38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Բազմավեկտոր Տոկաև էֆենդու բազմավեկտորության գազան հաջողությունների կապակցությամբ

Բազմավեկտոր Տոկաև էֆենդու բազմավեկտորության գազան հաջողությունների կապակցությամբ
06.08.2024 | 13:39

Լավ, շատ լավ, չափազանց լավ լուրեր ենք ստանում Ղազախստանից: Եվ նրանց հիման վրա կարող ենք հաստատել, որ բանդերական ՈՒկրաինայից հետո Իոսիֆ Ստալինի անառակ զավակների սպանդը կշարունակվի Ղազախստանում, քանի որ հին ու ռուսների ձեռքը տառապած ղազախները գնում են նույն ճանապարհով, որը գերեզմանի դուռ հասցրեց Սև ծովը փորած և Քիստոսից 120 հազար տարի առաջ քրիստոնեացած բանդերական ցեղատեսակին:

ՈՒրեմն, գիրք է լույս տեսել Ղազախստանում՝ «Ինչպես կառավարել ղազախներին» խորագրով, հեղինակ՝ Պետրոս Առաջինի օգնական Իվան Կիրիլով: Իբր, արխիվներից է հայտնաբերվել այդ գիրքը, թե որ արխիվներից, կամ ինչու է հենց Ղազախստանում հայտնաբերվել՝ չի ասվում:

Գրքի հակառուսական բովանդակությունը թողնենք մի կողմ, միայն ասենք, որ չէր կարող Պետրոս Առաջինի օգնականը գրել որևէ գիրք գոյություն չունեցող բանի մասին, քանզի «ղազախ» էթնոնիմը ի հայտ եկավ ընդամենը 88 տարի առաջ:

Իվան Կիրիլովի գիրքը լույս է տեսել մշակույթի նախարար Աիդա Բալաևայի քավորությամբ, բազմավեկտոր Տոկաև էֆենդու լուռ համաձայնությամբ:

Դե, չի կարող Տոկաև էֆենդին արգելել մի պրոյեկտ, որը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից, ինչպես չէին կարող նման բան իրենց թույլ տալ ԱՊՀ տարածքում բազմավեկտորության մյուս զոհերը: Հավելեմ, որ վերջերս լայն էկրան են դուրս եկել նաև գեղարվեստական ֆիլմեր՝ խայտառակ ազգայնական և հակառուսական բովանդակությամբ, որոնք նույնպես Ալդա խանումի մտքի և ամերիկյան դեսպանի փողերի արդյունքն են:

Ամեն ինչ գնում է ՈՒկրաինանի սցենարով: Ղազախստանի նացիֆիկացիան ամերիկացիք սկսեցին բավական ուշ, հընթացս բանդերականների սպանդի, սակայն արդեն զգալի արդյունքների են հասել: Գրականությունը և կինոն ընդամենը լիբերալ նացիզմի ներդրման հարթակներից մեկն է, հսկայական աշխատանք է ծավալվում էլեկտրանային կոմունիկացիայի միջոցներով: Օրինակ, յուրաքանչյուր ղազախ ամեն առավոտ հեռախոսով լուրեր է ստանում, ընդ որում՝ հավաստի լուրեր, թե ինչպես են ստոր ռուսները լկտի ստորություն արել հին ղազախ ժողովրդին, ասենք, 1758 թվականի նոյեմբերի 21-ին, հաջորդ օրը ղազախ քաղաքացին իմանում է USAID-ի հաշվին մեկ այլ ռուսական ստորության մասին, որն իրականացվել է Պետերբուրգի հրահանգով 1797 թվականի մայիսի 13: Եվ այսպես շարունակ, մինչև ազգի տոտալ զոմբիացում, մինչև որ ղազախները վերջնականապես չհաբռգեն և չստիպեն ռուսներին իրենց արժանացնել բանդերականների բախտին:

Անշուշտ, ղազախների սպանդն անխուսափելի է, հարցը միայն ժամանակն է: Ըստ ամենայնի, այն կմեկնարկի բանդերականների վերջանալուց հետո: Այժմ՝ գլխավորի մասին:

Հարցը, որը հուզում է շատերին, հետևյալն է. ինչու՞ ռուսները ժամանակին չեն կանխում հակառուսականության սերմանումը, հարևան ժողովուրդների նացիֆիկացիան պատմության կեղծման միջոցով: Մեր մեջ ասած, ճիշտ են անում: Նախ, այլ ազգերի, պետությունների ներքին կյանքին խառնվելը խորթ է ռուսներին, հատկապես ուղղափառ մտածողությանը խորթ են սուտը, կեղծիքը և դրանց տարածումը: Երկրորդ՝ չխառնվելն ունի նաև իր շատ կոնկրետ շահը: Օրինակ, եթե ժամանակին ռուսները միջամտեին բանդերականների դաստիարակությանը, վիժեցնեին գլոբալ նացիֆիկացիայի ամերիկյան գլոբալ ծրագիրը, միևնույն է, ուկրաինացիներին ռուսներին բարեկամ չէին դարձնի. գործն ընդամենը պատերազմի չէր հասնի, նշանակում է՝ ռուսական տարածքները կմնային այլ երկրում: Բայց որքան լավ եղավ, որ ռուսների հանդուրժողականության շնորհիվ այսօր փակվում է մի խայտառակ վտանգավոր արհեստական պետություն, իսկ ռուսական հողերը վերադառնում են Ռուսաստան:

Շատ մոտ ապագայում Ղազախստանից բան չի մնա: Գուցե և հարավում ինչ-որ մի բան թողնեն, միացնեն Ղրղզստանի հետ:

Գուցե և Ղրղզստանից էլ բան չթողնեն:

Այս հարցերը կախված են ամերիկացիներից: Բայց կարևորը դա չէ, կարևորն այն է, որ նրանց շնորհիվ կործանվում է ևս մեկ պետություն հետխորհրդային տարածքում, ինչի համար դարդ անել չարժե, քանզի գործ ունենք բնական և բնականոն զարգացման հետ:

Ամեն…

Իհարկե, ցանկալի կլիներ, որ անմիջապես ՈՒկրաինայից հետո ռուսները զբաղվեին Ադրբեջանի լուծարման գործով, բայց, ինչպես տեսնում ենք, Տոկաև էֆենդին հերթը չի զիջում Ալիև էֆենդուն, ասում է՝ ես եմ, ես եմ առաջինը, ես եմ ամերիկյան դեսպանի ամենահարազատ համբալը, իմ համբավը չեմ զիջի: Դե, թող չզիջի, կսպասենք, հայի բախտ է…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ