Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Է՞ս ինչ վերաբերմունք է, է՞ս ինչ վարքագիծ է

Է՞ս ինչ վերաբերմունք է, է՞ս ինչ վարքագիծ է
19.01.2024 | 21:10

Դատարանից ստացել եմ ծանուցագիր այն մասին, որ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին ժամը 14:00-ին։

Ի՞նչ է ստացվում։

Ստացվում է, որ ոչ ծանր հանցանքի մեղադրանքով կալանավորված անձը շուրջ 50 օր մնալու է առանց դատական նիստի։

Ինչու՞ է այդպես։ Այդպես է, քանի որ՝

(1) Մալյանի դեմ եզրակացություն գրած երկու փորձագետները, видите ли, ուրիշ գործերով ծանրաբեռնված էին ու չէին կարող ներկայանալ դատական նիստի: Այստեղ հարց. էդ ի՞նչ գործով էին «ծանրաբեռնված» փորձագետները, որ ավելի կարևոր գործ էր, քան դատարան ներկայանալու պարտականությունը։ Է՞ս ինչ վերաբերմունք է։ Է՞ս ինչ վարքագիծ է։

(2) Դատախազը զբաղվածություն ուներ այլ նիստերով ու չհամաձայնեց, որ հաջորդ նիստը նշանակվեր հունվարի երկրորդ կեսին։ Հաջորդ հարցը. ինչու՞ չի ներգրավվում նոր դատախազ, ինչու՞ հարգանք չի դրսևորվում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի նկատմամբ։

Հանուն արդարության՝ պիտի ասեմ, որ դատարանը փորձում էր նիստն ավելի շուտ նշանակել, բայց նրան դա չհաջողվեց։

Կարճ ասած՝ Մալյանի գործով հերթական դատական նիստը նշանակվել է փետրվարի 13-ին։ Քննարկվելու է կալանքի երկարաձգման հարցը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 6053

Մեկնաբանություններ