«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ողորմի տանք կողքի մեռելներին, ամե՜ն

Ողորմի տանք կողքի մեռելներին, ամե՜ն
13.11.2023 | 21:27

Արևմտականները Հայաստանում և Ռուսաստանում, ընդհանրապես ամերիկապաշտ հանրույթը ողջ աշխարհում սրբորեն և սկզբունքորեն հավատում է, որ Ռուսաստանը պարտվում է ՈՒկրաինայում:

Դե, պատերազմը ընթանում է արդեն 21 ամիս, որևէ առաջխաղացում չկա, սրանք էլ գալիս են այն եզրահանգման, որ բանդերականները հաղթում են, մանավանդ որ դրանց պաշտպանում է իրենց սրբավայրը՝ Միացյալ Նահանգները, որը երբեք և ոչ մի տեղ չի պարտվել և չի կարող պարտվել, ըստ սրանց համոզմունքի:

Տգետ զանգվածից այլ կարծիք չէր կարելի սպասել, սրանք բան չեն հասկանում պատերազմից, աշխարհաքաղաքականությունից, ընդհանրապես քաղաքականությունից, սրանք ուղղակի ապրում են պատրանքներով՝ իրականությունից կտրված:

Այս կարծիքին են նաև ժողվարչապետ փաշինյան նիկոլը, Տոկաև ու Ալիև էֆենդիները: Այսպես, տեղեկանում ենք, որ մեր ոչխարը հոկտեմբերի սկզբին փակ հավաք է անցկացրել մի խումբ փորձագետների, իշխանական լրատվամիջոցների և պրոպագանդիստների մասնակցությամբ, որտեղ ասել է, որ Ռուսաստանից այլևս ոչ ոք չի վախենում, Ռուսաստանն այլևս իրենից բան չի ներկայացնում, Ռուսաստանը թուլացել է պատերազմից, սանկցիաներից և այլն, ինքը մտադիր չէ այլևս մասնակցել ՀԱՊԿ և ԱՊՀ միջոցառումներին: Մի խոսքով, ասել է ոչխարը, որ արտաքին քաղաքականության փոփոխություն է պատրաստում, բայց առայժմ չի հրապարակում, Ռուսաստանի հետ դաշինքն անիմաստ է, ռուսներն այլևս չեն կարողանա պատժել ոչ ոքի:

Ահա այսպիսի խոր աշխարհաքաղաքական վերլուծության արդյունքում Նոր Հայաստանի ժողվարչապետն այն կարծիքին է հանգել, որ ժամանակն է թռնել ամերիկացիների գիրկը, թեպետ ինքը չի որոշում, երբ և ուր թռնել, ինքը միայն հնչեցնում և կատարում է վերադասի հրահանգները: Բայց, այնուամենայնիվ, որոշումն ընդունված է, և փաշինյան նիկոլը սկսում է իրականացնել իր երկրային առաքելության թերևս ամենակարևոր գործը՝ Հայաստանը տանել Արևմուտք, նշանակում է՝ վերադարձնել 1920-ի կարգավիճակը, թեպետ դժվար թե ժողվարչապետը պատկերացնում է Հայաստանի գլխի գալիքը, տգետ գեղացի ոչխարը սեփական քթից հեռու չի տեսնում, ի՞նչ պիտի կարողանա վերլուծել, կանխատեսել: Բանն ասում են՝ քութիկի պես կատարում է, և վերջ:

Ինչևէ, նոյեմբերի վերջին կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին Նոր Հայաստանի ժողվարչապետը չի մասնակցի: Նախ, արգելում է վերադասը, երկրորդ՝ ինքը չի ուզենա մասնակցել, քանզի հարցեր կտան նրան, որոնց պատասխանը նա չունի: փաշինյան նիկոլը հայ ժողովրդին կարող է հայտարարել, թե, իբր, փրկել է Հայաստանի անկախությունը՝ ստորագրելով Չեխիայում 2022-ի հոկտեմբերի 6-ին հայ ժողովրդի պատմության ամենահակազգային, ամենախայտառակ փաստաթուղթը, բայց Վլադիմիր Պուտինին սույն լակոտը նման բան չի կարողանա ասել, չէ՞: Դե, իսկ գագաթաժողովից հետո Ռուսաստանում որոշում կընդունվի դրանից ազատվել: Իսկ թե ինչպես՝ ցույց կտա ժամանակը: Ռուսաստանն ավանդաբար չի միջամտում այլ երկրների ներքին գործերին, բայց երբ ինչ-որ մի երկրի գրանտակեր ղեկավարություն վերածվում է ՌԴ անվտանգության սպառնալիքի, Ռուսաստանի ղեկավարությունը սկսում է գործել:

100 հազար մարդ փողոց կհանեն Երևանում (ռուսական կապիտալը Հայաստանում մոտավորապես էդքան աշխատող ունի, չհաշված ողջամիտ քաղաքացիների հսկայական զանգվածը, որը, ցավոք, դեռ պասիվ է), թե այլ, ավելի յուրահատուկ ձևով կվերացնեն փաշինյան նիկոլին, էական չէ: Էականն այն է, որ այս ազգակործան լակոտին հեռացնելու/վերացնելու այլընտրանք Ռուսաստանն այլևս չունի:

Ողորմի տանք փաշինյան նիկոլի կողքի մեռելներին, ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3400

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը
Դդմազ­գի­նե­րի հաղ­թար­շա­վը