«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Փնտրվում է դեսպան

Փնտրվում է դեսպան
29.07.2008 | 00:00

ՎԵՐՆԱԽԱՎ
Ռուսական հեղինակավոր և «աստղաբաշխական» տիրաժ ունեցող մի շարք պարբերականներ շարունակում են քարոզչական գրոհը Հայաստանի նոր իշխանությունների դեմ՝ վերջիններիս բառացիորեն կանգնեցնելով աշնանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ (ամենաքիչը) անցկացնելու անհրաժեշտության հետ համակերպվելու իրողության առաջ։ Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, լրատվական այս «դեմարշը» խիստ նյարդայնացնում է Սերժ Սարգսյանի վարչախմբին։ Նյարդայնացնում է ամենից առաջ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին այդպես էլ չի հաջողվում կանխել ռուս վերլուծաբանների նպատակային գրոհը, և երբ վերջիններիս փորձում են հորդորել՝ դադարեցնելու ՀՀ իշխանություններին «խելք սովորեցնելու» կամպանիան, պատասխանը շատ կտրուկ և կոշտ է լինում. «Մենք պետական քաղաքականություն ենք իրականացնում»։ Իսկ ռուսական պետությունն այսօր Մեդվեդևն ու Պուտինն են և ոչ Լուժկովն ու Կոբզոնը, որոնց հովանավորությամբ Արմեն Սմբատյանին մինչ այժմ ինչ-ինչ հարցեր հաջողվել է կարգավորել, բայց ոչ Կրեմլի պատերից ներս։ Փաստորեն, Հայաստանի դեսպանն այսօր չի կարողանում լեզու գտնել Ռուսաստանի ադմինիստրատիվ վերնախավի հետ, ինչն էլ նրանից պահանջում են սեփական երկրի իշխանությունները։ Եվ որովհետև չի կարողանում, ՀՀ նախագահական նստավայրում գնալով աճում է դժգոհությունը նրա նկատմամբ։ Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ «վերևներում» այսօր նոր դեսպանի փնտրտուքի մեջ են։ Առայժմ համապատասխան թեկնածուն ոչ մի կերպ չի «ճարվում»։

Դիտվել է՝ 4882

Մեկնաբանություններ