Էսօր Նիկոլի ՏԱվինյանը «պոռթկացել» է, ու եթե մինչև էսօր Արցախ բառը լսելիս վատանում էր, որոշել է, որ պիտի ինչ-որ բաներ խոսի երեկվա միտինգի ու ոչ միայն այդ մասին: Ասում է, թե միտինգի ժամանակ խոսք է լսել, որ Հայաստանի Հանրապետության գոյությունն իմաստ չունի՝ առանց Արցախի անկախության: Առհասարակ, խոսքը այլ կերպ է հնչել, բայց դրա մասին հետո:
Ու դրա վրա «խաղում է», կեղտոտ ու իրենց նկարագրին հարիր անբարո «խաղ», որ իբր ընդդիմությունը Հայաստանի վատն է ուզում, դեռ մնացած ենթատեքստերի մասին չասած: Հետո էս Նիկոլի ՏԱվինյանը ասում է, թե «այսինքն՝ մենք այս երկիրը կարանք չունենանք, այսինքն, ասում են առհասարակ կարանք երկիր չունենանք, իմ համար էդ ականջս կտրեց...»:
Դրան ասեք՝ ա՛յ… անձնավորություն, «չեն ասում», է, էդ դուք եք անում, արել ու անում:
Երկրորդ, այո, եթե ընկնում է Արցախը, Հայաստանի Հանրապետույթունը, որպես արցախյան պայքարի ծնունդ, կորցնում է իր գոյության գաղափարաքաղաքական հենքը: Եթե ավելի հողեղեն խոսենք, ապա Արցախի անկումից հետո Սյունիքի անկումն է լինելու կամ «կարիդորացումը», իսկ առանց Արցախի, առանց Սյունիքի Հայաստանի Հանրապետությունը, որպես էդպիսին, վերածվում է ադրբեջանաթուրքական կցորդի: Ու, եթե շարունակում են մնալ դավաճան ու շուն նիկոլն ու իր մանկլավիկները, ապա էդ թրքացումը հաստատ կատարվելու է:
Հետո ՏԱվինյանն ասում է, թե թուրքերին «հայկական զենքով» հարված են հասցրել ու. «Ամեն ընտրութան ժամանակ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում, ու էս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տևեց, շատ կտրուկ պատասխան տվեցինք ու մեր հայկական զենքերով, որը սկսել ենք անցած տարվանից կրել, որին կար մեծ դիմադրութություն, էդ էլ ձեզ ասեմ» (հետաքրքիր է, թե էդ ո՞վ է դիմադրում, երևի Աննան, ասում էր՝ եկեք այդ զենքերից ուլունքներ ձուլենք):
Ուրեմն, սրանք, իբր, խորհրդավոր «հայկական զենքեր» են արտադրել ու ներդրել զինված ուժերում, իբր, «մեծ դիմադրություն հաղթահարելով» ու թուրքերի հախից արագորեն եկել են և այլն:
Երևի Արծրունն է ՏԱվինյանի «տեղեկատվության» աղբյուրը: Բայց հարց է ծագում, թե էդ ի՞նչ «հայկական զենքեր» են, դա անօդաչունե՞ր են, հրթիռայի՞ն, հրետանայի՞ն միջոցներ:
Թե՞ դա թունդ ռազմական գաղտնիք է:
Երկրորդ, արա՛, բա որ տենց հզոր զենք ունի մեր բանակը ու տենց ուժեղ կիրառում ու թուրքի հախից էլ գալիս է, մի ապօրինի հենակետն ի՞նչ է, որ չի կարողանում Բերձորի միջանցքում վերացնի, որ էդ նույն կառավարության ուղարկած բեռնատարները գնան-հասնեն Ստեփանակերտ, որտեղ արդեն հացի խնդիրը առավել սուր է ընդգծվում: Թե՞ «հզոր զենք ունենք», բայց Արցախի դեպքում չեք ուզում թուրքի հախից գալ:
Կամ, եթե նման հզոր զենք կա, որը թույլ է տալիս արագորեն թուրքի հախից գալ, էլ ինչի՞ է ձեր հողատու պարագլուխը նման չոքեչոք «քաղաքականություն» տանում, հա զիջում էդ թուրքին: Լա՛վ, բա որ նման հզոր զենք կա ու մի քանի րոպեում թուրքի հախից գալիս եք, ՀՀ օկուպացված ավելի քան 100 քառակուսի կիլոմետրն ինչի՞ ա դեռ օկուպացված, արա՛:
Ավինյան Տիգրան, դու գնա ասֆալտի փոսերից խոսիր, 25 միլիոն եվրո վարկով բերած ավտոբուսներից ու դրա ատկատներից, վարչական ռեսուրսը բռնաբարելուց, շինթույլտվությունահար անելուց, իսկ «քաղաքական» ելույթը թարգի: Չնայած, եթե ուզում ես, կարող ես շարունակել էշ-էշ դուրս տալ, այ մահվան ու կործանման խորհրդանիշ, ոչ բարով՝ «պարետ»:
Արմեն Հակոբյան