Այսօր տեղի ունեցավ համաշխարհային մասշտաբի իրադարձություն, այն է` Իսրայելը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «անցանկալի անձ» հայտարարեց և արգելեց նրա մուտքը երկիր:
Մեծ հաշվով, նախանձում եմ Իսրայելին:
Հենց այսպիսի պետության մասին եմ երազում: Համեմատության համար հիշեցնեմ, որ պաշտոնապես Հայաստանի համար անցանկալի անձի կարգավիճակ ունեն Սիմոնյան Մարգարիտան, Գաբրիելյանով Արամն ու Կոնստանտին Զատուլինը, որոնցից առաջին երկուսը հայ են, երրորդը «ստաժավոր» հայամետ:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Իսրայելը հեղինակազրկում է համաշխարհային ամենահեղինակավոր կառույցին` ՄԱԿ-ին:
Սակայն, պարզ խոսենք` ՄԱԿ-ը վաղուց ինքն իրեն ոչ միայն հեղինակազրկել է, այլև` վարկաբեկել:
Աշխարհում ՄԱԿ-ին լուրջ չեն վերաբերվում: ՄԱԿ-ի ամբիոնից վաղուց կոչերից բացի որևէ բան չենք լսում:
Հիշեք Արցախի շրջափակման ընթացքում ՄԱԿ-ում քննարկումները, կներեք, կոչերը:
Իսրայելը վավերացնում է իրականությունը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ