ԵՊՀ-ում կա աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ մի շարք հոգևորականներ են աշխատում: Սակայն, ԵՊՀ-ի կայքում իսպառ բացակայում են վերջիններիս վերաբերյալ տեղեկությունները:
Օրինակ, ԵՊՀ-ի կայքում առկա են ԵՊՀ-ում աշխատող մեխանիզատորների, բանվորների, այգեպանների, տարբեր դասերի վարորդների, փականագործների, հնոցապանների, հյուսների, էլեկտրիկների անձնական տվյալները, սակայն ԵՊՀ-ում աշխատող հոգևորականների մասին տեղեկություններ կայքում չկան: Ինչու՞:
Ի՞նչն է պատճառը:
ՈՒրեմն, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն աստվածաբան է և ... սորոսական:
Օրինակ, վերջինս Սորոս Ջորջից դրամաշնորհ էր ստանում դիակիզումը քարոզելու համար, այսինքն`մասնագիտությունը համատեղում էր սորոսականության հետ:
Այսրոպեական Հ.Հ.-ն այժմ ռեկտոր է և իր անվամբ դրամաշնորհներ չի ստանում, սակայն ...
Համաձայն ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ի աստվածաբանության ֆակուլտետի աշխատակիցները, այդ թվում հոգևորականները, դրամաշնորհներ են ստանում, այդ թվում Սորոս Ջորջից: Ստացվում է, որ ԵՊՀ-ում աշխատող եպիսկոպոսներն ու քահանաները շաբաթվա աշխատանքային օրերին սորոսական են, իսկ կիրակնօրյա պատարագներին և ժամերգություններին` հակասորոսական: Այլ կերպ ասած` վերջիններս երկակի կյանքով են ապրում: Ըստ երևույթին, դա է վերջիններիս խորը և համապարփակ ընդհատակում գտնվելու պատճառը:
Եվս մի հետաքրքիր փաստ. այսրոպեական Հ.Հ.-ի ԵՊՀ-ի ռեկտոր (ռեկտորի Ժ.Պ.) կարգվելուց անմիջապես հետո, ԵՊՀ-ում բացվեց «Կրոնական զբոսաշրջություն» ծրագիրը:
Ըստ ծրագրի, «ՈՒսումնառության ընթացքում ուսանողները կշրջագայեն Հայաստանի բոլոր տեսարժան վայրերում, որոնք հրապուրում են զբոսաշրջիկներին (Հաղպատ, Սանահին, Նորավանք, Գոշավանք, Ամբերդ, Խոր Վիրապ, Մակարավանք, Տաթև, Հաղարծին, Գառնի, Գեղարդ և այլն)»:
Ըստ նույն օպերատիվ տեղեկությունների, այս «ծրագրի» շրջանակներում ևս ԵՊՀ-ի աստվածաբանության աշխատակիցները, այդ թվում հոգևորականները, դրամաշնորհներ են ստանում, այդ թվում Սորոս Ջորջից:
Մեծ հաշվով, Սորոս Ջորջից դրամաշնորհ ստանալը վատ բան չէ: Երկակի կյանքով ապրելն է ամոթ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ