Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի

Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի
24.03.2024 | 19:52

Ամեն քայլափոխում լսում ենք` խաղաղություն լինի, ուրախ թե տխուր առիթով սեղանի շուրջ նստած պարտադիր պիտի խմենք դրա` խաղաղության կենացը.

«Թող խաղաղություն լինի... Խաղաղություն ենք ուզում... Մենք խաղաղասեր ենք...»։

Արդեն ալերգիա ունեմ այդ «խաղաղություն» բառից, որովհետև մենք այն դարձրել ենք փուչիկ ու կախվել այդ փուչիկից։ Իսկ այդ փուչիկը շարունակ պայթում է մեր գլխին։

Խաղաղությունը ուզել-չուզելով չէ, խնդրել-պահանջելով չէ։

Այն մի ինչ-որ բանի արդյունք է, ու այդ ինչ-որ բանի մեջ մտնում են բանական մարդու արժանապատվությունը, խելքը, ուժը, զենքի հանդեպ հարգալից, պաշտամունքային վերաբերմունքը։

Խաղաղություն աղերսելը, երազելը նույնն է թե ուտել խնդրես կամ ուտել երազես։ Պարզապես պետք է ուտելիք ձեռք բերես, վաստակես այն։ Խաղաղություն ես ուզում` զինվիր, ուժեղ եղիր, քաջ ու արժանապատիվ եղիր, հզոր եղիր ու, առանց խնդրել-մուրալու, խաղաղությունն ինքն իրեն կգա։

Իսկ երբ թքած ունես զենքի վրա, զենքից սարսափում ես, ինքդ քեզ ու բանակդ զինաթափում ես և թշնամուցդ խաղաղություն մուրում, երազածդ խաղաղության փոխարեն միշտ ցեղասպանություն ես ստանալու, շարունակ հոշոտվելու ես, իսկ լավագույն դեպքում` հայրենազուրկ, գաղթական դառնաս։

Միշտ հիշիր, որ զենքը քո ապրելու գլխավոր գրավականն է, և այդ զենքը ոչ միայն կրակում է, այլև դիմացինիդ, թշնամուդ ստիպում է չկրակել։ Զենքի ուժով են խաղաղություն վաստակում ու, առանց խնդրելու կամ մուրալու, խաղաղություն ստանում։

Ազգիդ մեծ զավակի խոսքն է` «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Այսինքն` ուժեղ, հզոր եղիր, խաղաղությունն ինքն իրեն կգա։

Gev Naivo

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ