ անունը հայտնի է Արցախ, Աղուանկ, Ալուբանի, Ալուպօնես, Կապաղակ Օրխիստենա ևն անուններով։

Ղարաբաղ-Կարաբաղ անվան գաղափարը կապված է Կար Նահապետի, Կարապ համաստեղության, Հայկ Օրիոնի համաստեղության Betelgeuse Բետելգայծ ալ կարմիր ՈՒսաստղի, Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյայի-լույսի գաղափարի անվան հետ։

Հովհաննես Մկրտիչ Կարապետ Եղյան տարբեր ժամանակաշրջանների Հայկյան աստվածության կրողն ու մարմնավորողն է, նախաքրիստոնեական ու քրիստոնեական ժամանակաշրջաններն իրար կապող կամուրջը, Աղուանկի ու Կարաբաղի վարդապետությունը կապող հոգևոր կամուրջը։

Այս գաղափարն է հաստատում Արցախի Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցում ամփոփված Ս. Հովհաննես Մկրտիչ Կարապետի գլուխը, որը մեծ դժվարությամբ այստեղ էր բերել Հասան Ջալալ իշխանը:

«Հենց նրա կողմից էլ 13-րդ դարում՝ 1211-1240 թթ․ Հովհաննես Մկրտչի գլխի սուրբ մասունքի վայրում կառուցվել է եկեղեցի», այդ ժամանակաշրջանից սկսած Ղարաբաղ անունը տարածվել և արմատավորվել է երկրատարածքում։

Լեռնային Ղարաբաղը հայերենում անվանում են Լեռնային Ղարաբաղ Lernajin Gharabagh, գիտական տառադարձում Leṙnayin Łarabał։

Ադրբեջաներեն Dağlıq Qarabağ կամ Yuxarı Qarabağ, «լեռնային սև բաղ» կամ «վերին սև բաղ», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ։ Արցախ-Ղարաբաղ անունը նոր՝ «սևբաղ» իմաստն է ստանում թուրքական էթնոսի ներխուժումից, ասպատակություններից և տեղակայվելուց հետո։

Ղարաբաղ «Карабах» անվան իմաստը փոխանակել են թուրքերեն «qara»՝«սև» և պարսկերեն «bağ»՝«այգի» բառերով, միասին նշանակում է՝ «սևայգի»։ Հետագայում Ղարաբաղի, Սյունիքի տարածաշրջանների Կար-քար-կարմիր մակդիրներով բազմաթիվ անուններ ստացան թուրքերեն սեւ-«qara» անունն ու իմաստը։ Ղարաբաղ անվան այս նոր իմաստը թուրքերեն սեւ-«qara», պարսկերեն-բաղ-«bağ»՝ բառերի արհեստական նույնականացումն է, համակցումն է, որը չի համապատասխանում պատմական Ղարաբաղի լեզվաբանական իմաստին և հոգևոր գաղափարին։

Название «Карабах» происходит из тюркского слова «кара»-чёрный и персидского «баг» -сад. BĀḠ i. Etymology — статья из Encyclopædia Iranica. W. Eilers

Aserbaidschanischen „qara“ „schwarz“ und „bağ“ „Garten“, zusammen bedeuten sie„schwarzer Garten“.

Michael Reinhard Heß: Panzer im Paradies. Der Berg-Karabach-Konflikt zwischen Armenien und Aserbaidschan. Verlag Dr. Köster, Berlin 2016, ISBN 978-3-89574-906-3, S. 29–32, 23–28 (verlag-koester.de [PDF; 1,7 MB] – Leseprobe des Verlags).

Այսպիսով «Ղարաբաղ-Սևբաղ» անունը պարսկա-ադրբեջանական լեզվական արհեստական միացության արդյունք է, ածական, որը հավանաբար բնության հանդեպ գործած պարսկա-ադրբեջանական գործողությունները բնութագրող ածական է, հիմնազուրկ բառ է, գիտական հիմք չունի, կապված չէ Ղարաբաղ անվան արմատական իմաստին։

Ղարաբաղ, Կարապախ, Կարաբար, Կարաբագ անունը

Ղարաբաղ անունը հայոց լեզվում հայտնի է Կարապախ-Կարապահ-Ղարաբաղ-Կարաբագ-Կարաբար և բարբառային այլ ձևերով․ արտաբերվում է ղ>կ, ղ>խ, ղ>գ, ղ>ր բ>պ հնչյունափոխություններով։

Ղարաբաղ անվան առաջին արմատը հանդես է գալիս Կարաբ, բառակ, կաբառ, կաբալա, Կապաղակ տարբերակներով, հակառակագրությամբ, վանկերի փոխատեղությամբ, որոնք արվում են գաղտնագրության կամ նույն բառի մեկ այլ գործառույթը նշելու նպատակով։

Ղարաբաղ-Կարապախ-Արցախ անվան վերջին աղ-ահ-ախ-ար-ագ արմատները բազմիմաստ են, պատկանում են նույն լույսի աստվածության գաղափարին։

(շարունակելի)

Կարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Բանասեր, լեզվաբան

Գերմանիա

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ