«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Մենք երկու խնդիր ունենք՝ Ռուսաստանում ցարին տապալել, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին»

«Մենք երկու խնդիր ունենք՝ Ռուսաստանում ցարին տապալել, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին»
06.03.2015 | 00:19

(սկիզբը` այստեղ)

Ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Ռաբիի տղա, ինքն էլ ռաբի Մոիս Քոհենը դառնում է այդ կազմակերպության Պոլսի ամենագործուն անդամը: Քոհենն է ասել, որ սիոնիզմը և թուրքիզմը նույն գաղափարախոսություններն են, երկսայր նույն սուրն է, և «Թուրան» անունով գիրք է գրել, որտեղ ասում է, որ բոլորը պիտի թուրքանան և թուրքական պետություն ստեղծեն՝ Թուրանը: Առաջին համաշխարհայինից առաջ նա է գրել «Թուրքերն այս պատերազմից ինչ կարող են շահել» գիրքը։ Պանթուրքիզմի գաղափարը ծնել, սնել և կայացրել են սիոնիստ հրեաները, Ժամանակին այդ թեմայով տպագրված օսմաներեն բոլոր գրքերի հեղինակները նրանք են, իսկ դրան ծառայել են քրդերը: Ազգությամբ թուրք մեկը չկա, որ այդ անմարդկային գաղափարախոսությունը կայացնի և տարածի: Ի՞նչ գործ ունի պանթուրքիզմի հետ հրեան կամ քուրդը՝(1) հարցը ինքն իրեն է առաջ գալիս: Պանթուրքիզմը՝(2) եթե թուրքերն են ուզում ազգային գաղափարախոսություն ստեղծել, հասկանալի է, բայց հրեաներն ի՞նչ գործ ունեն: Հայն էլ այդ իրավունքն ունի, հույնն էլ, սերբն էլ, ֆրանսիացին էլ` ազգային գաղափարախոսություն ստեղծել, բայց ի՞նչ գործ ունի հրեան թուրքական պետություն ստեղծելու հետ:
-Երկսայրի սուրը երկու կողմով էլ կտրում է:
-Այո, իրենք մի քարով երկու թռչուն են խփում՝ ցարական Ռուսաստանի փլուզում, որտեղ իրենք ճնշված և անտեսված էին՝ ամենուր լինելով, և Օսմանյան կայսրության փլուզում, որտեղ իրենք լուրջ հարցեր էին լուծում: Երբ ինչ-որ բան ավարտվում է, սկսվում է նորը՝ ի՞նչ պիտի լիներ երկու կայսրությունների փլուզումից հետո: Երկու դեպքում էլ հենց իրենք շարժիչ ուժ հանդիսացան: Մի դեպքում՝ Վլադիմիր Իլյիչ Լենին, Լև Տրոցկի, Կամենև, Զինովև, Ստալին՝ հավաքել ու կատարել բոլշևիկյան հեղափոխություն հրեաների փողերով ու Ալեքսանդր Պարվուսի աշխատանքի շնորհիվ: Պրուսիայի՝ գերմանական ազգային անվտանգության համակարգն աշխատել է այդ հարցի վրա՝ պատկերացնելո՞ւ է: Պրուսիայի թիվ մեկ վտանգը Ռուսաստանն էր: Նույնը՝ անգլիացիների համար էր, ֆրանսիացիների: Սիոնիստ հրեաները կարողացան սքանչելիորեն աշխատել Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, որ Ռուսաստանում ցարիզմը ծնկի բերեն ու վերացնեն: Եվ դա նրանց հաջողվեց: Այս ամբողջի գլխավոր դերակատարը Իսրայել Լազարևիչ Գելֆանդն է, 1902-ից Ալեքսանդր Պարվուս ծածկանունով գործող մարդը, որ ծնվել է Բելառուսում, ուսանել Շվեյցարիայում, Գերմանիայում, որտեղ էլ ծանոթացել է սոցիալ-դեմոկրատների շարժմանը, եղել է Ռոզա Լյուքսեմբուրգի մտերիմ ընկերը, Կառլ Լիբկնեխտի: Իր բանտակից ընկեր Լև Բրոնշտեյնին՝ Տրոցկուն, ուղարկում են Նյու Յորք, և այնտեղից քսան միլիոնով վերադառնում է Ռուսաստան՝ հեղափոխություն անելու: Այդպես Լենինը` Շվեյցարիայից, Ստալինը` Անգլիայից, վերադառնում են: Ամբողջ շարժումը համակարգողը Պարվուսն է: Մի քանի անգամ Ռուսաստանում ձերբակալվելուց ու Սիբիր ուղարկվելուց հետո փախչելով՝ գերմանացիների աջակցությամբ, ամբողջ ժամանակամիջոցում եղել է իրադարձությունների կենտրոնում: Նա շատ հստակ է ձևակերպել իր տեսությունը. «Մենք երկու խնդիր ունենք՝ Ռուսաստանում ցարին տապալել, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին: Նրանց փոխարեն պետք է գան դեմոկրատական ուժերը, որոնց վրա մենք լիիրավ ազդեցություն ունենք»:

Զենք-զինամթերքի վաճառքով հարստացած՝ նա համարում է, որ ամեն ինչ կարող է անել: 1905-ին Ռուսաստանում հեղափոխության փորձ արվեց, որ ձախողվեց, բայց մի շատ կարևոր հարց լուծվեց: Ռոտշիլդները 1905-ին Բաքվի ամբողջ նավթարդյունաբերության մեծ մասը խլեցին, որ մինչ այդ հայերի ձեռքին էր՝ Միրզոյան եղբայրներ, Մանթաշյանց, Արամյանց, Գյուլբենկյան: Նախ՝ հայ-թաթարական կռիվներում շատ մեծ կորուստներ է կրում հայ ազգաբնակչությունը, հետո ամեն ինչ անցնում է հրեաներին (3): Հայերին բնաջնջելու ծրագիրը 1905-ին Բաքվում ցույց տվեց, թե ինչ կարելի է անել հայերի հետ Օսմանյան կայսրությունում: 1905-ի Բաքուն փորձադաշտ էր, ուղիղ 10 տարի հետո՝ 1915-ին, նույնը կատարվեց շատ ավելի կազմակերպված, լրիվ պատրաստված: 1908-ին սուլթանը տապալվեց, կիսապառլամենտական երկու պալատով խորհրդարանին է անցնում իշխանությունը: Ստորին պալատի՝ օրենսդիր մարմնի որոշումները հաստատում է վերին պալատը: Սուլթանը ստորագրում է երկու մեջլիսների որոշումները՝ առարկության իրավունք չունենալով: Երբ երիտթուրքերը վերցնում են իշխանությունը, չորս հոգուց բաղկացած պատվիրակություն են ուղարկում, որ սուլթանին ասի՝ հեռացիր քո պալատից, դու արդեն սուլթան չես, աքսորվում ես Սալոնիկ: Չորսից մեկը Էմանուել Քարասոն է, երկրորդը՝ Արամ էֆենդին՝ հայ, երրորդը՝ Եսադ Թոփթանի անունով ալբանացի, չորրորդը՝ Գալիպ անունով մի վրացի:

Աբդուլ Համիդը, պատվիրակության անունից նշված հրամանը դողացող ձայնով ու եբրայերեն ակցենտով ընթերցող Քարասոյին նայելով, ասում է՝ թո՞ւրք չկար, որ հրեային են տվել ժեոնթուրքերը այս գործը: Սուլթանը(4) սիոնիստների Պաղեստինում բնակվելու առաջարկները տարիներ շարունակ մերժած լինելու համար էր պատժվում և, որպեսզի իրենց աչքի առաջ լինի, հենց Սալոնիկ էլ աքսորվեց։ ՈՒստի իրենց սկսած գործը իրենք էլ ավարտեցին, և դա արդեն պատմական, անքննելի փաստ է:

-Բայց սուլթանի աքսորով գործը ավարտվե՞ց, թե՞ սկսվեց: Ինչո՞ւ չսպանեցին սուլթանին:
-Նա արդեն կորցրել էր իշխանությունը՝ ոչ սուլթան էր, ոչ խալիֆ՝ զրկել էին աշխարհիկ ու հոգևոր իշխանությունից, արդեն այնքան էին ուժեղացել, որ չէին վախենում սուլթանի վերադարձից: Սուլթանին Սալոնիկ աքսորելուց հետո նրանք ձեռքերի ազատություն ստացան: Իրենց գոյության 12-13 տարում սպիտակ թուրքերը կարողացան իշխանափոխություն կատարել, եվրոպական համալսարաններում ուսյալ թուրքերը պանիսլամիզմի շղարշի տակ իրագործում էին սիոնիստական ծրագրեր (5):
Տեսնելով, որ իր հաջողության ամրապնդման համար անմիջական ներկայության կարիքը կա, Ալեքսանդր Պարվուսը տեղափոխվում է Օսմանյան կայսրության մայրաքաղաք՝ Պոլիս, և ապրում հինգ տարի, հիմնում է զենքի առևտրով զբաղվող ընկերություն, որը կտրուկ շահում է Բալկանյան պատերազմի ժամանակ։ Նրա ընկերությունը թուրքական բանակին զենք մատակարարող գերմանական «Կռուպ» կոնցեռնի և անգլիական Վիկերսի և ժամանակի ամենահայտնի զինավաճառ Բասիլ Զախարովի գործընկերն էր։ Միաժամանակ՝ երիտթուրքերի ֆինանսական և քաղաքական թիվ 1 խորհրդատուն էր։ 1912 թ. դառնում է նաև նրանց «Թուրք Յուրդու» պաշտոնաթերթի (6) խմբագիր։ Նա սերտ աշխատում էր Էնվեր, Թալեաթ և Ջեմալ եռյակի և ֆինանսների նախարար, իր ցեղակից Ջավիդ Բեյի հետ։ Չար լեզուները խոսում են նաև բրիտանական գործակալ լինելու մասին։ Նա է հեղինակել նաև այդ ժամանակ Կ. Պոլսում Գերմանիայի հայատյաց դեսպան Հանս Ֆոն Վանգենհայմի կողմից 1915 թ. մարտի 6-ին Բեռլին գործուղվելով ցարական

Ռուսաստանի կազմաքանդման մասին գերմանական կառավարությանը ներկայացված 20-էջանոց ծրագիրը։
Սուլթանամետ կուսակցությունը՝ Իթթիլաֆը, դեռ ուժ էր, համակիրներ ուներ, թերթ, հայերի, հույների, մյուս ազգությունների հետ լավ հարաբերությունների մեջ էր: Նրանք մինչև վերջին սուլթանն ասում էին՝ խայտառակությունը, որ երիտթուրքերն արեցին հայերի հետ, անպատկերացնելի է, իբրև մարդ մենք ամաչում ենք, որ քաղաքակրթությունը ներկայացնող հայությունը վերացվեց սուլթանական հողում:
Պարվուսը ոչ միայն ռուսական սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության ֆինանսավորումն էր ապահովում, այլև իբրև Պրուսական կայսրության գործակալ, աշխատում էր թուրքական վարչական վերնախավն ու բանակի հրամանատարությանը իրենց կողմը դարձնել, որ ամբողջ զենքը-զինամթերքը, նավատորմը, սպաների ուսուցումը իթթիհատական ժամանակահատվածում իրենց ձեռքը հավաքեն՝ եզակի ուժ դառնալով: Անգլիան, Ֆրանսիան ևս ունեին հավակնություններ, իսկ նրանք գերհզոր պետություններ էին, որոնց հետ Գերմանիան անընդհատ մրցակցության մեջ էր և ոչբարեկամական հարաբերությունների: Բեռլին-Բաղդադ երկաթուղագիծը դարակազմիկ իրադարձություն էր՝ «Օրիենտ էքսպրեսը» ամբողջ ճանապարհը իրենց տիրապետության տակ վերցնելու խնդիր ուներ: Գերմանիան խնդիրը լուծեց Պարվուսի շնորհիվ: Պարվուսը եկավ Պոլիս, սկսեց աշխատել եվրոպական և ոչ եվրոպական պետությունների դեսպանությունների(7) հետ: Ռուսական հեղափոխությունն այնքան է կապված Պոլսի հետ, որ պետք է զուգահեռելով հասկանալ երկու մեծ կայսրությունների փլուզման պատճառները նույն ժամանակում, նույն համակարգով, նույն գործող անձանց ձեռքով կատարվելը: Պարվուսին բոլոր գործերում օգնում է Իոսիֆ Աքչուրան: Նա Կազանում ծնված-մեծացած, մի կողմից` կարաիմ հրեա(8), մյուս կողմից` թաթար է: Ռուսաստանում թաթարների ինքնավարության համար պայքարի պատճառով մի քանի անգամ բանտարկված, աքսորված լինելով՝ փախուստի է դիմել, հասել է Եգիպտոս, այնտեղից՝ Սալոնիկ, ամբողջ կյանքում եղել է պանթուրքիզմի դրոշակակիրը, պատգամավոր է դարձել, Մուստաֆա Քեմալի ամենավստահելի աջակիցը: Նա դառնում է Պարվուսի և Լենինի կապող օղակը՝ Լենինի օգնական բոլշևիկ թուրանիստ Սուլթան Գալիևի միջոցով: Հայատյաց կերպար՝ ծայրեծայր: Նրանք Ստամբուլում կուսակցություն են հիմնում և ասում են, որ թուրքացման միջոցով է կայանալու իրենց պետությունը: Օսմանյան կայսրությունը առողջացման շանսեր չունի, եղածը պահպանելու միակ տարբերակը թրքացումն է, ինչպես հրեաների սիոնիզմը, այնպես էլ թուրքերը պիտի ունենան իրենց -իզմը՝ պանթուրքիզմը: Էմանուել Քարասո, Մոիս Քոհեն, Զիա Գյոքալփ, Իոսիֆ Աքչուրա, Ալեքսանդր Պարվուս՝ պանթուրանիզմի ոչ թուրք մարգարեներն են: Նրանք Ռուսաստանի մուսուլմանների ազատագրման և փրկության կուսակցություն են հիմնում և մեծ աշխատանք են տանում Ղրիմի թուրքերի, Կազանի թաթարների, Միջին Ասիայի մուսուլմանական հատվածի հետ՝ ցարի դեմ հանելու համար: Կազմակերպությունը ֆինանսավորում են Եվրոպայի հրեական կազմակերպությունները, նրանք ռուսերեն թերթեր են տպագրում ու տարածում: Հակացարական թե բոլշևիկ, թե մենշևիկ հատվածը ձեռք ձեռքի տված նույն ժամանակամիջոցում նախաձեռնում է Ռուսաստանում տապալել ցարին, Օսմանյան կայսրությունում՝ սուլթանին: Եթե որևէ մեկը 1890-ական թթ. մինչև հանրապետական Թուրքիայի կազմավորումը՝ 1923 թ. Թուրքիայի անցուդարձը լավ ուսումնասիրի և համեմատի 1890-ական թթ. մինչև 1917-1924 թթ.՝ լենինյան հատվածը, կտեսնի, որ բոլոր դերակատարները նույն տեղից ֆինանսավորվող և նույն նպատակին նվիրված մարդիկ են: Իսրայել պետության ստեղծումը պայմանավորվում էր երկու կայսրությունների վերացումով, դա շատ էական էր (9):
Եթե դու Ռուսաստանում կարողանում ես իշխանափոխություն անել, ամբողջ հրեա համայնքը կարող ես տեղափոխել Պաղեստին: Հողը՝ հող, բայց բնակչություն է պետք պետություն լինելու համար: Սաֆարատ հրեաները կային, բայց շատ քիչ էին պետություն դառնալու համար, արաբներին շատ էին զիջում ժողովրդագրական պատկերով: Կոնֆլիկտային իրավիճակները, պատերազմները միշտ բերում են հրեաների արտագաղթի: Նրանց պետք էր Ռուսաստանից արտագաղթը վերածել Պաղեստին ներգաղթի: Այդպես էլ եղավ, ներգաղթը մեծ էր Ռուսաստանից ու Լեհաստանից: Օսմանյան կայսրությունը մեծ տարածքներ ուներ Միջերկրական ծովափում՝ այժմյան Եգիպտոսը, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն, այնտեղի սաֆարատները մեկնում են Պաղեստին: Նրանք կարողացան շատ ճիշտ դնել հիմքերը:
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

(1) Պանթուրքիզմի և պանթուրանիզմի գաղափարախոս է հանդիսանում Տիգրանակերտի հայկական Ջերմուկ քաղաքի ծնունդ, ազգությամբ քուրդ Մեհմեդ Զիան (1876–1924 թթ.), որ լինելով բանաստեղծ, գրող, սոցիոլոգ և քաղաքական գործիչ, երիտթուրքերի կողմից երկիրը սահմանադրական միապետության վերածելուց հետո ընդունել է Գյոքալփ («Երկնքի հերոս») ազգանունը։ Գյոքալփն ազգային արժեքները միշտ վեր է դասել կրոնականներից՝ համոզված, որ մահմեդականությունը վաղուց սպառել է իրեն և արգելակում է թուրք հասարակության առաջընթացը։ Յուրաքանչյուր ազգ, ըստ Գյոքալփի, պետք է զարգանա սեփական մշակույթի վրա հենվելով, հետևաբար թուրքական ազգայնականությունը պետք է հենվի թուրք մշակույթի ավանդույթների վրա։ Այդ քարոզն ուղղված էր Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների դեմ, որոնք առաջատար դեր ունեին կայսրության տնտեսական, մշակութային-լուսավորչական կյանքում։ Գյոքալփի գլխավոր նպատակը թուրք ազգի տնտեսական գերազանցության ապահովումն էր։ Գյոքալփն այն կարծիքին էր, որ երկրի առաջադիմությունը կարելի է ապահովել թուրք գործարար մարդիկ նախապատրաստելով, արտասահմանում մեքենաներ և սարքավորումներ գնելով, երկրի տնտեսական կյանքից ոչ թուրք բուրժուազիային դուրս մղելով։ Հետագայում դարձել է Թալեաթ փաշայի տեղակալը և ձեռնամուխ եղել սեփական գաղափարների իրականացմանը։ Գյոքալփի գաղափարները տեսական հիմք հանդիսացան երիտթուրքերի համար՝ իրագործելու հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց նաև հայ գործարար խավը, իսկ հայերի ունեցվածքը յուրացվեց թուրքերի կողմից։
(2) Նրանցից եմ, ով չի բաժանում ազգիս դեմ իրականացված ցեղասպանության պատճառների հիմքում մատնացույց արվող «պանթուրքիզմ» հասկացության առթիվ մեզանում ընդունված տեսակետը: Եթե պատճառը դա լիներ, մեզնից խլված հայրենիքը ոչ թե արիական ցեղերից, իրանական ժողովուրդ հանդիսացող քրդերով, այլ դարեր առաջ Միջին Ասիայից եկած ծագումով թյուրքերով կբնակեցվեր։ Այժմ ևս «Թուրքիայի Հանրապետություն» կոչված վարչական տարածքում գտնվող մեր բնօրրանի առավել քան 80 %-ը ոչ թե թուրքերով, այլ քրդերով է բնակեցված։
(3) 1905 և 1918 թթ. Բաքվի հակահայկական ջարդերին հաջորդեց 1919-ին Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Բալֆուրի կողմից Բաքվի նավթը շրջանում իրենց «հիմնական առաջնայնությունը» հռչակելը։ Չմոռանանք նրա 1917 թ. նոյեմբերի 2-ի նամակը` ուղղված ականավոր սիոնիստ լորդ Ռոտշիլդին, որ պատմության մեջ «Բալֆուրյան հռչակագիր» անունով է հիշատակվում։ Հռչակագրում ասվում է, որ անգլիական կառավարությունը ջանք չի խնայի հրեական «ազգային օջախ» ստեղծելու համար, այնպիսի քայլեր կձեռնարկվեն, որոնք ոչ մի կերպ չեն վնասի ոչ հրեական համայնքներում, ոչ էլ այլ երկրներում ապրող հրեաների քաղաքական և կրոնական իրավիճակներին։ Բալֆուրի հռչակագիրն ընդունվեց Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից ու համաձայն այս հռչակագրի՝ Անգլիան Պաղեստինը չհանձնեց միջազգային վերահսկմանը։ Բալֆուրի հռչակագիրը սիոնականության երկրորդ պատմական մեծ քայլն էր Հերցլի «Հրեական պետության» հրատարակումից հետո։
(4) Սալոնիկ աքսորվելուց հետո իրեն հավատարիմ Շազելի շեյխ Մահմուդ Աբու Շամատին գրած նամակում բառացիորեն նշել է. «Խնդիրներս սկսվեցին 18 մայիս 1901 թ. ինձ Պաղեստինում ապրելու իրավունքը ձեռք բերելու համար 5 միլիոն ոսկի առաջարկած Հունգարիայի հրեա Արմինիուս Վամբերին պալատիցս վտարելուց շատ չանցած, 1902 թ. հուլիսի 23-ին նույն առաջարկով ինձ այցելած Թեոդոր Հերցլն ու նրան ուղեկցող հրեաների գլխավոր ռաբի Մոշե Լևիին «հայրենի հողը փողով չեն վաճառում» հայտարարելով մերժելու օրվանից։ Ահա թե ինչու հրեաներն ինձ թշնամացան»: Սուլթանին գահընկեց անելու դիմաց, մասոնական կապերի շնորհիվ իտալական մի բանկից ստացած 400 հազար ոսկին երիտթուրքերին նվիրաբերած Էմանուել Քարասոն սիրում էր կրկնել. «Ինչ չկարողացանք սուլթանին 5 միլիոն ոսկով անել տալ, երիտթուրքերին 400 հազարով անել տվինք»:
(5) Եվրոպական համալսարաններում ուսում ստացող թուրքերի պանիսլամիզմի շղարշի տակ սիոնիստական ծրագրեր իրականացնելու առթիվ Ռ. Վ. Վաթսոնի 1917 թ. Լոնդոնում տպագրված «Բալկաններում ազգայնամոլության զարթոնքը», Ֆրիդրիխ Վիշտլի 1920 թ. Մյունխենում տպագրված «Համաշխարհային մասոնականությունը, աշխարհի հեղափոխությունն ու երկրագնդի հանրապետությունը՝ պատերազմի աղբյուրներն ու նպատակների մասին հետազոտություն», 1920 թ. Լոնդոնում տպագրված «Աշխարհի կործանման պատճառները», Հենրի Վիկհեմ Ստիդի 1925 թ. Նյու Յորքում տպագրված «1892-1922, 30 տարիների ընթացքում» և Նեստա Հ. Վեբստերի 1928 թ. Լոնդոնում տպագրված «Գաղտնի համայնքներ և նրանց ընդհատակյա գործունեությունը» գրքերում առավել քան ուշագրավ տեղեկություններ կան։
(6) Իթթիհատականների «Թուրք Յուրդու» պաշտոնաթերթի, որտեղ Շուշվա ծնունդ հայատյաց ազերի Ահմեդ Աղաևից սկսած, պանթուրքիզմի գաղափարախոս քուրդ Զիա Գյոքալփ, Ռուսաստանից կարաիմ հրեա Իսմաիլ Գասպրինսկին ու Իոսիֆ Աքչուրան և թուրքական ազգայնամոլության մոլի ջատագով էլի ուրիշներ սյունակագիր էին, նրանց հետ նույն խմբագրությունում երկար աշխատած ազգությամբ թուրք բրուսացի Մեհմեդ Թահիր Բեյը տեղեկանալով նրանց իրական ծրագրերին, սուլթանին տապալելու գործընթացը դավադրություն է որակում և իր գրչակից գործընկերներին պետական դավաճան հայտարարելով՝ թերթից հեռանում է։ Նախքան «Թուրք Յուրդու» պաշտոնաթերթը 1911 թ. Կ. Պոլսում հրատարակելը՝ նրանք դեռևս 1895 թ. Սալոնիկում գաղտնի տպագրվող «Ասըր» եռօրյան ունեին։ Հիմնադիրներից մինչև սյունակագիրների շարքերում ևս սաբետայական հրեաներին բավականին շատ հանդիպած թերթը երիտթուրքերի 1908 թ. իշխանության գալուն պես իր անվան առաջ «Ենի» մակդիրի ավելացմամբ դարձավ «Ենի Ասըր» (Նոր դար) և սկսեց իբրև օրաթերթ տպագրվել։ Մինչև 1924 թ. Սալոնիկում տպագրված թերթը տեղափոխվեց Զմյուռնիա և մինչև այսօր լույս է տեսնում։
(7) Սիոնիստական կազմակերպություններն ու նրանց կից տարատեսակ մասոնական օթյակներն այդ տարիներին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կ. Պոլսում կամ այլ քաղաքներում դիվանագիտական աշխատանքի ուղարկվող եվրոպական և ոչ եվրոպական պետությունների դեսպան և հյուպատոսների առնվազն մասոն ու ծագումով հրեա լինելու մասին ևս հոգ էին տանում։
(8) Հուդայականության մեջ կարաիմը այն հոսանքի հետևորդն է, որը մերժում է հետբիբլիական ժամանակաշրջանի ռաբինական ավանդույթը։ Ավելի քան 1300 տարի կարաիմները պայքարել են ռաբանիտների (հրեականության հիմնական ուղղության հետևորդների) դեմ, նրանց՝ Թալմուդից (բանավոր ավանդության ժողովածու, որը գրված է Թորայի հետ միասին, ինչպես պնդում են ռաբանիտները, Սինայի վրա Աստված տվել է Մովսեսին) հրաժարվելու համար։ Կառչելով զուտ աստվածաշնչյան խոսքից՝ կարաիմները թասակները, տֆիլինները (կաշվե փոքր տուփեր, որոնք պարունակում են Թորայից հատվածներ՝ գրված մագաղաթի վրա), մայրական ծագումը և ոչ աստվածաշնչյան փառատոները համարում են հեթանոսական ժառանգություն։ Ժամանակին լինելով այնքան բազմաքանակ, որքան ռաբանիտները՝ կարաիմներն այսօր Իսրայելի 6 մլն հրեաների հազիվ 1 %-ն են։ Ըստ գլխավոր ռաբինատի՝ Իսրայելի պետական կրոնական իշխանության, «քանի որ կարաիմների ծեսերը հրեական չեն, կարաիմները հրեաներ չեն»։

Դիտվել է՝ 5177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ