«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Հայհոյանքը և մենք

Հայհոյանքը և մենք
12.12.2023 | 09:37

(սկիզբը` այստեղ)

Սովետի տարիներին, երբ աշխատում էի Թումանյանի շրջանային մշակույթի բաժնում, գործի բերումով շատ էի լինում մեր շրջանի գյուղերում և «ձեռի հետ» զբաղվում էի բանահավաքությամբ։

Գրի էի առնում տարբեր անեծքներ ու հայհոյանքներ։

Ասեմ, որ շատ հետաքրքիր ու զվարճալի զբաղմունք է դա, մանավանդ, երբ ժողովրդական մտածողության մեջ միահյուսվում են զուտ կենցաղային ու վերացարկված՝ չափազանցված պատկերներ։

Օրինակ, ասեղը տնկես, շվաքում նստես։ Այսինքն այնքան նիհարես ու փոքրանաս, որ մնաս ասեղի ստվերի տակ։

Աքորի գյուղում շատ հայտնի էր Ըսլանանց Դավո պապը իր յոթ հարկանի հայհոյանքներով և գյուղամիջի ջահելները միշտ հավաքվում էին նրա նոր «ստեղծագործությունը» լսելու։ Դավո պապի հայհոյանքը մարդու դեմ չէր ուղղված, այլ իրավիճակի, առարկայի կամ երևույթի։ Դա ավելի շատ հումոր, սատիրա ու ծաղր էր, քան թե վիրավորանք։

Վասիլի Շուկշինը իր գործերում ունի շատ հայհոյանք, բայց դրանք համ ու հոտ են տալիս գործին ու միանգամից աչքիդ առաջ կանգնում է ռուսական կենցաղը իր հոգս ու ցավով, իր անարդար ու բռնի դրվածքով, որ առանց հայհոյանքի չի ընկալվում։ Շուկշինի հայհոյանքը հոգեկան ծանր վիճակի գեղարվեստական խտացումն է, ինչպես Դավո պապի ծաղրն ու հումորը որպես լարված վիճակի լիցքաթափում։

Արիստոտելը իր «Պոետիկա» գրքում քննելով հին հունական դրաման, մեզ տալիս է կատարսիսի գաղափարը, երբ հերոսի մահը կամ պատիժը մեզ հոգեկան բավարարվածություն է պատճառում։

1984 թվին ընդունելության քննությունների օրերին մի քանի դիմորդներով, դերասան Կարեն Ջանիբեկյանի և թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ կանգնած զրուցում էինք մեր ինստիտուտի մուտքի դիմաց, երբ դուրս եկավ տնօրենը և հայտարարեց, որ բացի դիմորդներից բոլորը հեռանան ինստիտուտի տարածքից։ Կարենը, որի կինը դեռ դուրս չէր եկել քննությունից, չհամբերեց ու տղավարի հայհոյեց տնօրենին։ Տնօրենը չլսելու տվեց ու մտավ ներս։ Մենք ծիծաղեցինք, իսկ Հենրիկ Հովհաննիսյանն ասաց.

«Ես հայհոյանք չեմ սիրում, բայց այս պահին բարոյական մեծ բավականություն ստացա»։

Գուցե հենց այս բարոյական բավականություն ստանալո՞վ են պայմանավորված Վարդան Ղուկասյանի «Հանրային Ձայն» հաղորդաշարի բազմաքանակ դիտումները։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3689

Մեկնաբանություններ