ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-4

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-4
09.04.2024 | 15:33

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևը, որը հանրությանը հայտնի է նաև որպես գործակալ Օմեգա, Հայաստանի «Հանրային» կոչված հեռուստաընկերությանն ապրիլի 6-ին հայտնել է, թե Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է տեսնում։ Նրա խոսքով՝ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։

Արաբատը միաժամանակ հայտնել է, որ Բաքվի հետ չի հաջողվում պայմանավորվել, համաձայնության գալ խաղաղության պայմանագրի կետերից երկուսի շուրջ, առաջինը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, երկրորդը՝ կոմունիկացիաների բացման, և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կանգ է առել:

Հակասությունն ուղղակի ճչում է. եթե Բաքվի հետ, Արաբատի իսկ խոստովանությամբ, չի հաջողվում համաձայնության գալ խաղաղության պայմանագրի կետերից երկուսի շուրջ, ապա Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն ինչպե՞ս է հայտարարում, թե Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է տեսնում:

Արաբատն այսպիսով դերասանություն է արել, հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակով, որոշակի դեր է կատարել՝ առավել ևս, որ ցանկացած բանակցային գործընթացում և, ընդհանրապես, դիվանագիտության մեջ ընդունված սկզբունք է, որ եթե բանակցություններում բանակցային փաթեթի թեկուզ մեկ կետ համաձայնեցված չէ (այս դեպքում կողմերի միջև առնվազն երկու կետի շուրջ չկա համաձայնություն), ապա դա նշանակում է, որ ընդհանրապես ոչինչ համաձայնեցված չէ:

«Շատ հարցերի շուրջ մենք ընդհանուր լեզու ենք գտել,- ասել է արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողը:- Սակայն երկու կարևոր կետերի շուրջ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ։ Առաջին կետը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։ Երկրորդը հաղորդակցությունների բացումն է»։

Արաբատը հայտարարել է, որ Երևանը բախվում է Բաքվի հակազդեցությանը, երբ հղում է անում Ալմա- Աթայի հռչակագրին և առաջարկում այդ կետը մտցնել խաղաղության պայմանագրի նախագծում:

Վստահ ենք, որ Հայաստանի արտգործնախարարի և վարչապետի պաշտոններն զբաղեցնողները տխմարներ չեն, և այն էլ՝ այն աստիճանի, որ չհասկանան, թե Ալիևն ինչու է թքում Ալմա- Աթայի հռչակագրի վրա, և դեմ է, որ դրա որևէ հիշատակում լինի «խաղաղության պայմանագիր» կոչվածի նախագծում, ինչու է դեմ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմանը:

Նրանք չեն կարող չհասկանալ, թե Ադրբեջանի նախագահն ինչու չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը թեկուզ իրենց և իրենց ոհմակի կողմից Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին երկու փուլով հանձնելուց և նույնիսկ Հայաստանին պատկանող 8 բնակավայր (7- ը՝ Տավուշում, մեկը՝ Տիգրանաշենը՝ Արարատի մարզում) Ադրբեջանին հանձնելու մտադրության, պատրաստակամության մասին պաշտոնապես հայտարարելուց, դրանց հանձնումն Ալիևին խոստանալուց հետո:

Նրանք հասկանում են, իսկ չհասկացողներին և անտեղյակներին բացատրենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում Բաքուն ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել այն բոլոր տարածքները, ընդհանուր առմամբ, տասնյակ քառակուսի կիլոմետրեր, որոնք Նիկոլի և նրա ոհմակի պետական դավաճանության արդյունքում 2021թ. մայիսին մի քանի կիլոմետր խորանալով մեր երկրում, տիրել է Սյունիքում, մասնավորապես՝ Մեծ Իշխանասարի ռազմավարական նշանակության բարձունքները, Սև լիճն ու հարակից տարածքները, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ Սիսիանում, հետո նաև Կապանում (Ներքին Հանդի հատվածում):

Վերոնշյալ տարածքները վերադարձնելով, Ադրբեջանի ԶՈՒ- ն զրկվելու է առնվազն Գորիս քաղաքի, Նորավան, Վաղատին, Ակներ, Հարթաշեն, Խնածախ, Որոտան, Ներքին Հանդ գյուղերի, ռազմավարական նշանակություն ունեցող Սիսիան- Գորիս մայրուղու (երևան- Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի), ինչպես նաև Սիսիանի օդանավակայանի նկատմամբ իր համար այնքան կարևոր վերահսկողությունից:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, Բաքուն ստիպված է լինելու իր զորքերը հետ քաշել նաև Վայոց Ձորում և Գեղարքունիքի մարզերում Հայաստանի այն ինքնիշխան տարածքներից, որոնց Նիկոլի ու նրա ոհմակի թողտվության արդյունքում տիրել է հետագայում: Ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել, ընդհանուր առմամբ, ավելի քան 205 քառակուսի կիլոմետր տարածք, որին ապօրինաբար, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումով տիրել է 44- օրյա պատերազմից հետո, վերոնշյալ տարածքները վերադարձնելով, ստիպված է լինելու զրկվել Հայաստանի ավելի քան 30 բնակավայրի նկատմամբ վերահսկողությունից:

Ավելին. Բաքուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, ստիպված է լինելու նաև մեզ վերադարձնել Արծվաշենը, որը բռնազավթել, և որին ապօրինաբար տիրում է առ այսօր: Սակայն սա դեռ ամենը և ամենակարևորը չէ…

Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, Բաքուն ստիպված է լինելու հրաժարվել նաև Վարդենիսի, Սևանա լճի և Երևանի (ինչպես Ալիևը և ադրբեջանցիներն են անվանում, համապատասխանաբար՝ Բասարգեչարի, Գյոկչայի և Իրևանի) նկատմամբ Ալիևի ու նրա ենթակաների կողմից հրապարակայնորեն բազմիցս ու լկտիաբար արտահայտած հավակնություններից:

Վերոնշյալի համատեքստում արդեն իսկ պարզ է, որ չնայած հիշյալ հաղորդման ընթացքում Արաբատի անհիմն կերպով ասածին, թե ինքը հույս ունի, որ մոտ ժամանակներս կհաջողվի վիճահարույց հարցերի շուրջ «ավելի մեծ ըմբռնման հասնել», Ալիևը և Բաքվի նրա վարչակարգը երբեք չեն ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և նպատակ ունեն պատերազմով տիրել Հայաստանի վերոնշյալ այն բոլոր տարածքներին ու բնակավայրերին, նաև՝ Սևանա լճին, որոնց դեռ չեն տիրել:

Ընդգծում ենք՝ Նիկոլը և իր ոհմակն այս ամենը չեն կարող չիմանալ ու չհասկանալ, և առաջիկայում Նիկոլի, Արաբատի ու մյուսների համար չի կարող ալիբի լինել, թե իրենք հույս ունեին Բաքվի հետ վիճահարույց հարցերի շուրջ ավելի մեծ ըմբռնման հասնելու, և հիշյալ բնակավայրերն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին հայտարարելու կամ դրանք հանձնելու պարագայում չէին սպասում Ադրբեջանի հարձակմանը:

Հայկական ու Հայաստանին պատկանող Ներքին Ոսկեպարը, նախկին Բաղանիսը և Նիկոլի նշած մյուս բնակավայրերն ու դրանց տարածքներն Ադրբեջանին հանձնելն անվիճելիորեն լինելու է պետական դավաճանություն՝ առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվում է թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումից, թե՛ կոմունիկացիաների բացման շուրջ փոխհամաձայնության գալուց, և այս ամենի մասին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողն ինքն է պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտարարել: Սա չմոռանաք:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ