-
14.05.2013|
11:40
Իտալիայի գլխավոր դատախազը պահանջել է 6 տարվա ազատազրկման դատապարտել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին։ Վերջինս մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Մեղադրանք առաջադրողը պնդում է նաև, որ Բերլուսկոնիին մինչև կյանքի վերջն արգելեն զբաղեցնել պետական պաշտոններ։
-
14.05.2013|
02:04
Եվրոպական ընկերակցությունն ավելի ու ավելի է ձգտում իր վրա վերցնել պատասխանատվությունը Հարավային Կովկասի ճակատագրի հանդեպ։ Այդ նպատակով նա վարում է տարածաշրջանի վերահսկողության ապահովմանը, իր ազդեցության մեծացմանն ուղղված քաղաքականություն, միաժամանակ ուշադրությամբ հետևելով թեմայի շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև տեղի ունեցող երկխոսությանը։
-
14.05.2013|
01:35
Սիրիայի շուրջ զարգացումներն ակնհայտորեն նոր փուլ են թևակոխում: Արևմուտքին դժվար է հաջողվում Սիրիա ներխուժելու «գործը» հորով-մորով անել: Պուտինին համոզել ոչ Քերրիին և ոչ էլ Քեմերոնին չհաջողվեց։ Հարցը մնաց բաց:
-
14.05.2013|
01:31
Վերջին օրերին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը բավականին ակտիվ է հայաստանյան իրադարձությունների վերլուծության, գնահատականներ հնչեցնելու հարցում: «Հա՛մ նալին, հա՛մ մեխին» հանգով մեկ ներքին խնդիրներն է բարձրաձայնում, առաջարկելով ընդդիմությանն «ագրեսիվանալ», մեկ էլ արտաքին աշխարհում «պաշտպանում» Հայաստանին, Թուրքիային մեղադրելով հայ-թուրքական արձանագրությունները տապալելու մեջ:
-
14.05.2013|
01:26
«ՀՀ Վերահսկիչ պալատն ու ԱՄԷ Պետական վերահսկիչ մարմինը Երևանում ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է փորձի փոխանակում, օրենսդրական դաշտի բարելավում պետական վերահսկողության մեթոդաբանության և ընթացակարգերի մշակում համատեղ և զուգահեռ վերահսկողության ոլորտներում և այլն»: Սա մեջբերում էր ՀՀ ՎՊ տարածած պաշտոնական հաղորդագրությունից:
-
14.05.2013|
01:23
Ճանաչված երգչուհի, Ազգային ժողովի նորաթուխ պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Իրատես de facto»-ում ունեցած իր ճեպազրույցում խոսում է ներքաղաքական իրողությունների մասին իր վճիտ պատկերացումներով: Նա ցավով է խոսում միջկուսակցական պայքարի ու առհասարակ հայ մարդկանց համակած փոխադարձ ատելության մթնոլորտի, կառավարող հանրապետական կուսակցությանը հանիրավի փնովելու (ըստ Շուշանի` ֆետիշացնելու) մասին:
-
14.05.2013|
01:19
Ռուսաստանում, դատելով վերջին իրադարձություններից, հերթական անգամ փորձում են ոգեկոչել Ալեքսանդր 3-րդ կայսրին. «Ռուսաստանն ընդամենը երկու դաշնակից ունի` բանակն ու նավատորմը»։ Համենայն դեպս, Կրեմլը ձգտում է ոչ մի հնարավորություն բաց չթողնել աշխարհին ցուցադրելու իր ռազմածովային ուժը և, իհարկե, իր կարևորությունը։
-
13.05.2013|
10:35
Պակիստանի հարևան երկրների առաջնորդները ողջունել են այստեղ անցկացված համապետական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթանակ է տարել Մուսուլմանական լիգայի առաջնորդ Նավազա Շարիֆի կուսակցությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Շարիֆի ղեկավարած ուժը ստացել է այնքան ձայն, որ կարող է միանձնյա ձևավորել կառավարություն։
-
13.05.2013|
10:33
Բուլղարիայում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է աջ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցությունը՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ։ Էկզիթ փոլի տվյալներով՝ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 29-32 տոկոսը։ Իսկ նրա մրցակից, սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 25-26 տոկոս ձայն։
-
13.05.2013|
10:31
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը նշանակել է երկրի նոր պաշտպանության նախարար։ Այդ մասին հայտնել են Կորեայի պետական լրատվամիջոցները։ Նախարար է դարձել քիչ ճանաչում ունեցող գեներալ Չեն Չոն Նամը։ Գեներալի ստույգ տարիքը հայտնի չէ։ Հայտնի է, որ նա զբաղեցնում էր հյուսիսկորեական բանակի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։