ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման պահանջով և, ընդհանրապես, Հայաստանի դիմումի առնչությամբ ՄԱԿ- ի ԱԽ- ի որոշում կարող է և չլինել

Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման պահանջով և, ընդհանրապես, Հայաստանի դիմումի առնչությամբ ՄԱԿ- ի ԱԽ- ի որոշում կարող է և չլինել
17.08.2023 | 22:40

ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի ընթացակարգով նախատեսված չէ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի 2023 թ. օգոստոսի 11-ի դիմումի քննարկման արդյունքներով որևէ բանաձևի կամ որոշման ընդունում. այս մասին տեղեկացանք Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանից: Տեղեկացանք նաև, որ ակնկալվող փաստաթղթի ընդունման մասին ԱԳՆ-ին այսօր աշխատանքային ժամի ավարտին մոտ որևէ բան հայտնի չէ:

Ճշտող հարցին՝ ճի՞շտ եմ հասկանում ձեզ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տվյալ դիմումի քննարկման արդյունքներով ինչ-որ բանաձև կամ որոշում կարող է ընդունել կամ չընդունել, ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանեց՝ միանգամայն ճիշտ:

Ինչպես արդեն Հայտնի է, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը 2023 թ. օգոստոսի 11- ին Հայաստանի կառավարության անունից դիմել է (https://www.mfa.am/hy/press-releases/2023/08/12/arm_unsc/12135 ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահին և իր նամակում ՄԱԿ-ի ԱԽ-ից երկու բան է հայցել. առաջինը՝ «միջամտությունը՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները», և երկրորդը՝ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարում»:

Նիստը գումարեցին, բանաձևը կամ որոշումը և դրանից բխող միջամտությունը, որով ակնկալվում է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքը պետք է ապաշրջափակվի, դեռ չկա ու դժվար էլ թե լինի:

Պատճառը, ինչպես արդեն նշել եմ «Եթե Բերձորի (Լաչինի) միջանցքը չբացվի, ողջ պատասխանատվությունը կծանրանա Նիկոլի ու նրա գլխավորած կառավարության վրա» վերտառությամբ վերլուծականում (http://www.irates.am/hy/1691993313?fbclid=IwAR2ZbKQ459jyQVRa0qXWRo_Kre5i6rmqoefUp1OOQvX5kEvcQygOphct2nY ), այն է, որ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստի գումարում է հայցել՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի, մինչդեռ դրա փոխարեն կամ դրան զուգահեռ, ՄԱԿ ԱԽ-ի արտահերթ նիստի գումարում պետք է հայցեր ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի, եթե գործի մասնակից կողմը (տվյալ դեպքում՝ Ադրբեջանը) թերանում է իրականացնել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը (տվյալ դեպքում՝ Հայաստանը) կարող է դիմել ՄԱԿ-ի ԱԽ:

Այսպիսով թեև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի դիմումում նշված է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների ուղղակի խախտման մասին, սակայն Նիկոլի իշխանության կողմից, չնայած ավելի վաղ եղած հրապարակային պահանջին, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդից չի պահանջվել կամ խնդրվել ՄԱԿ-ի կանոնադրության (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75801 ) 41-րդ և 42-րդ հոդվածների կիրառմամբ ապահովել վերոնշյալ դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարումը:

Ավելին, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի կողմից նույնպես դա չի պահանջվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում: Ինչպես ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի, այնպես էլ Արարատ Միրզոյանի կողմից ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ մի շարք պետությունների ներկայացուցիչների այսպիսով հնարավորություն է ընձեռվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստը (https://www.youtube.com/watch?v=i9cYgI3Zz9c&t=292s ) վերածել Հայաստանի և Արցախի դեմ ուղղված մի խայտառակ ու վնասակար քաղաքական թատրոնի: Ադրբեջանին և աշխարհի զորեղ դերակատարներից մեր թշնամիներին Բերձորի (Լաչինի) միջանցքի ապաշրջափակման հարցը թաղելու հնարավորություն տրվեց: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև կամ որոշում կարող է և չլինել:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ