«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Վրաստանը մտահոգված է ՌԴ զորավարժություններից

    Վրաստանը մտահոգված է ՌԴ զորավարժություններից

    30.03.2013| 13:18
    Վրաստանի արտգործնախարարությունն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի կողմից Սև ծովում լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու անակնկալ որոշման առնչությամբ։
  • Չինաստանի ածխահանքում պայթյունից 28 մարդ է մահացել

    Չինաստանի ածխահանքում պայթյունից 28 մարդ է մահացել

    30.03.2013| 13:15
    Չինաստանի Գիրին շրջանում գտնվող հանքահորում տեղի ունեցած պայթյունից 28 մարդ է մահացել։ Պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ փրկարարներին հաջողվել է փրկել 13 հանքափորների կյանքը։ Պաշտոնապես առայժմ չի հաղորդվում պայթյունի պատճառների մասին։ Տարվում է հետաքննություն։
  • Փհենյանը «պատերազմ» է հայտարարել Հարավային Կորեային

    Փհենյանը «պատերազմ» է հայտարարել Հարավային Կորեային

    30.03.2013| 13:11
    Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ անցնում է պատերազմական իրավիճակի։ Այս հայտարարությունն է՛լ ավելի է սրում Փհենյանի հարաբերությունները հարավային հարևանի և ԱՄՆ-ի հետ։ Հյուսիսային Կորեայի պետական քարոզչական միջոցները նշում են, որ այսուհետև ցանկացած սադրանք ստանալու է շատ խիստ պատասխան։
  • Մեկ ամսից Ֆրանսիան զորքերը դուրս կբերի Մալիից

    Մեկ ամսից Ֆրանսիան զորքերը դուրս կբերի Մալիից

    29.03.2013| 12:33
    Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական զորքերի դուրսբերումը Մալիից կսկսվի մեկ ամսից։ Նրա խոսքով՝ հուլիսին ֆրանսիացի զինվորների թիվն աֆրիկյան այդ պետությունում կրկնակի կկրճատվի՝ կազմելով մոտ 2 հազար։ Օլանդը հույս է հայտնել, որ տարվա վերջին նրանց թիվը կկազմի 1000, և զինվորները կգործեն ՄԱԿ-ի հովանու ներքո։
  • ԿԺԴՀ-ն հրթիռները բերված են մարտական պատրաստվածության. թիրախն ԱՄՆ-ն է

    ԿԺԴՀ-ն հրթիռները բերված են մարտական պատրաստվածության. թիրախն ԱՄՆ-ն է

    29.03.2013| 12:31
    Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մարտական վիճակի են բերված հեռահար գործողության հրթիռները։ Դրանց նշանակետում Հարավային Կորեայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներն են։
  • Դամասկոսի համալսարանի ականակոծումից 15 ուսանող է զոհվել

    Դամասկոսի համալսարանի ականակոծումից 15 ուսանող է զոհվել

    29.03.2013| 12:23
    Դամասկոսի համալսարանի 15 ուսանողներ մահացել են ականանետների հարվածների հետևանքով։ Սիրիական լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են ապստամբներին։ Հարձակումից ամենաշատը տուժել են ճարտարապետության ֆակուլտետը և ուսանողական ճաշարանը։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, որ համալսարանի պատուհանները կոտրված են, իսկ հատակին արյուն է։
  • Իտալիայի ձախկենտրոնամետները չկարողացան կառավարություն ձևավորել

    Իտալիայի ձախկենտրոնամետները չկարողացան կառավարություն ձևավորել

    29.03.2013| 12:21
    Իտալիայի ձախկենտրոնամետ ուժերի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանիին մեկշաբաթյա բանակցություններից հետո չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Ելույթ ունենալով Հռոմում՝ Բերսանին նշել է, որ նախապայմանները, որ առաջադրում են այլ կուսակցությունները, անընդունելի են։
  • Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

    Բորիս Բերեզովսկու փոքրիկ վրեժը

    28.03.2013| 18:14
    Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ռոման Աբրամովիչը մեկ օրում կորցրել է 132 միլիոն դոլար: Այդ գինն ունեցան ԱՄՆ-ում նրա ձերբակալությանը վերաբերող լուրերը, որ անմիջապես գցեցին Աբրամովիչի արժեթղթերի գինը: Նշանակություն չունեցավ, որ Աբրամովիչի ներկայացուցիչները արագորեն հերքեցին ձերբակալության լուրը: Աբրամովիչի ձերբակակության մասին առաջինը հաղորդել է Բորիս Բերեզովսկու անվտանգության ծառայության աշխատակից Սերգե Սոկոլովը:
  • Կախվե՞լ է, թե՞ կախել են

    Կախվե՞լ է, թե՞ կախել են

    28.03.2013| 18:11
    Լոնդոնի Թեմզա-Վելլի շրջանի ոստիկանության տեսուչ Մարկ Ուիսթլը հաղորդել է, որ երբ թիկնապահը գտել է Բորիս Բերեզովսկու մարմինը, նրա պարանոցին լարի կամ պարանի պես նյութ է եղել:
  • Բուրժուազիայի ընտրվելու դեպքում Վենեսուելան կդառնա անկառավարելի

    Բուրժուազիայի ընտրվելու դեպքում Վենեսուելան կդառնա անկառավարելի

    28.03.2013| 12:04
    Վենեսուելան կդառնա անկառավարելի, եթե նախագահի ընտրություններում հաղթի, բուրժուազիայի դրածոնե։ Այդ մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում։