Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ռուսաստանը մտադիր է Բելառուսում նոր ավիաբազա տեղակայել

Ռուսաստանը մտադիր է Բելառուսում նոր ավիաբազա տեղակայել
30.10.2014 | 12:16

Մոսկվան մտադիր է 2015-ին բելառուսական Բոբրույսկե քաղաքում տեղակայել տասներկու մարտական և երկու ուսումնա-մարտական ռուսական Су-27 ինքնաթիռ: Այս մասին Մինսկում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Բացի այդ, Շոյգուն ծրագրում է Բելառուս ուղարկել Ми-8 ուղղաթիռների օղակ:

Բելառուսի ընդդիմությունը դժգոհություն է հայտնել այս կապակցությամբ, իսկ մի շարք դիտորդների կարծիքով` դեռ հայտնի չէ, թե Բելառուսի նախագահն ինչպես կարձագանքի ՌԴ-ի նախագծին: Ավելի վաղ ծրագրվել էր, որ ռուսական նոր ավիաբազան Բելառուսում կտեղակայվի 2016-ին: Նշենք, որ Ռուսաստանը Բելառուսում ռազմական ինքնաթիռներ է տեղակայել անցած գարնանը:

Դիտվել է՝ 2518

Մեկնաբանություններ