Դաժան առավոտ է բացվել Հայոց աշխարհի վրա։
Գիշերվա ողբերգական ավտովթարը Գյումրի-Երևան ավտոճանապարհին 11 մարդու կյանք է խլել, ևս հինգի կյանքի համար էլ մաքառում են բժիշկները։
Այո, թշնամին մեզ ոչ միայն սահմանի վրա է սպառնում, այլ նաև մեր իսկ միջավայրում՝ անտարբերության, անպատասխանատվության, հակաօրինական քայլերի դրսևորման տեսքով։
Եվ առավել ցավալին այն է, որ նման ողբերգությունները շարունակվում ու կրկնվում են ամենուր, ամեն օր։
Խոսրով Խլղաթյան