Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Պայքարի դրոշն ընկած է. ով որ այն վերցնում է ու առաջ հանում, նրա հետևից էլ գնում են

Պայքարի դրոշն ընկած է. ով որ այն վերցնում է ու առաջ հանում, նրա հետևից էլ գնում են
24.04.2024 | 12:11

Այդպիսի վկայություն կա, որ 1918 թվի մայիսին, երբ պարզ էր, որ թուրքական զորքը սրընթաց գալիս է Երևանի վրա, զինվորական և աշխարհիկ ղեկավարները Գևորգ 5-րդ կաթողիկոսի մոտ են գնում, առաջարկելով, որ ապահովության համար Մայր Աթոռը թողնի:
Վկայության համաձայն, Վեհափառը նախատում է նրանց և ասում, որ եթե հայ մարդը, հայ զինվորն անկարող է պաշտպանել իր սրբության սրբոցը, ապա ավելի լավ է իրեն հրացան (կամ սուր) տան, որպեսզի թշնամու դեմ Վեհարանի դռան մոտ կռվելով զոհվի:
Կաթողիկոսի նախատինքից, ասում են, նրա մոտ նման առաջարկությամբ գնացածները սաստիկ ազդվում են:
Իսկ հետո լինում է Սարդարապատի ճակատամարտը, որտեղ տարած հաղթանակի մեջ անուրանալի է նիկոլի ու նրա թափոնի կողմից այդքան ատելի արցախցիների՝ «Ղարաբաղյան գնդի» դերը:
ՈՒ հիմա, այս օրհասի պահին, էլ ո՞վ պիտի առաջնորդի անտերության ու մի կողմից՝ թուրքի, մյուս կողմից՝ նիկոլի թուրքից էլ թու՛րք մլիցեքի հոշոտմանը մատնված ժողովրդին, եթե ոչ Եկեղեցին՝ իր կարողունակ հոգևոր այրերով: Ինչը և անում է:
Հա՛, եթե բանն էնտեղ է հասել, որ գեներալ կոչվածները մկան ծակն են մտել, ձենները իսկի չի լսվում, եթե բանն այնտեղ է հասել, որ քաղաքական հորջորջվող կազմակերպությունները մառազմի մեջ են ու չգիտես, թե ինչ են ուզում արած լինել, երբ մտավորական կոչվողների մեծ մասը իրա ոռը տաքուկ տեղ պահելու մասին է մտաոռում (կներեք, գրառումն ընթերցողներ ջան, չդիմացա)...
Մի խոսքով, նման վիճակում հո հենց Եկեղեցին էլ պիտի առաջնորդի ազգային-ազատագրական պայքարը: Պայքարի դրոշն ընկած է: Ով որ այն վերցնում է ու առաջ հանում, նրա հետևից էլ գնում են:
Նեղվու՞մ եք, որ հոգևորականն է անում այն, ինչ դուք էիք պարտավոր, խնդրեմ, ելեք փողոցներ, ելեք հրապարակներ և արեք այն, ինչ պետք է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ