Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ո՞վ «թուրը քարից կհանի»

Ո՞վ «թուրը քարից կհանի»
31.10.2023 | 06:52

Հայաստանի ներքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը հետևյալն է. ընդդիմությունն ասում է՝ գամ իշխանության, տեսնեմ՝ ինչ եմ անում։

Իշխանությունն ասում է՝ ինչ անում եմ, լավ եմ անում, մի բան էլ քիչ եմ անում։ Չեք ուզում, գնացեք ժողովրդի հետ լեզու գտեք ու մի քանի հարյուր հազար մարդու փողոց հանեք։

Իսկ ժողովուրդն էլ, մեծ հաշվով, ասում է. «Տղերք, իշխանության որ եկաք, մի հատ էլ ձեր ձեռքն ենք կրակն ընկնելու, ու դուք էլ ասելու եք՝ Նիկոլը ծախեց, մեզնից մի պահանջեք։ Դրա համար եկեք ով «թուրը քարից կհանի», այսինքն, նախ հարց լուծեք, հետո իշխանության եկեք, թե չէ, ի՞նչ իմանանք՝ մի Նիկոլ էլ դուք չեք»:

Ընդդիմությունն էլ ասում է՝ դե չէ, իշխանությունը տվեք, հետո մի բան կանենք, էդ անտեր «թուրը քարից կհանենք»:

Ժողովուրդն էլ ասում է. «Չէ, տղերք, մի տեսակ չեմ հավատում, մի Նիկոլից հետո երկրորդ Նիկոլը հաստատ շատ է»:

Դե, իշխանությունն էլ ասում է. «Ժողովուրդը ճիշտ է ընդդիմություն ջան, բայց դե հիշեք, դուք էլ սուրբ չեք»:

Ու էստեղ տուժում են երկիրը, ժողովուրդն ու հաջորդ սերունդը։

Ուստի ամեն իշխանության ձգտող ուժ թող նախ փորձի «սուրը հանել քարի միջից», հետո նոր գալ իշխանություն վերցնելու։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ