38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Շատ էլ որ՝ քարոզարշավ է

Շատ էլ որ՝ քարոզարշավ է
22.08.2023 | 18:05

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես իսկի դեռ չի մեկնարկել (վաղն է մեկնարկը), բայց արդեն հիպերակտիվ են Մանե Թանդիլյանի (իրականում՝ Ռուբեն Վարդանյանի) «Ապրելու երկիր»-ը ու փոՂքաղաքապետի պաշտոնը չարաշահող ՔՊ-ի «պարետ Տիգրանը» (Ավինյան):

Դե, ՔՊ-ի պահով ամենի ինչ պարզ է, «նախընտրական ծրագիր»-ն էլ երեք կետանոց է. 1 վարչական ռեսուրս, 2 փող (ծառայություններ), 3 ընտրակեղծարար «տասովշիկներ»:

Մյուս կողմից, ուշադրություն է գրավում այն, թե Մանե Թանդիլյանն ինչպես է, պատկերավոր ասած, «կաշվից դուրս գալիս», որպեսզի ներկայանա որպես ընդդիմություն և սկզբունքային գործիչ:

Թե Նիկոլ Փաշինյանի նախարարից, մարուքյանական լուսավորհայաստանականից ի՞նչ ընդդիմություն, էլի: Դա էլ հո օդում հայտարարելո՞վ չի:

Լավ, եթե շատ է ուզում, թող ընդդիմություն ներկայանա, թող ուրիշների ասածը «քոփի փեսթ» անի, բայց ախր, ի՞նչ «սկզբունքային»: Ո՞րն է սկզբունքը իր դեպքում: Գուցե ա՞յն, որ կուտակայինի «Դեմ եմ» շարժումով հանրորեն ճանաչելի ես դառնում, հետո «թավշյա» հակապետական արկածախնդրությանն ես ծառայում, հետո դառնում ես նախարար ու... մնում այն կառավարության կազմում, որը էդ նույն կուտակային կենսաթոշակային համակարգը ոչ թե հեչ է անում, ինչպես խոստացել էր (տե՛ս «Ելք» դաշինքի նախընտրական խոստումները, 2017թ.), այլ ընդլայնում է դրա ընդգրկումը:

Հա, չենք մոռացել, որ Թանդիլյանը հրաժարական տալու մասին հայտարարեց: Բայց տվե՞ց: Չէ՛, չտվեց: Հետևաբար՝ էլ ի՞նչ սկզբունքային ու, առավել ևս՝ քաղաքական գործիչ:

Իբր դա քիչ է, նրա կուսակից Մեսրոպ Առաքելյանն էլ այն օրը հայտարարեց, թե բոլորն էլ, բացի կոմունիստներից, 2018-ին Նիկոլի կառավարության կազմում ընդգրկվել են: Ասել կուզի՝ մենակ իրենք չեն, մենակ Թանդիլյանը չէ, որ եղել են Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում: Ու դա արդարացո՞ւմ է: Եղբա՛յր, դու քեզանի՛ց խոսիր, քո՝ «նիկոլական» անցյալից, հետո նոր արի՝ «ընդդիմադիր խաղեր» տուր:

Երկրորդը, երբ նման հայտարարություններ ես անում, մի հատ կողքերդ նայիր, էլի: Վերջին հաշվով, ամայի տարածքում կամ «ձեր ու ձերոնքով» միջավայրում չես նման բան ասում, այլ հրապարակային, եթերից:

Օրինակի համար, որքան ես գիտեմ, ընտրապայքարի մեջ մտած ուժերի մեջ միակը, որի ներկայացուցիչներից ոչ մեկը 2018-ից մինչ օրս փաշինյանական որևէ կառավարության կազմում չի եղել (ու շատերին ճանաչելով, վստահ եմ, որ չէին էլ կարող լինել), «Մայր Հայաստան» շարժումն է:

Լավ, «Երևանի ընտրություններով իշխանափոխություն անելու» մոտեցումը «քոփի-փեսթ» եք արել, հասկացանք: Բայց դրանից դեռ չի հետևում, որ ինչ անկապություն ասես՝ պիտի հայտարարեք: Շատ էլ որ՝ քարոզարշավ է:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1900

Մեկնաբանություններ