Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Առաջարկ ՔՊ-ին

Առաջարկ ՔՊ-ին
04.02.2024 | 14:09

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանի այսօրվա պետական քաղաքականության նպատակը երկրի զարգացումն է, որպեսզի մենք լավ ապրենք. դա պետք է լինի Հայաստանի գլխավոր, և, որքան հասկանում եմ, միակ նպատակը:

Լավ ապրելու համար ՔՊ իշխող կուսակցությանն եմ առաջարկում հետևյալ ճանապարհային քարտեզը:

- Հրաժարվել Մաշտոցյան խրթին այբուբենից ու լատինական այբուբենին անցնել: Երեխաներին անիմաստ ու բարդ այբուբեն սովորեցնելը չի նպաստում լավ ապրելուն ու քաղաքակիրթ աշխարհին միանալուն՝ օգտվելու ահռելի գիտական, քաղաքակրթական հարստությանն ինտեգրվելու հնարավորությունից: Մյուս կողմից, տուրիստները, ովքեր փողեր կբերեն իրենց հետ երկիր, ավելի հեշտ կկողմնորոշվեն Հայստանում, ավելի հաճախակի կայցելեն ու Հայաստանում իրենց կզգան հարմարավետ, ինչպես տանը:

- Առաջարկում եմ պետական լեզուն հայտարարել անգլերենը, կրթությունը նույնպես նույն լեզվով ուսուցանել: Առավել ևս, որ ունենք Սինգապուրի օրինակը, որտեղ, անգլերենին անցնելով, սինգապուրցիներին ինտեգրեցին աշխարհին և ժամանակակից գիտությանն ու մշակույթին: Նույնը կատարվում է Դուբայում, որտեղ բնիկ արաբների նոր սերունդն արդեն խնդիր ունի արաբերենի իմացության հարցում, սակայն տիրապետում է անգլերենին, ու Դուբայը ծաղկում է:

- Չի կարող 2-3-միլիոնանոց երկիրը լինել ինքնաբավ, ունենալով այդքան փոքր շուկա ու սակավաթիվ ռեսուրսներ, պետք է որևէ մեծ քաղաքակրթության մաս դառնալ: Դա համաշխարհային տենդենց է, անգամ եվրոպական երկրներն են հրաժարվել իրենց սուվերեն բազմաթիվ իրավունքներից ու միասնական շուկա ձևավորել: Ունենք երեք տարբերակ՝ Թուրքիայի իլլ, Իրանի օստան, Ռուսական գուբերնիա: Այդ տարբերակներն ընտրելու համար պետք է համապետական հանրաքվե անցկացնել:

- Սակայն ամենառացիոնալ տարբերակը Հայստանից տեղափոխվելն է զարգացած մի երկիր, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստի վիճակում է, էլ ինչու ժամանակ ծախսենք այս ռիսկային գոտին զարգացնելու համար՝ պետական պարտքը մեր բարեկեցության վրա ծանր բեռ դարձնելով:

Մեր նպատակը լավ ապրելն է, ու այդ նպատակին հասնելու համար սա ամենառացիոնալ ճանապարհային քարտեզն է:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2474

Մեկնաբանություններ