Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Նոր որակներով դրսևորվող ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերություններ

Նոր որակներով դրսևորվող ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերություններ
06.09.2024 | 12:55

Բարդուղիմեոս Առաքյալի առնչությամբ Բաքվում Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդներից եպիսկոպոս Ալեքսիի անհիմն հայտարարությունը, ցավոք, համահունչ է նոր որակներով դրսևորվող ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերություններին: Եթե ավելացնենք նաև այն, որ Ադրբեջանում կարողանում են իրենց երկրում ծառայություն իրականացնող դիվանագիտական ու հոգևոր դասի ներկայացուցիչներին պարբերաբար թելադրել հակահայկական թեզեր, իսկ Հայաստանում առանձնակի դրան չեն արձագանքում, ապա պատկերը ամբողջական կդառնա:

Հայ Առաքելական Եկեղեցու անմիջական նախաձեռնությամբ մշակվել և սկսվել են հրապարակային քննարկումներ, կխնդրեինք հնարավորինս շահագրգիռ մասնակցություն ապահովել: Ի դեպ, թեման նոր չէ, դրան ուղղակի նոր ազդակ է փոխանցվել վերը նշված զարգացումների համատեքստում: Ստեղծված իրավիճակում անհեթեթ «գիտական թեզերի» պակաս չի լինելու, ուղղակի պետք է պատրաստ լինել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2858

Մեկնաբանություններ