Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Իսրայելի և Հայաստանի տարբերությունները

Իսրայելի և Հայաստանի տարբերությունները
09.10.2023 | 13:40

- Իսրայելում գիտեն պատմություն, և գիտեն, որ այս տարածաշրջանում առնվազն վերջին 5000 տարում խաղաղություն երբեք չի եղել ու ապագայում չի լինելու։ Աշխարհում 2 երկրում են «խաղաղություն» բառը արգելել, մեկը՝ Հին Հռոմում, մյուսը՝ Իսրայելում։ Հրեա ժողովուրդը հասկանում է, որ խաղաղությունը միայն մի կողմի ցանկությամբ չի լինում։

Իսկ Հայաստանում՝ «հողերը տանք, խաղաղ ապրենք», «այ, որ Լևոնի ժամանակ հողերը տված լինեինք, հիմա խաղաղ կապրեինք»։

- Պետության զարգացման Շարժիչը պետք է լինի սեփական ժողովուրդը, իսկ մնացած աշխարհը ընդամենը հնարավորություններ են։ Իսրայելը այս հայեցակարգի վրա ամենահաջող կառուցված պետությունն է։ Իր բոլոր պատերազմները վարել է սեփական ուժերով։ Եղել է ժամանակ, երբ նույնիսկ իր դաշնակից ԱՄՆ-ն ու Եվրոպան են Իսրայելի վրա սանկցիաներ կիրառել, բայց միևնույն է, մեկ քայլ անգամ իր շահերից հետ չի կանգնել։ ԱՄՆ-ն Իսրայելում ունի զինապահեստներ, բայց չունի ռազմաբազա։

Շատերն են լսել ու տարածել Գոլդա Մեիրի կոռուպցիայի մասին խոսքերը, բայց նա ունի պետականաշինության մասին ավելի հզոր խոսքեր՝ աշխատեք, աշխատեք և աշխատեք, քանի որ, բացի ձեզանից, ոչ ոք չի պաշտպանի ձեզ, ձեզանից բացի ոչ ոք ձեզ չի կերակրի, և ձեր երկիրը միայն ձեզ է պետք, ուրիշ ոչ ոքի:

Այս խոսքերին ներկայի Հայաստանում կպատասխանեին՝ էսի ուզումա մեզ մեկուսացնի, բա դաշնակից, բա առանց դաշնակից, բա մենք մեզնից ինչ ենք ներկայացնում, որ մի բան էլ կարենանք անենք։

- Իսրայելը իր ստեղծման առաջին օրը խնդիր դրեց դառնալ տեխնոլոգիական տերություն։ Աշխարհում 2 երկրի պաշտպանական դոկտրիններում է գրված «տեխնոլոգիական գերակայության» կետը, մեկը՝ ԱՄՆ, մյուսը՝ Իսրայել։ Իսրայելը այն քիչ երկրներից, որն ունի սեփական տանկ։

- Իսրայելում և իրեն հարգող յուրաքանչյուր երկրում գիտեն, որ պետություն, ինքնիշխանություն հասկացությունները սկսվում են քաղաքացիություն հասկացությունից։ Քաղաքացու անվտանգության ապահովումը և մնացած պետության պահանջմունքները ապահովելը պետության գոյության նպատակն է։ Իսրայելի պատմության մեջ կան դեպքեր, երբ մի քանի գերիների փրկության համար իրականացվել են դեսանտային օպերացիաներ, և հարյուրավոր դեսանտայիններ զոհվել են։ Որովհետև քաղաքացին վերին արժեք է, եթե դու չես պաշտպանում քաղաքացուն, ապա դու չես պաշտպանելու քո հողն ու սրբավայրերը։

Իսկ սեփական քաղաքացիների նկատմամբ Հայաստանի վերաբերմունքի մասին ուղղակի կլռեմ:

Ու ինչ-որ մարդիկ դեռ գոռում են՝ «ինքնիշխանություն»։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ