ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ

Ի՞նչ է իրականում մտածում Պուտինը. տեսակետ են ներկայացնում 14 փորձագետներ
05.10.2015 | 11:53

Մաս 2

(Մաս 1-ը՝ այստեղ)


«Անգամ ամենատեղեկացված արևմտյան հետախուզությունը աղոտ տեղեկություններ ունի, թե ով է տեղեկանքներ տալիս ՌԴ նախագահին ու ինչ բովանդակություն ունեն այդ տեղեկանքները»
Բեն Ջուդա. Politico Europe-ի հոդվածագիր, «Փխրուն կայսրություն. Ինչպես Ռուսաստանը սիրեց ու չսիրեց Վլադիմիր Պուտինին» գրքի հեղինակ


Եթե ինչ-որ մեկը ձեզ ասի, որ գիտի, թե իրականում ինչ է մտածում Վլադիմիր Պուտինը, նշանակում է՝ նա ստում է: Կրեմլն այսօր շատ հեռու է արևմտյան դիվանագետներից, լրագրողներից, վերլուծաբաններից՝ այսպիսի կտրվածություն չի եղել այն ժամանակներից, երբ իշխանության էր Լեոնիդ Բրեժնևը: Եվ դա սարսափելի է: Անգամ ամենատեղեկացված արևմտյան հետախուզությունը աղոտ տեղեկություններ ունի, թե ով է տեղեկանքներ տալիս ՌԴ նախագահին ու ինչ բովանդակություն ունեն այդ տեղեկանքները: Ահա այն քիչը, որ մենք գիտենք. Վլադիմիր Պուտինը մեկուսացած է և գործում է առանց մտածելու, առանց ուշադրություն դարձնելու Մերձավոր Արևելքի դաժան բարդություններին: Ղրիմ, Դոնբաս, Սիրիա՝ այս ամենին նա նայում է մեկ տեսակետից: Պետք է ճնշում գործադրել թուլացող Արևմուտքի վրա: Կրեմլյան ձայները ենթադրում են, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է իր դիրքերը զիջել մեկ ճակատում, որպեսզի փոխարենն առաջ գնա մյուս ճակատում: Նա կարող է չափավորել իր ջանքերը Սիրիայում՝ ՈՒկրաինայում զիջումների ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հանելու փոխարեն: Սա ակնարկ է, որ նման գործողությունները հավասարապես և ուժի, և թուլության վկայություն են, խիզախ գամբիտ՝ ուղղված Ռուսաստանից ֆինանսական պատժամիջոցները հանելուն, երբ սկսում է զգալ նավթի գնանկման ցավոտ հետևանքները: Բայց ամենասարսափելին՝ մենք ոչինչ հաստատ չգիտենք:

«Հիմնական ուղերձը՝ դուք մեզ լսելու եք, դուք մեզ խոսակցությունից չեք հանելու»
Մաշա Գեսեն, լրագրող, «Մարդը առանց դեմքի՝ Վլադիմիր Պուտինի անհավատալի վերելքը» գրքի հեղինակ


Ես կարծում եմ՝ Պուտինի հիմնական դրդապատճառն է Ռուսաստանը հաստատել գերտերության դերում: Նա օգտագործում է խաղի հին սովետական սխեման՝ ուժ+շանտաժ: Հիմնական ուղերձը՝ դուք մեզ լսելու եք, դուք մեզ խոսակցությունից չեք հանելու: Այս ազդանշանն ուղղված է անմիջականորեն և բացառապես ԱՄՆ-ին: Եթե ավելի պարզեցնենք, ազդանշանի բովանդակությունն է՝ «Ես եկել եմ ձեր երկիրը, որպեսզի ձեզ շանս տամ: Ես պատրաստ էի քաղաքավարի խոսակցության: Դուք մերժեցիք իմ ուղերձը, որ Ասադը պետք է մնա իշխանության ղեկին: Տեսնենք, թե հիմա դուք ինչ կասեք»: Կա և երկրորդական դրդապատճառ, որ այս խոսակցության մեջ Ասադին վերածում է բացարձակ վերացականության: Պուտինի համաձայն՝ ԱՄՆ-ն է Սիրիայի այսօրվա արյունահեղության պատճառը՝ աջակցելով ապստամբներին: Ճիշտ նույն կերպ ԱՄՆ-ը «քաղաքացիական պատերազմ» սկսեց ՈՒկրաինայում՝ աջակցելով այնտեղի բողոքները: Նա վստահ է, որ ամերիկացիներն են աջակցել 2011-2012 թթ. բողոքական շարժումները Ռուսաստանում և միայն իր ամուր ձեռքի շնորհիվ հնարավոր եղավ աղետը կանխել: Այնպես որ՝ գործ ունենք Ասադի հետ համերաշխության խոր զգացումի, եթե ոչ անձնական համակրանքի հետ:
"Politico", ԱՄՆ

Շարունակելի


Հ.Գ. Հետո էլ տրտնջում են, թե Կրեմլը մեկուսացած է աշխարհից: Թերևս ռուսական առածը իսկապես ճիշտ է՝ «Большое видется на растоянии»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ