02.05.2023|
22:34
Էրիկ Իսրայելյանի արարքը որևէ արդարացում չունի։ Որքան էլ՝ խնդիրն ունենար ֆինանսական բնույթ, որքան էլ՝ ինչ-ինչ պատճառներով էդ մարզիկը խնդիրներ ունենար ֆեդերացիայի հետ, բայց ՀՀ դրոշը ներկայացնելու պատվից հրաժարվելը պատվաբեր չէ և չի կարող լինել պատվաբեր։ Խնդիրն այնտեղ է, որ Իսրայելյանի խնդիրը զուտ ֆինանսական էր՝ «ինձ ինչի չեք ավելի լավ նայում սկզբունքով»։ Բանից պարզվեց, որ ինչ հասանելիք ա մարզիկին՝ կախված իր տիտղոսներից, նա ստացել է։ Ու լուրջ հերքում մենք այդպես էլ չտեսանք: Ինչևէ, կրկնում եմ, ՀՀ դրոշն ու հիմնը ներկայացնելու պատվից հրաժարվելու համար շատ լուրջ պատճառ է պետք, որը մենք չտեսանք։ Միգուցե Կանադայում Էրիկին ավելի լավ նայեն, ավելի շատ փող տան, ավելի լավ մեքենաներով նա կարողանա ֆռֆռալ, բայց դա արդեն Հայաստանի ու մեր հետ կապ չունեցող բան է։