Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
16.06.2015 | 12:19

(սկիզբը` այստեղ)

ՏԻՐՈՋ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆԸ

«Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը, եւ հասել է Աստծու պատուհասը:
Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամէն մարդու սիրտը պիտի դողայ:
Պատգամախօսները տագնապի մէջ պիտի ընկնեն, երկունքի ցաւը պիտի բռնի նրանց, ինչպէս ծննդաբերող կանանց:
Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի, պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը, քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝ լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից»:
Պիտի գա Տիրոջ օրը՝ հնոցի նման բորբոքված և եղեգնյա դյուրավառ նյութի նման պիտի այրվեն բոլոր պատվիրանազանցները՝ անօրենները, անիրավները, անպիտանները, ամբարիշտները, ամբարտավանները, չարամիտները, չարագործները, և նրանցից չի մնալու ոչ մի արմատ և ոչ մի ուռ: Եվ այդ օրը բոլորը կտեսնեն այն տարբերությունը, որ կա արդարի ու անօրենի, Աստծուն ծառայածի ու չծառայածի միջև:
Չարամի՛տ Կորխ, դու, որ քո համախոհների հետ ըմբոստացար Ամենազոր Տիրոջ կամքով Իր ժողովրդին գերությունից դեպի Ավետյաց երկիր տանող Աստծու ընտրյալին և Տիրոջ սրբին՝ քիչ համարելով սուրբ խորանում Բարձրյալի առջև կանգնելն ու Նրան սպասավորելու իրավունքը, դու և բոլոր խստասիրտներդ դևաբնակ խոզերի նման պիտի նետվեք անշեջ կրակի լիճը, երբ որ երկնքում երևա Տիրոջ նշանը,
Մեծամի՛տ Անտիոքոս, դու, որ Տիրոջ սահմանած օրենքներից չհեռանալու համար սրբակյաց մոր աչքերի առջև անասելի խոշտանգումներով սպանեցիր սրբասուն յոթ եղբայրների մարմինները՝ տանջամահ անելով նաև սքանչելի մորը նրանց, քո և բոլոր անօրենների մարմինները պիտի հալվեն ձեր ոտքերի վրա կանգնած ժամանակ, երբ որ գա Տերը զորությամբ,
Վավաշոտ ծեր դատավորնե՛ր, դուք, որ ձեր անասնական կրքերին հագուրդ տալու հղացած չար խորհուրդներում ձախողելու համար ամուսնու, ծնողների, զավակների և բոլոր ազգականների դեպի Տերը հառած աչքերի առաջ ձեր սուտ վկայությամբ մահվան էիք դատապարտում աստվածավախին՝ փորձելով քանդել Արարչի սահմանած միասնությունն անխախտելի, ձեր և բոլոր անիրավների աչքերը թարախի պես պիտի ծորան ձեր ակնապիճների մեջ, երբ որ գա Տերը մեծ փառքով:
Հարբա՛ծ Բաղդասար, դու, որ լկտիաբար քո մեծամեծների, հարճերի ու կանանց հետ գինարբուքն անցկացնում էիր Տիրոջ սուրբ տաճարից բերված սպասքով, և գինի խմելով օրհնում էիք ոսկյա, արծաթյա, պղնձյա, երկաթյա, փայտե և քարե աստվածներին՝ մոռանալով հավիտենական Աստծուն, քո և բոլոր ամբարտավանների լեզուները պիտի նեխեն ձեր բերաններում, երբ որ գա Տերը ամպերի վրայով:
Եսավի (Եդոմի) եղբայրասպան եղեգնյա տո՛ւն, հրո ճարակ պիտի դառնաս Տիրոջ ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող Նրա ահավոր բարկությամբ, երբ որ երկնքում լսելի դառնա Տիրոջ փառավոր ձայնը: Այդ օրը հայտնի պիտի դառնան քո բոլոր ամբարշտությունները, և քո զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես:
«(Եսավի՛ տուն), քո եղբօր՝ Յակոբի սպանութեան եւ ամբարշտութեան պատճառով ամօթը պիտի ծածկի քեզ, եւ դու պիտի ջնջուես յաւիտեան այն օրուանից, որ հակառակուեցիր, երբ օտարազգիները սպառեցին նրա ուժը, օտարներ մտան նրա դռներից, վիճակ էին գցում Երուսաղէմի համար, եւ դուք նրանցից մէկն էիք:
Դու պէտք չէ տեսնէիր քո եղբօր անկումը օտարների կողմից, պէտք չէ ոտքով հարուածէիր Յուդայի երկրի որդիներին՝ նրանց կորստի պահին, եւ պէտք չէ գոռոզանայիր նրա նեղութեան օրը:
Պէտք չէ ներս մտնէիր ժողովրդի դռներից նրանց ցաւերի ժամանակ, պէտք չէ տեսնէիր նրանց հաւաքը նրանց սպանութեան օրը եւ պէտք չէ հարուած հասցնէիր նրանց զօրութեանը նրանց կորստի օրը:
Պէտք չէ գրաւէիր նրանց կիրճերը նրանցից փրկուածներին սպանելու համար եւ պէտք չէ պաշարէիր նրանց փախստականներին նրանց նեղութեան ժամանակ:
Արդարեւ, մօտ է Տիրոջ օրը բոլոր ազգերի վրայ:
Ինչպէս որ դու արեցիր, այդպէս էլ քե՛զ կը պատահի, եւ քո հատուցումը կ’իջնի քո գլխին. քանզի ինչպէս որ դու հարբեցիր Իմ սուրբ լերան վրայ, բոլոր ժողովուրդները գինի կը խմեն, կը հարբեն, կը թուլանան եւ կը դառնան այնպէս, կարծես թէ չեն եղել:
Բայց Սիոն լերան վրայ փրկութիւն կը լինի, եւ այդ վայրը սուրբ կը դառնայ:
Յակոբի տոհմը կը տիրանայ իր ժառանգութեանը:
Յակոբի տունը կրակ կը դառնայ,
Յովսէփի տունը` բոց,
իսկ Եսաւի տունը` եղէգ.
նրանք կը վառուեն նրա շուրջը եւ կ’ուտեն այն, եւ Եսաւի տանը կրակ անող չի մնայ, քանի որ Տէրը խօսեց»:
Այս և Սուրբ գրքի մյուս մարգարեությունների նման Եսավի տան՝ կարմրիկ եղեգնիկի օրինակով բոլոր պատվիրանազանցների նկատմամբ անխուսափելի արդար դատաստանի իրականացումն է պատգամում նաև բանաստեղծության երկրորդ քառատողը.
Եղեգնի փողովը ծուխ էր ելնում,
Եղեգնի փողովը բոց էր ելնում
Եվ բոցիցը դուրս էր վազում
Մի պատանեկիկ:
Բոցից դուրս վազող պատանեկիկն է, որ պիտի դատի տիեզերքն արդարութեամբ, և բոլոր ժողովուրդներին՝ Իր ճշմարտութեամբ, երբ որ գա փառքով Իր Հոր և սուրբ հրեշտակների: Քանզի Նա է Տերն առաջին և նույնն է լինելու հավիտյան: Նա պիտի նստի Իր փառքի գահին, ու Նրա առջև պիտի հավաքվեն բոլոր ազգերը, և Տերը պիտի զատի միմյանցից մարդկանց.
ինչպես մի սերմանող, որ հնձի ժամանակ զատում է ցորենը որոմից: Նախ քաղելով որոմը, խրձեր կազմելով՝ կայրի այն և այնուհետև կքաղի ցորենն ու կամբարի Իր շտեմարաններում,
ինչպես մի ձկնորս, որ ձկնորսության ավարտին զատում է լավերն անպետքներից: Լավերը կհավաքի ամանների մեջ, իսկ անպետքները կթափի,
ինչպես մի հովիվ, որ զատում է ոչխարներն այծերից: Ոչխարները պիտի կանգնեցնի Իր աջ կողմում, իսկ այծերը՝ ձախ կողմում: Այնուհետև գահին բազմողը՝ Թագավորը թագավորների և Տերը տերերի, պիտի ասի նրանց, որ Իր աջին են. «Եկէ՛ք, Իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. որովհետեւ քաղցած էի, եւ Ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ Ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ Ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ Ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ Ինձ այցի եկաք»: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. ե՞րբ տեսանք Քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. ե՞րբ տեսանք Քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք Քեզ այցի»: Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ Ի՛նձ համար արեցիք»: Այն ժամանակ Նա պիտի ասի նրանց, որ Իր ձախին են. «Անիծեալնե՛ր, գնացէ՛ք Ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. որովհետեւ քաղցած էի, եւ Ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ Ինձ ջուր չտուիք, օտար էի, եւ Ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ Ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ Ինձ տեսնելու չեկաք»: Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. «Տէ՛ր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու Քեզ չծառայեցինք»: Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, Ինձ համար էլ չարեցիք»:
Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:
Ես եմ աշխարհի լոյսը. ով Իմ յետեւից է գալիս,
խաւարի միջով չի քայլի, այլ կ’ընդունի կենաց լոյսը:
Յովհաննէս 8.12
(Յիսուս՝ լոյսն աշխարհի)

4. ՏԻՐՈՋ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Աստվածաշնչյան մի շարք գրվածքներում Տերը ներկայացվում է արեգակնային՝ լուսեղեն և հրեղեն նկարագրով: Մասնավորապես.

ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
«Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու»: Սա մարգարեության այն հատվածն է, որտեղ մարգարեի բերանով ավետվում է Փրկչի՝ իբրև հավիտենական լույսի գալուստը:

ՅՈՎԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
«Փո՛ղ զարկէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք Իմ սուրբ լերան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը:
Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կը տարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ:
Նրա առջեւից լափող կրակն է, Նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. Նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ Նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի Նրանից:
Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կ’արշաւեն որպէս հեծեալներ. որպէս կառքերի դղրդիւն կ’ասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք»: Սա մարգարեության այն հատվածն է, որտեղ մարգարեի միջոցով ահազանգվում է, որ մոտ է Տիրոջ գալստյան օրը՝ կոչ անելով ապաշխարության, ծոմապահության և պաղատանքի:

ՄԱՂԱՔԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
«Բայց ձեզ՝ Իմ անունից երկիւղ կրողներիդ համար արդարութեան արեգակը պիտի ծագի, բժշկութիւն պիտի լինի նրա շողերի մէջ, եւ դուք պիտի ելնէք ու խայտաք ինչպէս կապից արձակուած հորթեր, պիտի տրորէք անօրէններին, եւ նրանք մոխիր պիտի դառնան ձեր ոտքերի տակ այն օրը, որ Ես եմ պատրաստելու,- ասում է Ամենակալ Տէրը»: Սա մարգարեության այն հատվածն է, որտեղ մարգարեի միջոցով հայտնվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ իբրև արդարության արեգակի գալուստը:

ԴԱՆԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
«Բարձրացրի աչքերս, եւ ահա փառահեղ հագնուած մի մարդ՝ մէջքին Ոփազի ոսկուց մի գօտի կապած. Նրա մարմինը ծովագոյն էր, Նրա դէմքը փայլակի տեսք ունէր, Նրա աչքերը կրակի ճառագայթների պէս էին, Նրա բազուկներն ու զիստերը փայլուն պղնձի տեսք ունէին, եւ Նրա խօսակցութեան ձայնը կարծես զօրքի ձայն լինէր»: Սա հատված է Դանիել մարգարեի վերջին մեծ տեսիլքից, որտեղ Տերը երևում է նրան:

ՂՈՒԿԱՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ
Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնվելուց հետո, երբ անցավ նրա հոր՝ Զաքարիայի համրությունը, նա, Սուրբ Հոգով լցված, մարգարեացավ՝ ասելով, որ Աստված Իր գթառատ ողորմությամբ իբրև Արեգակ՝ երկնքից պիտի ծագի խավարում գտնվողներին:

ՄԱՏԹԵՈՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած Իր արքայութեամբ»: Այս խոսքերն Իր աշակերտներին ասելուց վեց օր անց, Տերն Իր հետ վերցնելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, առանձին բարձրանում են մի բարձր լեռ, որտեղ պայծառակերպվում է նրանց առաջ. «եւ Նրա դէմքը փայլեց ինչպէս արեգակը. եւ Նրա զգեստները դարձան սպիտակ ինչպէս լոյսը»:

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ
«Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, կէսօրին, ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում: Եւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել»: Եւ ես ասացի. «Ո՞վ ես, Տէ՛ր»: Տէրն ասաց. «Ես Յիսուսն եմ, ՈՒմ դու հալածում ես. վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ Ինձ տեսար եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. Ես քեզ կը փրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կ’ուղարկեմ, որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ Իմ հանդէպ ունեցած հաւատով»: Սա «Գործք առաքելոցի» այն հատվածն է, որտեղ Պողոս առաքյալը իր դարձի մասին է պատմում Ագիպաս արքային:

ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
«Դարձայ այդ ձայնի կողմը՝ տեսնելու համար, թէ ո՛վ է ինձ հետ խօսողը: Եւ իմ դառնալու ժամանակ տեսայ եօթը ոսկէ ճրագակալներ. եւ եօթը ճրագակալների մէջտեղում՝ մէկին, նման մարդու Որդուն՝ մինչեւ ոտքերը հասնող երկար պատմուճան հագած եւ կրծքին ոսկէ գօտի կապած. եւ Նրա գլուխն ու մազերն էին ինչպէս սպիտակ բուրդ եւ ինչպէս ձիւն. եւ Նրա աչքերը՝ ինչպէս կրակի բոց. եւ Նրա ոտքերը՝ նման հնոցի մէջ ծխացող հրաշէկ պղնձի. եւ Նրա ձայնը՝ ինչպէս առատահոս ջրերի ձայն: Եւ Իր աջ ձեռքում ունէր եօթը աստղեր. Նրա բերանից ելնում էր սրած երկսայրի սուր, եւ Նրա երեսը փայլում էր ինչպէս ճառագայթող արեգակը»:
Ահա մարգարեական այս և այլ գրվածքների՝ Տիրոջ արեգակնային՝ լուսեղեն և հրեղեն նկարագրի ամփոփ շունչն է արտահայտում բանաստեղծության երրորդ քառատողը.
Վազում էր խարտյաշ մի
պատանեկիկ,
Նա հուր մազեր ուներ, (ապա թե)՝
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ:
Եվ ինչպես խաշնարած փոքրիկ Դավիթն է նկարագրվում խարտյաշ, որին կամոքն Աստծո Սամուել մարգարեն օծեց Իսրայելի թագավոր, բանաստեղծության մեջ խարտյաշ է նկարագրվում նաև մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը Տիրոջ խոստման համաձայն իբրև մարդ ծնվեց Դավթի սերնդից՝ հայտնվելով, սակայն, իբրև Աստծո Որդի:
Մարդն իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ:


Յովհաննէս 3.27
(Յովհաննէս Մկրտչի վերջին վկայութիւնը)

(շարունակելի)
Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2115

Մեկնաբանություններ