Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Խորքային ու համակարգային քիմմաքրում է պետք

Խորքային ու համակարգային քիմմաքրում է պետք
18.09.2023 | 07:39

Անգամ հասարակությունն է մերժում այն գործիքակազմը, որով փորձում են աղետի ժամանակ իբր իշխանություն փոխել երկրում:

Ու մեկ էլ լոլոներ պետք չեն, թե բա՝ քաղաքապետի ընտրություններում մասնակցությունը սովորաբար ցածր է և այլն, և այլն; Մենք էդ ամենը ձեզանից շատ ավելի լավ ու մասնագիտորեն գրագետ գիտենք:

Սովորական քաղաքացին շատ լավ հասկանում է, որ խնդիրն ընտրությամբ չեն լուծում, իսկ ընդդիմությունն էլ չի ցանկանում ավել բան անել: Ցավոք, էս է:

Քաղաքական համակարգը խորքային ու համակարգային քիմմաքրում է պետք անել, մնաց՝ նման ռեսուրս ու ձիգ թիմ ստեղծվի:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ