Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը` ըստ Լոուրենս Արաբացու (մաս 2-րդ)

Հայկական հարցի միակ ճիշտ լուծումը`  ըստ  Լոուրենս Արաբացու (մաս 2-րդ)
27.06.2014 | 12:40

(սկիզբը` այստեղ)

Այժմ վերլուծենք հետևյալ հետաքրքիր տեքստահատվածը.
4. Later there had been nationalist movements in Egypt, in India, in Persia, and finally in Constantinople, where they were fortified and made pointed by the new American ideas in education: ideas which, when released in the old high Oriental atmosphere, made an explosive mixture. The American schools, teaching by the method of inquiry, encouraged scientific detachment and free exchange of views. Quite without intention they taught revolution, since it was impossible for an individual to be modern in Turkey and at the same time loyal, if he had been born of one of the subject races--Greeks, Arabs, Kurds, Armenians or Albanians--over whom the Turks were so long helped to keep dominion.
Զարգացում էին ապրում ազգային շարժումները Եգիպտոսում, Հնդկաստանում, Պարսկաստանում, և, ի վերջո, Կոստանդնուպոլսում, որտեղ դրանք պաշտպանվում ու նշանակալից էին դառնում կրթության բնագավառում ամերիկյան նոր գաղափարների ներմուծմամբ, գաղափարներ, որոնք ազատության մեջ հայտնվելով` հին բարձրակարգ արևելյան մթնոլորտում դառնում էին պայթյունավտանգ խառնուրդներ: Ամերիկյան դպրոցները, որոնք դասավանդում էին հետազոտական մեթոդով, քաջալերում էին գիտության առանձնացումը և կարծիքների ազատ, անկաշկանդ փոխանակումը: Առանց որևէ հետին մտադրության նրանք հեղափոխություն էին սովորեցնում, որովհետև Թուրքիայում անհնար էր, որ անհատը լիներ ժամանակակից և միևնույն ժամանակ հավատարիմ, եթե նա ծնվել էր իբրև հույն, արաբ, քուրդ, հայ կամ ալբանացի ցածրակարգ ցեղերից որևէ մեկի ներկայացուցիչ, որոնց թուրքական տիրապետության տակ ուժով պահելու հարցում թուրքին այդքան երկարատև օգնություն էր ցուցաբերվում:
Համատեքստից ակներև է դառնում, որ անվանական կառույցները, ինչպիսիք են the old high Oriental atmosphere, explosive mixture, scientific detachment, free exchange of views, quite without intention, ձեռք են բերում նշանակալից արժեք, երբ նրանք միևնույն համատեքստում կողք կողքի են հայտնվում այնպիսի լեզվական միավորների հետ, ինչպիսիք են the American schools, they taught revolution, it was impossible for an individual to be modern in Turkey and at the same time loyal, born of one of the subject races:
Այս բառակապակցական միավորները ամբողջ համատեքստին որոշակի յուրօրինակություն են հաղորդում` նպաստելով հիմնական գաղափարի բացահայտմանը:
Իմաստային ծանրաբեռնվածությունը կրողը so long helped to keep dominion - որոնց թուրքական տիրապետության տակ ուժով պահելու հարցում թուրքին այդքան երկարատև օգնություն էր ցուցաբերվում հատվածն է, որը հուշում է, թե որքան բռնապետական ու ավերիչ է թուրքական քաղաքականությունը, որ ձևավորվել ու թռիչքներ է ապրել միայն հզոր հովանավոր երկրների գաղտնի աջակցության շնորհիվ, այլապես թուրքը չէր կարող լինել այդքան ամենակարող իր բռնապետությունը անսասան պահելու հարցում:
Encourage, teach, help բայերը կարևորվում են նշված համատեքստում: Առաջադեմ, ժամանակակից ամերիկյան կրթությունը վերածվում է շոշափելիորեն վտանգավոր պայթուցիկ խառնուրդի արևելյան, հատկապես թուրքական, միջավայրում:
Այժմ վերլուծենք ճանաչողական արժեք ունեցող մի հատված, որտեղ նկարագրական (descriptive loose paragraph) պարբերության միջոցով ընթերցողին է մատուցվում ազատատենչ քոչվոր արաբ ժողովրդի հավաքական կերպարը, ժողովուրդ, որն ապրում էր ցեղախմբերով, և որին թուրքի դեմ անկախության գոյամարտում կազմակերպում ու առաջնորդում էր Լոուրենս Արաբացին:
5. A family would own a rifle, and the sons serve in turn for a few days each. Married men alternated between camp and wife, and sometimes a whole clan would become bored and take a rest. Consequently the paid men were more than those mobilized; and policy often gave to great sheikhs, as wages, money that was a polite bribe for friendly countenance. Feisal՚s eight thousand men were one in ten camel-corps and the rest hill-men. They served only under their tribal sheikhs, and near home, arranging their own food and transport. Nominally each sheikh had a hundred followers. Sherifs acted as group leaders…
Ամեն ընտանիք ուներ իր սեփական զենքը, և որդիները ծառայում էին հերթով` յուրաքանչյուրը մի քանի օր: Ամուսնացածները ճամբարից գնում էին տուն` կնոջ մոտ, ու վերադառնում: Երբեմն նույնիսկ ամբողջ ընտանիքը հոգնում էր, ու հանգստանում էին: Արդյունքում` վարձու մարդիկ ավելի մեծ խումբ էին կազմում, քան բանակ զորակոչվածները: Մեծ շեյխերի քաղաքականությունն էր` աշխատավարձ տալ զինվորին քաղաքավարի կաշառքի տեսքով, դրա դիմաց բարյացակամ գոհ դեմքեր տեսնելու ակնկալիքով: Ֆեյզալի ութհազարանոց զորքում ամեն տասներորդը ուղտով էր, իսկ մնացածները պարտիզանական խմբեր էին սարերում սփռված: Նրանք ենթարկվում էին ցեղային շեյխերին, գործում էին իրենց տներից ոչ հեռու և իրենք էին հոգ տանում իրենց սննդի և տեղափոխության համար: Յուրաքանչյուր շեյխ ուներ հարյուր զինվոր, իսկ խմբերի առաջնորդները շերիֆներն էին:
Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան այստեղ չկա, բայց միայն առաջին հայացքից: Հսկայական տեղեկություն ենք քաղում այն մասին, թե ինչպիսի կյանք էր վարում արաբ ռազմիկը ապստամբության ընթացքում, որ արաբական զորքը բաղկացած էր ցեղախմբեր ներկայացնող ջոկատներից, որ մարտիկները կռվում էին ընտանեկան զենքով` հերթով, հանգստանալով, իրենց ընտանիքների կողքին ապրելով: Այսինքն, ընդհանրացումը տանում է այն ճշմարտությանը, որ նրանք պաշտպանել են իրենց ու իրենց հարազատի կյանքն ու անկախությունը: Ամենահետաքրքիրն այս առումով այն է, որ վարձկաններն ավելի շատ էին, քան զորակոչվածները, բայց վարձկաններն օտարներ չէին, այլ տեղացիներ էին, ու գումարը տրվում էր հոգալու համար իրենց սննդի ու տեղափոխության հարցերը, ու, բացի այդ, զինվորը կարևորություն էր ձեռք բերում սեփական աչքում: Վարձատրությունը գոհունակություն էր բերում թե տվողին, թե ստացողին:
Այսպիսի վարձատրությունը Լոուրենսն անվանում է քաղաքավարի կաշառք, որը հավաստիացումն էր այն բանի, որ զինվորը գոհ էր հրամանատարությունից: Ցեղախմբային շեյխերը և շերիֆները լավ էին հասկանում իրենց զինվորներին ու նրանց կարիքները: Նրանք բոլորը հստակ գիտակցում էին, որ անհաջողության դեպքում հարվածի տակ էին դրվում իրենց ընտանիքների գոյությունն ու ապստամբության հաղթանակը:
Հատվածից անուղղակիորեն տեղեկանում ենք, որ ուղտերով հեծելազորի ու պարտիզանական խմբերի զուգակցված գործողությունների արդյունքում հաղթանակն անխուսափելի էր: Հեղինակին հաջողվում է համոզել իր ընթերցողին, որ բանակի նմանատիպ կառույցը ցեղային խմբերով ապրող, ազատության ու անկախության համար մարտնչող զինվորի համար լավագույնն է: Փաստորեն, ինքնաբավ ու անկախ արաբ հանրության ստեղծումը մեծապես կախված էր Լոուրենսի ռազմական հմտությունից ու բանիմաց խորհուրդներից, ինչպես նաև Բրիտանական կայսրության տրամադրվածությունից ու ցանկությունից, որն իրականություն էր դառնում Լոուրենսի շնորհիվ: Նրա խելամիտ խորհուրդները մեծացնում էին արաբ զինվորի հարգանքն ու վստահությունը սեփական անձի նկատմամբ, ինչի շնորհիվ էլ կայացավ արաբական բանակը:
Լոուրենսի հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն ռազմական բնագավառում նրա գերազանց գիտելիքներով ու հմտություններով և հետախույզի շրջահայացությամբ, այլև այն հանգամանքով, որ նա քաջ ծանոթ էր արաբ, թուրք, հայ, հույն և պատերազմին մասնակցող մյուս բոլոր ժողովուրդների մշակույթին և ազգային արժեքներին:
Արաբացին կարողանում է հստակ և մանրամասն մշակված ռազմավարության և նպատակային ռազմական գործողությունների շնորհիվ միավորել տեղական ուժերը և կենաց ու մահու կռիվ մղելով թոթափել թուրքական լուծը, որի արդյունքում Բրիտանական կայսրությունը Մերձավոր Արևելքում ճանաչվում է միակ ամենահզոր ու ամենակարող երկիր:
Այժմ վերլուծությունների միջոցով փորձենք հասկանալ հայ ժողովրդի նկատմամբ Լոուրենսի ընդգծված ատելությունը, որը, սակայն, ինչպես կտեսնենք մեր հետազոտության ընթացքում, առավելապես ի հայտ է գալիս Ստեֆենսին տված հարցազրույցում` «Այդ անտանելի հայերը» վերնագրով:
6. The Young Turks had killed the Armenians, not because they were Christians, but because they were Armenians; and for the same reason they herded Arab Moslims and Arab Christians into the same prison, and hanged them together on the same scaffold.
Երիտթուրքերը հայերին կոտորել էին ոչ թե նրա համար, որ նրանք քրիստոնյա են, այլ որ հայ էին։ Հենց այդ նույն պատճառով թուրքերը արաբ քրիստոնյաներին արաբ մուսուլմանների հետ նախրի նման քշում, լցնում էին հենց այդ նույն բանտերը ու կախաղան էին բարձրացնում նույն կառափնարանում:
Կրկնության և զուգահեռականության միջոցով (1. not because...but because; 2. the same reason, the same prison, the same scaffold) փոխանցում է իր ուղերձը՝ շեշտադրելով այն: Երկրորդ դեպքում, զուգահեռական կառույցում անվանական բաղադրիչի փոփոխությամբ (reason, prison, scaffold) ընդգծվում է իրավիճակի անհուսությունը, որով իրացվում է ներազդում ընթերցողի կամքի ու մտքի վրա:
Երիտթուրքերի զոհերը մի շատ մեծ մեղք էին գործել, մեղք, որը միավորում էր նրանց. դա նրանց ազգային ինքնությունն էր` ՀԱՅ: Հենց այդ նույն ազգային պատկանելության պատճառով խողխողվում էին արաբները՝ թե՛ մուսուլման, թե՛ քրիստոնյա: Թուրք չլինելը արդեն մեծ մեղք էր... ու նրանք պետք է ենթարկվեին էթնիկ զտման, սակայն Լոուրենսը չի գործածում այս սարսափազդու արտահայտությունը։ Փոխարենը նա ընտրել է ավելի երկար, բայց ազդեցիկ բացատրությունը, որն առավել մեծ տպավորություն է գործում ընթերցողի վրա, ասես նրան նախապատրաստում է մինչև ամենակարևոր տեղեկատվությանն իրազեկելը: Նախադասության մեջ but և and շաղկապների գործածությունը ձեռք է բերում լրացուցիչ համատեքստային արժեք` նրանք ընդգծում են թուրքական մարդատյաց և հրեշավոր քաղաքականությունը այլ ազգերի նկատմամբ:
Իսկ for, into, on նախդիրները լրացուցիչ հուզականություն ու դրամատիզմ են հաղորդում ստեղծված անելանելի վիճակին: Հատկանշական է, որ թուրքերի հերոսական գազանությունների մասին խոսելիս, Լոուրենսը լոկ փաստեր է փոխանցում` աշխատելով ձեռնպահ մնալ գնահատողական երանգներ պարունակող ածականների գործածությունից, սեփական կարծիքն ու դիրքորոշումը բացեիբաց հայտնելուց: Փաստերն ավելի պերճախոս են նման պարագայում:
Բրիտանական գաղտնի հետախույզը հասցրել էր մանրակրկիտ ու հրաշալի կերպով ուսումնասիրել հայերին, նրանց կյանքի ոճն ու գործելակերպը, նախասիրություններն ու ազգային նկարագիրը, ազգային իմաստնությունը, ազգային վարքագիծը: Լոուրենսի բացասական վերաբերմունքը հայերի նկատմամբ գրքում չի ընդգծվում, բայց, այնուամենայնիվ, այն խիստ շոշափելի է 1919 թվին Ստեֆենսին տված հարցազրույցում (Armenians Are Impossible), որի մասին արդեն հիշատակել ենք:
7. …why we Americans should go halfway around the world to take charge of the Armenians and not only save them from the Turks, Greeks, French, Italians, British and themselves, but, somehow, to save ourselves from ourselves and them. He said, for example, that the Armenians were „the last word in human impossibility.”
Ամենահետաքրքրականն այս հատվածում այն է, որ themselves և ourselves դերանունները to save / փրկել բայի հետ շատ դիպուկ են արտահայտում հեղինակի միտքը` հայերը ակնկալում են, որ ամերիկացին և այլ ազգերը պետք է իրենց փրկեն թուրքից և մյուսներից, ինչպես նաև հենց իրենցից` հայից to save them from themselves: Այս նախադասությամբ փոխանցված ուղերձը վկայում է, որ Լոուրենսը շատ ուրույն կերպով է ընկալում հային, որը խիստ առանձնահատուկ վարքագիծ է ցուցաբերում... Համատեքստը ավարտվում է անսպասելիորեն կազմված բառակապակցությամբ՝ the last word in human impossibility (անհնարինության ու անտանելիության անհավատալիորեն բարձրագույն աստիճանն են մարդկային պատմության մեջ): Այս միտքը հայերեն կարելի է ձևակերպել` հայերն այնքան ահավոր ու անտանելի են, որ նմանը ողջ աշխարհում չկա, քանի որ ոչ մի այլ ժողովուրդ չի սպասում, որ օտարը գա ու իրենց փրկի հենց իրենցից:


(շարունակելի)

Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բ.գ.թ., ԵՊՀ

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ