Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից:
Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ
ԱԱԾ նախկին տնօրեն
Հ.Գ.1. Արթուր Վանեցյանի բարձրաձայնումից հետո Facebook-յան անպատկառ գրառմամբ իր մասին կրկին հիշեցրեց կորոնավիրուսին համընթաց, ինքնակամ ՀՀ «գլխավոր եղերամոր» պարտականությունները ստանձնած, ամեն ինչ տապալած ու տապալված ապաշնորհ անձը: Համաճարակի առաջ մեր երկրի դարպասները կրնկի վրա բացած, աշխարհում վակցինաների Gavi ալյանսի խորհրդի անդամը, որքան էլ տարօրինակ է, դեռևս շարունակում է զբաղեցնել ՀՀ առողջապահության նախարարի աթոռը, զուգահեռ էլ հանրությանն է մատուցում սահմանափակ ուղեղի գաղջ «արտանետումները»:
«Իրատես»
Հ.Գ.2. Ի՜, չեք հասկանու՞մ… Սրանք սրիկաներ են` համատիեզերական մասշտաբի: Թվում էր`«морг»-ի «коментатор» Արսեն Թորոսյանը, որ ամեն երևալուց անդրշիրիմյան իր աշխարհից մի լուր է սևարձակում, թե համավարակը կտևի հինգ տարի, երկու տարի մասկա կկրեք, լիքը մարդ կմեռնի, է՛լ ավելի լիքը մարդ կվարակվի... Դիվային լինելուց զատ` խիստ պրագմատիկ հաշվարկի Լյուցիֆեր է…
Ոչ թե այն պատճառով, որ ինքը հավերժ ՎՕԶ-ի տղա է, և այնտեղ «ճ կլասի» ծառայություններ է մատուցում մարդակերներին, կամ` պատվաստումների համաշխարհային կազմակերության գործիքակազմ է… Ո՛չ, պարոնայք, ինքը նաև «թավշից սարքված», բայց արդեն «պատռված» վարչապետի հետ… Որը, ո՜վ աստվածներ, երեկ առաջին անգամ իր բացթողումը նշեց, թե կորոնավիրուսի պահով մեր գործերը շատ վատ են (կարելի է կարծել` մնացած խնդիրների մասով գործերը շողարձակում են):
Իսկ գիտե՞ք ինչու էդպես վարվեց: Ասեմ` նա, իր Թորոսիկի հետ, միայն հանրաքվեի մասով չի կորոնավիրուսը դարձրել մահվան յաթաղան մեր ազգի գլխին: Ավելի կարևոր նպատակ կա. մազից կախված, արդեն համարյա գետին ընկած Փաշինյան Նիկոլին հնարավոր չէ անվստահություն հայտնել, եթե երկրում արտակարգ ռեժիմ է հայտարարված...
Ինքը և իր Թորոսյանը արտակարգ ռեժիմի 2-3 տարվա պլան են գծում, որ հանկարծ որևէ մեկը փողոցում ցույց չանի, խորհրդարանում անվստահություն չհայտնի Փաշինյան Նիկոլին ու նրա թավշիկներին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ