Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

Հայհոյանքը և մենք

Հայհոյանքը և մենք
11.12.2023 | 20:25

(սկիզբը` այստեղ)

Եթե հաշվի առնենք սեռական ճանապարհով կենդանական աշխարհի բազմացումը, պարզ կդառնա, որ Եվային գայթակղելը դրախտում ոչ թե մեղք էր, այլ շատ բնական և անհրաժեշտ գործողություն։ Կարծում եմ` Ադամի ու Եվայի «մեղքը» մարդկության վզին փաթաթել են կրոնավորները, որպեսզի հետո մկրտելով նորածնին իբր «ազատեն» ադամական մեղքից։

Հեթանոսական և ավելի վաղ շրջանում աշխարհի տարբեր մասերում եղել է ֆալոսի պաշտամունք։ Հայքում և այլուր հայտնաբերված վիշապաքարերը այդ մասին են վկայում։

Դա տվյալ ժամանակի, գուցե պարզունակ, բայց կյանք ծնող ակունքի հստակ բացատրություն էր։

Երբ պարզունակ բացատրությունը դառնում է պաշտամունք` ծնվում է չարիքը։

Կապ չունի ինչ տեսք ունի այդ պաշտամունքի առարկան, կրակի, առնանդամի, խաչի, լուսնի, թե կարմիր աստղի։

Ընդունելով սեռական հարաբերությունը որպես կյանքի շարունակման օբյեկտիվ անհրաժեշտություն, ինչպես սնունդը մեր օրգանիզմի համար, չի կարելի դա դարձնել պաշտամունք։

Այսինքն սեռական գործողությունը ինքնին բնական երևույթ է, ինչպես սնվելը, բայց ինչ իմաստ ու էներգիա ենք դնում մեր խոսքի մեջ, երբ անիծում ենք կամ հայհոյում։

Ա՛յ, սա է խնդիրը։

Մեզ բառը կամ խոսքը չի վնասում, այլ դեպի մեզ մղվող բացասական էներգիան` բառի կամ խոսքի միջոցով։

Իմ ուսանողական տարիներին Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց շատ աղմկահարույց մի ներկայացում։

Ներկայացման ավարտից հետո հանդիսատեսների մի մասը հիացած էր, իսկ մյուս մասը հիասթափված։

Թատրոնից դուրս գալիս ես լսեցի նույն խոսքերը հիացած ու հիասթափված մարդկանցից։

-Էս ի՞նչ էր, չէ դու տեսա՞ր էս ինչ էր։

Այս բառերով մարդկանց մի մասը վրդոհվում էր, իսկ մյուս մասը հիացմունք արտահայտում։

Կարևորը բառը չէ, այլ նրա մեջ դրվող էներգետիկ լիցքը։

Կա մի հին անեկդոտ, երբ գողականը ավտոբուսի վարորդին ասում է.

- Արա կազյոլ, կանգնի՝ իջնեմ։

Հաջորդ կանգառում մի տատիկ նույնպես դիմում է վարորդին.

-Կազյոլ ջան, պահի ես էլ իջնեմ, հենց արևդ ապրի։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ