Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է լքել Արցախը
22.09.2023 | 20:03

Միլիարդատիրոջ խոսքով՝ ինքը պատրաստ է ընդունել իր մահն այս հողի վրա բոլոր այն քաղաքացիների հետ միասին, ովքեր կմնան այստեղ և մինչև վերջ կպայքարեն հնամենի Արցախի համար։

Վարդանյանը նաև «ցինիզմ» է անվանել Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունները։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի իշխանությունների հետ դավաճանության մեջ։

Նա Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը ևս դավաճանություն է համարում։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ