ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կտրե՛ք մեր դժբախտությունների Գորդյան հանգույցը դիվանագիտության սրով

Կտրե՛ք մեր դժբախտությունների  Գորդյան հանգույցը դիվանագիտության սրով
24.05.2023 | 08:19

Իշխանությունը անտեր ընկած է փողոցում:

Թափոռող շները, առավոտ երեկո, ոտքը բարձրացնում ու միզում են վրան:

ՈՒ վերցնող չկա:

Չկա մեկը, որը ցանկանա վերցնել այն:

Որովհետև մտածում են՝ վերցնել իշխանությունը, նույն է, թէ վարչապետին ասես` բավական է ինչքան թուք ու մուր կերար. մեղք ես. առ քեզ երաշխիքներ քո անձի հանդեպ ու գնա:

Սերունդների անեծքը մենք կվերցնենք մեզ վրա:

Մտածում են այսպես. որովհետև լուծում չեն տեսնում:

Որովհետև իրենք էլ գործող իշխանության նման Հայաստանը դիտարկում են որպես ճոճանակ Արևմուտք-Ռուսաստան երկու մեռյալ կետերի արանքում:

Հանե՛ք ճոճանակի դերը Հայաստանի վրայից:

Կտրե՛ք մեր դժբախտությունների Գորդյան հանգույցը դիվանագիտության սրով:

ՈՒ՞… և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ու Իրանը կարճ ժամանակ անց ռեվերանսներ կանեն Հայաստանի բարեկամությունն ունենալու համար:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ