Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

«Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում»

«Եկող տարի հանդիպենք  Երուսաղեմում»
27.02.2015 | 00:54

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ։

-Ինչո՞վ էին հայերը խանգարում հրեաների պետություն ստեղծելուն:
-Իսպանիայից վտարվելուց հետո հաստատվելով Թուրքիայում՝ հրեաները համոզվեցին, որ թուրքերն իրենց մրցակից չեն, քրդերը սարերում հովվություն են անում ու բնավ մրցակից չեն, ոչ էլ ասորիները ու մյուս ազգերը, մրցակից են հայերն ու հույները: Այն ասպարեզում, որտեղ հրեաները կարող էին հանդես գալ, հայերն էին ու հույները, նրանք տեղաբնակ են, իրենց հայրենիքն է, եկվոր չեն, իսկ հրեաները եկվոր են, վտարանդի: Բնիկների ու եկվորների միջև խնդիրներ ծագեցին: Հրեաներն այդ իրավիճակում իրենց կենտրոնը ստեղծեցին Սալոնիկում, որը 1914-ին անցավ հույների ձեռքը: Հունաստանը 1821-ից ի վեր կար, բայց Սալոնիկը Օսմանյան կայսրությանն էր և այդտեղ 100000 հրեա էր ապրում (որից 20 հազարը, սաբետայիստ դոնմե հրեաներ)(1): Նրանք կուռ համակարգ էին ստեղծել, և այդտեղից էր ղեկավարվում աշխարհի ներհրեական անցուդարձը՝ կրոնը, ուսուցումը, դպրոցները, ֆինանսները: Հայերի նման որտեղ գնում են, հրեաները դպրոց են բացում, սինագոգ են կառուցում, 2000 տարի նրանք չեն ուծացվել, հուդայականությունը հրեաների համար ամեն ինչ է, և հուդայականության շնորհիվ կարողացել են հրեա մնալ՝ իրենց հավատն են պահպանել, լեզուն և ամենակարևորը՝ երազանքը: Իրենք են առաջինը բոլոր ժողովուրդներից ասել՝ ամեն ինչ հասանելի է, աշխարհում ոչինչ անհասանելի չէ, դու պիտի երազանքներ ունենաս, և երազդ մի օր կիրագործվի, աշխատիր երազիդ իրականացման համար: Սրանք պարապ խոսքեր չէին, նրանք իրենց երազանքն իրականացնելու համար համակարգ են ստեղծել: Իսկ երազը վերադարձն էր Իսրայել: Երկու հրեա իրարից բաժանվելիս, որտեղ էլ լինեն, ցտեսության փոխարեն ասել են՝ «Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում», ու այդպես՝ 2000 տարի: Եվ հանդիպեցին՝ 1948-ին, պետություն հռչակելով: Պաղեստինը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր, ուրեմն՝ պիտի աշխատեին կայսրության ներսում: Օսմանյան կայսրության յուրաքանչյուր սուլթան նաև խալիֆ է՝ իսլամական աշխարհի առաջնորդը: Ֆեոդալական ժամանակահատվածում դա շատ էական է, եթե սուլթանը չի համաձայնում, ի՞նչ պիտի անեն, պիտի տապալեն սուլթանին և նրա փոխարեն բերեն մեկին, ով ընդառաջ կգնա իրենց ցանկությանը: Սուլթան Աբդուլ Համիդի տապալումը սիոնիստական ծրագիր էր: Սիոնիստական կոնգրեսում բանավեճի ընթացքում քննարկվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերն ու հույներն են ամեն ինչին տիրապետում, և հրեաները չեն կարողանում գործունեության դաշտ բացել իրենց համար: Նրանք են պահում իրենց ձեռքին պետական համակարգը, ուրեմն խնդիր է դառնում նախ հեռացնել այդ խոչընդոտը: Հրեաները որոշում են՝ քանի որ մենք իսլամ չենք, իսկ ապրում ենք խալիֆի երկրում, մեր նպատակներին հասնելու համար պիտի մեր իսլամ ընդունած ցեղակիցներին օգտագործենք։ Աշխարհում միակ ժողովուրդն են հրեաները, որ իրենց կամքով իսլամադավան են դարձել: Եվ ահա հենց նրանց էլ մտցնում են խաղի մեջ՝ նպատակային: Քայլ, որ հայերը երբեք չեն արել որևէ տեղ, հայերը միշտ իրենց ինքնությունը պահել են, երբեք չեն մտածել կրոնափոխ լինել որևէ նպատակի հասնելու համար:
1666 թ. Զմյուռնիայից վտարված հրեաներից մի հոգևորական՝ Սաբետայ Ցվի անունով, ասում է, որ ինքը փրկիչն է, որին հրեաները սպասում են, որ գա իրենց փրկի: Հրեաների ամբողջ պատմությունը սուրբ փրկչին սպասելու պատմությունն է: Երբ ռաբբին ասում է, որ ինքն է փրկիչը ու արդեն եկել է, շատերն են նրան հավատում: Զմյուռնիայում հրեաների մեծ համայնք կար, ու նրա շուրջն արդեն շարժում է ձևավորվում:

Հրեաները երկփեղկված ժողովուրդ են՝ սաֆարատներ և աշկենազիներ: Գերմանիայում, Ֆրանսիայում և Արևելյան Եվրոպայում բնակվողները մեծավ մասամբ աշկենազիներն են, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Հունաստանում, Հյուսիսային Աֆրիկայի երկրներում և Պաղեստինում ապրողները՝ սաֆարատներ: Ինչպես հրեաները Հիսուսից հռոմեացիներին բողոքեցին ու խաչել տվեցին, Ցվիից բողոքում են օսմանյան սուլթանին, ասում են՝ այս մարդը մեր ռաբբին չէ, շառլատան է, ասում է՝ ես եմ Նաթան մարգարեի հայտնածը, եկել եմ հրեաներին փրկելու, բոլորին Իսրայել պետք է տանեմ, կախիր սրան: Սուլթանն ասում է՝ ձեր ռաբբին է` դուք եք ուզում, խնդիր չէ, ու Սաբետայ Ցվիին դատապարտում է մահվան: Նետահարումից առաջ նրան առաջարկում են, քանի որ ամենակարող սուրբ փրկիչ է, հրաշք գործելով մահից ազատվել, և նա մեղայականով է հանդես գալիս ու իր վերջին խոսքում ասում է, որ իսլամ է ընդունում: Իսլամ ընդունելու համար բավական է մի նախադասություն ասել՝ «Վկայում եմ, որ Ալլահից բացի այլ Աստված չկա։ Վկայում եմ, որ Աստծո ուղարկածը Մուհամեդն է»։ 1915-ին հայերին ասում էին` այս մի քանի բառն ասա, որ փրկվես, չէին ասում: Երբ Ցվին իսլամ է ընդունում, կոչ են անում չսպանել, հարյուր հազարների հասնող հետևորդներ ունի, ու դա կարող էր լուրջ ազդեցություն ունենալ նրանց վրա: Սաբետայ Ցվիին մահապատժի չեն ենթարկում, աքսորում են: Նրա աքսորավայրը Գալիպոլին (այժմ` Չանաքքալե) էր, որտեղ շարունակում է հուդայա-կաբալայական (2) ուսմունքախառը իր աղանդը քարոզել, դառնում է ուխտատեղի, ամենավերջում նրան աքսորում են այսօրվա Չեռնոգորիայի և Ալբանիայի սահմանում գտնվող մի գյուղ, որն այն ժամանակ Օսմանյան կայսրության մեջ էր: Իր նման մուսուլմանություն ընդունած և նրա հետևորդ հանդիսացող 200 հրեա ընտանիքներ ևս կամովին Ցվիի աքսորավայրին մոտիկ գտնվող Սալոնիկ քաղաքն են տեղափոխվում։ 1666-ից մինչև 1676 թ. իր մահը Ցվին հասցնում է ստեղծել իրեն կուրորեն հավատարիմ հետևորդների հսկայական համայնք: Նա ասում է՝ մենք երբեք մեր հրեա լինելուց չպիտի հրաժարվենք, մենք հրեա ծնվում ենք, հրեա պիտի մեռնենք, մենք երբեք մուսուլմանի հետ չպիտի ամուսնանանք, մենք պիտի մեր կրոնը գաղտնի պահենք մեր մեջ և պիտի դառնանք աշխարհակալ, մնացած աշխարհը մեզ պիտի հպատակեցնենք: Սաբետայիստների համայնքը շարժում է կազմում ու կենտրոն է դարձնում Սալոնիկը: Հրեաները իսլամացածներին չեն ընդունում, իսկ նրանք ասում են՝ մենք ձևական ենք մուսուլման, ի՞նչ թուրք, մենք հրեա ենք, Թորայի հետևորդներ ենք, մեր ինքնությունից չենք հրաժարվել: Նրանց սկսեցին ամբողջ աշխարհում անվանել շուռ տված հրեաներ՝ ավդետի, կամ ավելի տարածված անվանմամբ` դոնմե:
-Որևէ դեր ունեցա՞ն դոնմեները հետագա իրադարձություններում:
-Դոնմեները սիոնիստական կոնգրեսում լուրջ դերակատարում ունեցան՝ դեպի Պաղեստին գնալու ճանապարհին Օսմանյան կայսրության փլուզման գործընթացների առաջամարտիկի դերը ստանձնելով: Էմմանուել Քարասոն (3), որ նրանց պատգամավորն էր, ասում է՝ թուրքերին խաբելը շատ հեշտ է, փողին մեռած մարդիկ են, չեն ստեղծում, չեն աշխատում, ցոփ կյանքին սովոր են: Այսօր Օսմանյան կայսրությունը մեծ պարտքերի տակ է Արևմուտքի բանկերից: Բանկերը բոլորը մեր ձեռքին են, մենք երբ ուզենք, կարող ենք իրենց գրպանել, որովհետև նեղության մեջ են, պարտքերին տոկոսներ են ավելանում, արդեն պետական համակարգի պահպանման բյուջեն չի ապահովվում: Այդ բոլոր դժվարություններին դիմագրավում են հայերի ու հույների շնորհիվ, նրանք են պետության ողնաշարը, եկամուտ ապահովողները ու այնքան են ակտիվ ամեն տեղ, որ կայսրության ողջ տարածքում առանց նրանց ոչինչ չի լինում: Ամբողջ կայսրության տնտեսությունը հայ նախարարի ձեռքում է, ֆինանսների նախարարը հույն է: Եթե մենք թուրքերին ասենք, որ իրենց պարտքերը չեղյալ կանենք, մեզ հաստատ կընդառաջեն: Նա սուլթանի հետ հանդիպում է ստանում, սուլթան Աբդուլ Համիդը երկար ընդվզում է ու չի ընդունում հրեաներին, ասում է՝ գործ չունեմ նրանց հետ, երեսները տեսնել չեմ ուզում: Բայց սալոնիկցի հրեա Էմմանուել Քարասոյին հաջողվում է կազմակերպել Աբդուլ Համիդի և Թեոդոր Հերցլի հանդիպումը: Հերցլը սուլթանին առաջարկում է բոլոր պարտքերը փակել՝ դիմացն ստանալով Պաղեստին գնալու, այնտեղ հողեր գնելու ու ապրելու իրավունքը, բոլորս օսմանյան հպատակ ենք դառնում, ամբողջ աշխարհից հրեաներին կհավաքենք, թերթերը մեր ձեռքում են, կարող ենք ուղղորդել, դուք ձեզ խոչընդոտ հանդիսացող քրիստոնյաներից կազատվեք ու կունենաք կոմպակտ թրքաբնակ երկիր: Տեղի ունենալիքի վայնասունը բարձրանա, մեր մամուլով կմեղմենք:

Սուլթանը մերժում է ու վտարում նրան՝ «Ես գիտեմ ինչ ու ինչպես անել, դու չես, որ գաս ինձ սովորեցնես անելիքս» ասելով: Երկու տարի հետո նույն մարդու հետ նորից է հանդիպում ու այս հանդիպումն էլ նույն ավարտն է ունենում, նույնիսկ սուլթանը հրամայում է նրան վերացնել: Դեսպաններն են մեջտեղ գալիս, որ Հերցլին փրկեն ու նա փախչում է Կ. Պոլսից: Շվեյցարիայի Բազել քաղաքում տեղի ունեցած առաջին կոնգրեսում Պաղեստինում հրեական պետություն ստեղծելը նպատակ հռչակած սիոնիստներն արդեն որոշում են, որ սուլթանին պիտի գահընկեց անեն: (4) 1889-ից ի վեր Սալոնիկում ստեղծված երիտթուրքերի կազմակերպությունը, որի հիմնադիրը և տարածքային աշխատանքները կատարողները առավելապես դոնմեներն են՝ իսլամ ընդունած հրեաները: (5) Նրանք սատարում են կազմակերպությանը, որ կարողանան իրագործել սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության գործընթացը: Երիտթուրքական կազմակերպությունը Սալոնիկում իր բոլոր ժողովները գումարում է իտալացիներին պատկանող ծովափնյա մի շենքում, որտեղ թուրք ոստիկաններն իրավունք չունեին մտնելու, և նրանք որևէ վերահսկողությունից դուրս էին: Մեհմեդ Թալեաթը փոստատան հասարակ աշխատող էր՝ մի կողմից գնչու էր, մյուս կողմից` դոնմե: Էմմանուել Քարասոն ամբողջ Բալկաններում մասոնական կազմակերպության հիմնադիրը լինելով՝ Թալեաթին երիտասարդ օրերից մասոն էր կարգել և մասոնական օթյակների Սալոնիկի մասնաճյուղի անդամ դարձրել: Սիոնիզմը և մասոնականությունը նույն շղթայի երկու, իրարից անանջատելի օղակներն են, որ ձեռք ձեռքի տված իրենց ծրագրերն են իրականացրել: Մասոնների նպատակը Սողոմոնի տաճարը վերականգնելն է: Սողոմոնի տաճարից այսօր Երուսաղեմում մնացել է միայն Լացի պատը: Սողոմոնի տաճարի վերակառուցումը իրենց աշխարհակալ դառնալու նպատակն է: Երբ սիոնիստներին ես հարցնում՝ որն է քո նպատակը, նույնն է:
Ինչո՞վ էին հայերը խանգարում հրեաների պետություն ստեղծելուն: Իրերի վիճակը, դրանց հետևող գործընթացները սևը սպիտակի վրա ցույց են տվել, որ ոչ թե հայերն էին խանգարում հրեաներին, որ պետություն ստեղծեն, այլ հենց սիոնիստներն են խանգարել հայերին, որ հայկական պետություն ստեղծեն, մեզ համարելով իրենց նպատակների ճանապարհին կանգնած թիվ 1 խոչընդոտը։
(շարունակելի)


Հրապարակման պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

(1) Սաբետայիստ դոնմե հրեաները 1666 թ. իսլամ ընդունած Զմյուռնիայի ծնունդ հրեա ռաբբի Սաբետայ Ցվիի հավատարիմ հետևորդներն են։
(2) Բառացիորեն «ստացում», «ավանդաբար ստացված» նշանակող կաբալան հրեական շրջաններում առաջացած գաղտնուսույց թեոսոֆիական համակարգի անվանումն է, որ ձևավորվել է VII-VIII, զարգացվել է XIII դարերում։ Հին կտակարանի (մասնավորապես` Մովսեսի մարգարեության) այլաբանական-սիմվոլիկ մեկնաբանությունն է:
(3) Սիոնիստական կոնգրեսի որոշումներն ի կատար ածելու նպատակով սուլթան Աբդուլ Համիդին առաջին անգամ 1898 թ. հանդիպելով նախ «Օսմանյան կայսրության արտասահմանյան բոլոր պարտքերը ջնջելու դիմաց Պաղեստինում հրեական հայրենիք ստեղծելու» պահանջը ներկայացնող և մերժում ստանալուց հետո «այդ տարածքները գոնե 99 տարով վարձակալելու» առաջարկն անելով կրկին մերժում ստացած անձն է։ Ամենուրեք «Մենք նախ թուրք, հետո նոր հրեա ենք» հայտարարող Էմմանուել Քարասոն (որ հետո ազգանունը թուրքացնելով Քարասու էր դարձրել), Սալոնիկ քաղաքում Մակեդոնիա Ռիսորտա անունը կրող Օսմանյան կայսրության առաջին մասոնական օթյակի հիմնադիրն է, որից հետո բացվել են Զմյուռնիայի, Բրուսայի, Կ. Պոլսի և Եգիպտոսի մասնաճյուղերը, նա է աշխատանքները համակարգել։ Ռոտշիլդների կայսրության իրավաբաններից լինելով, նա նաև գաղտնի գործող տարաբնույթ համայնքների ստեղծողն ու երիտթուրքական կազմակերպության հիմնադիր-անդամներից է։ Պետք է իմանալ նաև երիտթուրքական կուսակցության ստեղծման ակունքներում (Էդիրնեգափուի գաղտնի ժողովում) իտալական Կարբոնարի մասոնական կազմակերպության մոդելի ընտրության որոշման մասին, ըստ որի համարակալված յուրաքանչյուր անդամ երեք հոգուց բաղկացած բջջի անդամ էր։ Օսմանյան Մեջլիսում երիտթուրքական ցուցակից 2 շրջան ընտրված պատգամավոր լինելով, իթթիհադական կառավարության՝ 1909 թ. ապրիլի 27-ին սուլթան Աբդուլ Համիդին «գահընկեց արվելով Սալոնիկ աքսորվելու» մասին հրամանն իրեն առձեռն հանձնած 4-հոգանոց պատվիրակության կազմում է եղել։
(4) Թեոդոր Հերցլ անվամբ հայտնի, իսկական անունով՝ Բենիամին Զեև Թիվատարը, ազգությամբ հրեա ավստրա-հունգարացի ժուռնալիստ, հասարակական և քաղաքական գործիչ է։ Պատմությունն իբրև սիոնականության հիմնադիր և Իսրայել պետության ստեղծման գաղափարի հեղինակներից մեկը, համաշխարհային սիոնական կազմակերպության հիմնադիր հայտնի Հերցլը, 1897 թ. օգոստոսի 29-ին Շվեյցարիայում տեղի ունեցած I սիոնիստական կոնգրեսում «Իսրայել պետությունը ես Բազելում հիմնեցի, դա ամենաուշը 50 տարի հետո իրականություն է դառնալու» հայտարարելուց հետո՝ 1948 թ. մայիսի 14-ին է ծնունդ առել Իսրայել պետությունը։
(5) Ի տարբերություն 15-րդ դարում Իսպանիա-Պորտուգալիայում բռնի քրիստոնեություն ընդունած մարանոների, 17–րդ դարում Օսմանյան կայսրության զանազան տարածքներում կամովին իսլամ ընդունած հրեաներին թուրքերեն բառացի «շուռ տված» նշանակող դոնմե են անվանում։ Իսլամ ընդունելու առաջին իսկ օրից իրականում երբեք իսլամ չդավանելով՝ իբրև ծպտյալ հրեա գոյատևելու ամենացայտուն փաստը նրանց առաջնորդ Սաբետայ Ցվիի «իսլամների հետ չամուսնանալու» պատգամին մինչ այսօր էլ սրբորեն հավատարիմ մնալով ապրելն է։ 1923 թ. Լոզանում ստորագրված թուրք-հունական «բնակչությունների փոխադարձ տեղափոխման» համաձայնագրով մինչ այդ Հունաստանում ապրող մուսուլման ազգաբնակչության հետ 1924-1927 թթ. մշտական բնակությամբ «Թուրքիայի Հանրապետություն» տեղափոխվեցին նաև մինչ այդ Սալոնիկում ապրող տասնյակ հազարներով դոնմե (Քարաքաշի, Յակուբի և Քապանիներ), որոնք կարճ ժամանակ հետո իրենցից մեկը հանդիսացող նորաստեղծ պետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալի շնորհիվ կարողացան երկրի տերն ու տիրականը դառնալ։

Դիտվել է՝ 4580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ