Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հոգևոր ոճրագործություն. կգտնվի՞ մեկը, որ ների այս չտեսնված սրբապղծությունը և նրան, որ հրամայել էր իրականացնել դա

Հոգևոր ոճրագործություն. կգտնվի՞ մեկը, որ ների այս չտեսնված սրբապղծությունը և նրան, որ հրամայել էր իրականացնել  դա
31.05.2024 | 14:08

Հարյուր վեց տարի առաջ՝ մայիսին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Սուրբ Էջմիածինը հնչեցրեց հայաստանյան բոլոր եկեղեցիների զանգերը և հայրենիքի փրկության կանչով բոլոր նվիրյալներին հավաքեց Սարդարապատում։ ՈՒ հայոց բանակը գլխովին ջախջախեց թուրքական կանոնավոր բանակին, որը Գալիպոլիի ճակատամարտում կարողացել էր հաղթել եվրոպական միացյալ բանակներին:

Հարյուր վեց տարի անց՝ դարձյալ մայիսին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբով գալիս է Սարդարապատ՝ ծաղկեպսակ դնելու մեր փառավոր հաղթանակի համար նահատակված հայորդիների հիշատակին․․․և տեղի է ունենում ամենասարսափելին, որ կարող էր երբևիցէ լինել․ անհայտ ծագման ոստիկանների մի ստվար խումբ փակում է Վեհափառ Հայրապետի ճանապարհը և թույլ չի տալիս նրան մոտենալ հուշարձանին: Չտեսնված, չլսված ոչ միայն մեր պատմության մեջ, այլև աշխարհի ժողովուրդների պատմությանն անհայտ, սահմռկեցուցիչ մի տեսարան՝ հոգևոր ոճրագործություն։

1700 տարի շարունակ Աստծո խոսքը հնչեցնողի դեմը փակել՝ ասել է թե՝ Աստծո խոսքի դեմը փակել՝ մի բան, որ նույնիսկ աշխարհի ամնաբարբարոս նվաճողներն իրենց թույլ չէին տվել։

Չինգիզ Խանը, Բաթու Խանը իրենց ենթակա խաներին տեղաշարժվելու համար թույլտվություն էին տալիս՝ վզից կախելով «պայց» կոչված նշանը, իսկ հոգևորականներին՝ քրիստոնյա, թե մահմեդական «պայց» չէր տրվում, որովհետև հոգևորականների համար բոլոր ճանապարհները բաց էին։

Ապշելու բան է, հնագույն քրիստոնեական երկրում փակում են Քրիստոսի խոսքի ճանապարհը՝ հանուն հավատի, հանուն հայրենիքի նահատակված հերոսների հուշարձանին մոտենալու ճանապարհին:

Սիրելի հայ ժողովուրդ, կգտնվի՞ ձեր մեջ արդյոք մեկը, որ ների այս չտեսնված սրբապղծությունը և նրան, որ հրամայել էր իրականացնել դա:

Ես չեմ ներում։

Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ