ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆիզուլիի շրջանում սկսվել է Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու առաջին հատվածի շինարարությունը

Ֆիզուլիի շրջանում սկսվել է Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու առաջին հատվածի շինարարությունը
15.02.2021 | 20:59

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը՝ հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

«Երկարատև դադարից հետո Ադրբեջանի և դրա անբաժան մասի՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև երկաթուղային կապ է ապահովվելու՝ ի կատար ածելով նաև մեր ռազմավարական, տնտեսական և քաղաքական նպատակները», - երկաթուղու շինարարարության մեկնարկին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Ալիևը։ Նրա խոսքով՝ նոր կառուցվող երկաթուղին տարածաշրջանի մյուս պետություններին ևս ծառայելու է։
«Միաժամանակ կարող է բացվել երկաթուղային ճանապարհը Ռուսաստանից դեպի Հայաստան։ Այդ ճանապարհը կարող է անցնել բացառապես Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ կհաստատվի Ռուսաստանի և Իրանի միջև, երկաթուղային կապ կլինի նաև Հայաստանի և Իրանի միջև։ Միմյանց կկապվեն նաև Ռուսաստանի և Թուրքիայի երկաթուղիները։ Այս ծրագրից տարածաշրջանի պետությունները միայն օգուտ կստանան», - հայտարարել է Իլհամ Ալիևը։


Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նաև տեղեկացրել է, որ Իլհամ Ալիևն այցելել է նախկինում հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ջաբրայիլի, Զանգելանի և Լաչինի շրջաններ։ «Լաչինի Գյուլաբիրդ գյուղում Ալիևը մասնակցել է 8 մեգավատ հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանի բացմանը», - տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Դիտվել է՝ 5921

Մեկնաբանություններ