«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չի կարելի անվերջ սխալվելով մնալ շախմատի խաղատախտակի վրա՝ անգամ զինվորի կարգավիճակով

Չի կարելի անվերջ սխալվելով մնալ շախմատի խաղատախտակի վրա՝ անգամ զինվորի կարգավիճակով
01.10.2023 | 12:14

«Ռուսը մեր բարեկա՞մն է, թե՞ թշնամին, իսկ ամերիկացին կփրկի՞». այս հարցը, իմ կարծիքով, տալիս են կամ հիրավի ազնիվ մարդիկ, կամ ուղղորդված քարոզիչները, որոնք հաճախ իրենք էլ չեն պատկերացնում հարցի խորությունը, դե գործ է՝ անում են։ Մինչդեռ՝ ի սկզբանե անբովանդակ հարց է։ Եթե ոմանց թվում է, թե հակառուսականությամբ վերջապես կստանան Արևմուտքի աջակցությունը և «լավ կապրեն», ապա չարաչար սխալվում են։ Արևմուտքն արդեն վաղուց կատարել է իր ընտրությունը, իրենք հստակ շահի դիմաց անվերապահորեն աջակցել և աջակցում են թուրքին ու իր կրտսեր եղբորը՝ առայժմ, իրենց ձեռք է տալիս կույր-սրտացավ ձևանալը, ինչը գերազանց հաջողվում է։ Գուցե մասամբ ճիշտ է, որ փոքր պետությունների ճակատագիրը, մեծ հաշվով, իրենք չեն որոշում, իսկ գերտերությունները այդպիսիներին դիտարկում են իբրև շախմատի խաղաքարեր, բայց, անգամ այդ դեպքում, հարկ է գիտակցել, որ չի կարելի անվերջ սխալվելով գույն ու մաստ փոխել և հուսալ, որ հնարավոր կլինի մնալ շախմատի խաղատախտակի վրա՝ անգամ զինվորի կարգավիճակով։ Փոքր պետություն կա, որ ոչ թե բավարարվում է իր անվտանգությունն ապահովելով, այլև անթաքույց աշխարհը գլոբալ կառավարելու հայտ է ներկայացրել։ Իմ ակնկալիքը շատ ավելի իրատեսական է. կարող ուժերով համբերատար մշակել ու իրագործել ազգային ուխտ, ելակետ ընդունելով, որ հաղթելու համար ոչ միայն պետք է ուժեղ լինես, այլև նախապես ներսից ջլատես ու տկարացնես թշնամուդ, ինչպես մեզ հետ վարվեցին։

Եթե կան իշխանական կամ ընդդիմադիր գործիչներ, որոնք հայտնվել են կոնկրետ որևէ արտաքին ուժի ճնշման ներքո, բայց, ինչ-ինչ շահերից ելնելով, համակերպվել ու լռում են դրա մասին, ապա մեծ գործ արած կլինեն, որ գոնե անհապաղ դուրս գան քաղաքականությունից, ոչ մեզ խաբեն, ոչ իրենց:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3065

Մեկնաբանություններ