24.10.2023|
10:42
Հանրային տիրույթում շատ տարածված է ձևաչափերի հարցի քննարկումը։ Շատերը նախընտրում են արևմտյան ձևաչափերը, շատերը՝ փնովում ռուսականը, ոմանք խիստ վերապահումով են մոտենում «3+3» ձևաչափին, բայց ինձ համար դա շատ արհեստական դիսկուրս է։ Իհարկե, կարևոր է, թե միջնորդներն ինչ շահեր ունեն, ու թե որքանով են դրանք համահունչ մեր շահերին։ Բայց ամենից կարևորն այն է, թե ինչպես է ներկայացվում մեր շահը՝ ինչ բովանդակությամբ, փաստարկներով ու ծրագրով։